Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱԴԱՐՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ

18/08/2017
- 18 Օգոստոսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Արցախ. Հոգլանդը հանգստացնում է Բաքվին ու Երեւանին

Այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը պաշտոնական հրավերով Վրաստան այցելեց ՆԱՏՕ-ի «Արժանավոր գործընկեր» զորավարժություններին ներկա գտնվելու նպատակով, նա հակառուսական բնույթի հայտարարություններ արեց, իսկ զորավարժանքների մասնակիցները շարքով անցան Հարավային Օսիայի սահմանի երկայնքով, շատ փորձագետներ սկսեցին խոսել Անդրկովկասում ԱՄՆ-ի նոր քաղաքականության մասին: Վերջինս պաշտոնապես դեռեւս չի հրապարակվել, սակայն ամերիկացի քաղաքական գործիչների նկարագրություններում դրա ուրվագծերը հետեւյալ բնույթն են կրում: ԱՄՆ-ը մտադիր է ակտիվացնել Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելու ջանքերը, իսկ ՆԱՏՕ-ի զորավարժանքներին Հայաստանի մասնակցության միջոցով սկսել Վրաստան-Հայաստան քրիստոնեական դաշինքի ձեւավորումը: Տվյալ դեպքում բերվում է այն դրույթը, թե «Թբիլիսիի ու Երեւանի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի համար վտանգ է ներկայացնում Անկարայի եւ Բաքվի հետ Մոսկվայի հարաբերությունների ամրապնդումը»:

«Հիմնվելով սեփական մշակութային առանձնահատկությունների վրաՙ Եվրոպան ճիշտ կվարվեր, եթե ամրապնդեր հարաբերությունները մշակութային եւ քաղաքակրթային առումներով իրեն մերձավոր Վրաստանի եւ Հայաստանի հետ, նպաստել այդ երկրների փոխգործողությանը եւ այնտեղ ժողովրդավարության զարգացմանը: Մոսկվայի գրկից Երեւանի ազատագրումը կնշանակեր Ռուսաստանի (որոշ իմաստով նաեւ Թուրքիայի) աշխարհաքաղաքական պարտություն: Դա կարող էր այլընտրական ճանապարհ բացել իրանական, ինչպես նաեւ իրաքյան եւ քրդական նավթի ու գազի համար: Միեւնույն ժամանակ, ի հայտ կգար Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու միջոց: Նրանք ստիպված կլինեին ընտրություն կատարել երկու տարբերակների միջեւ. համակերպվել իրողությանը եւ մեղմացնել դիրքորոշումը Եվրոպայի հետ իրենց հարաբերություններում, կա՛մ իրենց դատապարտել Ռուսաստանից լիակատար կախվածության», կարծում են ամերիկացի փորձագետները:

Հայաստանի ԵԱՏՄ անդամ լինելը չի կարող խանգարել Վաշինգտոնի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես որ ՀԱՊԿ անդամ լինելը չի կարող խոչընդոտ լինել ՆԱՏՕ լինել ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու համար: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է հուսալ, որ ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրությունից հետո Վաշինգտոնը Բաքվի հետ երկխոսություն կսկսի գործնական հիմքի վրա, օրինակ նավթային եւ էներգետիկ ոլորտներում: Այս կապակցությամբ ոմանք նաեւ պնդում էին, թե Վաշինգտոնը ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի գործունեության հարցերում: Ինչպես հայտարարեց Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբստը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում, «Լեռնային Ղարաբաղի խնդիրը դեռ չի հայտնվել նախագահ Դոնալդ Թրամփի վարչական ապարատի տեսադաշտում, սակայն դա կարող է տեղի ունենալ ամեն պահի»:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրապարակած հայտարարությունը մնում է օդում կախված. ներկա պահի դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ որեւէ համաձայնություն չկա: Համաձայնեցված են միայն սեպտեմբերին ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները, որոնցում, ինչպես ենթադրվում է, կարող է խոսվել միայն բանակցային գործընթացի առաջխաղացման պայմանների մասին, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Սակայն International Crisis Group կազմակերպության զեկուցագրում այն պնդումն է արվում, թե ԼՂ հակամարտության գոտում մարտերը կարող են վերսկսվել ամեն պահի, եւ որ վտանգը մեծանում է Հայաստանի եւ Ադրբեջանի զինվորականների եւ քաղաքական գործիչների շփումների, ինչպես նաեւ իրական խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի բացակայության պատճառով:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, հակամարտության կարգավորումը կախված է երեք պայմանների կատարումից. Ստեփանակերտի կողմից մի շարք շրջանների վերադարձը, ԼՂ կարգավիճակի որոշումը եւ ընդունված որոշումների կատարումը վերահսկող միջազգային ուժերի ներգրավումը: Եվրոպացի փորձագետները ակնհայտ են համարում, որ Արցախի հայության համար անհնար է Ադրբեջանի կազմում ապրելը: Բայց այդ ամենը անցյալում էլ էր հայտնի: Այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը որոշել է հստակություն մտցնել այդ հարցում: Նա հայտարարել է, որ մոտ ժամանակներս հարկավոր է ԼՂ հակամարտության գոտու շփման գծից հեռացնել դիպուկահարներին, ավելացնել դիտորդների թիվը եւ տեղադրել հատուկ սարքավորումներ:

Նրա խոսքերով, «գոյություն ունի շրջանակային համաձայնագիր, բայց կան նաեւ դրան հասնելու քայլեր եւ փուլեր»: «Ես հույսով եմ, որ հաջորդ գագաթաժողովի ընթացքում կողմերը կկատարեն նշանակալի աշխատանք, եւ եթե վերջնական արդյունքի չհասնեն էլ, ապա գոնե կհայտարարեն որոշակի քայլերի մասին: Ավելին, ԱՄՆ-ը շարունակում է Ռուսաստանի հետ աշխատել, չնայած երկու երկրների սրված հարաբերություններին», ասել է Հոգլանդը: Փաստորեն դրանք այն պայմաններն են, որոնք 2016թ. ապրիլյան պատերազմից հետո արձանագրվեցին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների ընթացքում: Հենց դրանք կմշակվեն սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման շրջանակներում: Ըստ որում հիմքեր կան ենթադրելու, որ Հոգլանդի հայտարարությունը համաձայնեցված է եղել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ:

Հետեւաբար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առայժմ Անդրկովկասի հարցում հանդես չի եկել իրենից ակնկալվող քաղաքական անակնկալներով, չնայած որեւէ մեկը չգիտե, թե դա իրականում ինչ է նշանակումՙ դադար տարածաշրջանում սպասվող քաղաքական լուրջ իրադարձություններից առա՞ջ եւ ժամանակ շահելու ձգտում, թե՞ ԼՂ հակամարտության կարգավորման հայտնի սցենարի փոփոխություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱԶԱԿՆԵՐԸ ՆՈՐ ՋՈՒՂԱՆ ՓՐԿԵՑԻՆ ՈՉՆՉԱՑՈՒՄԻՑ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՔՅԱՆ ՔՐԴՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ «ՄԱՆՐԱԴՐԱ՞Մ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՔՅԱՆ ՔՐԴՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ «ՄԱՆՐԱԴՐԱ՞Մ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական