Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԻ ՍՏԱԼԻՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ

18/08/2017
- 18 Օգոստոսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սովետական տարիներին մի այսպիսի պատմություն կար: Քանի որ ընկեր Ստալինը ուղղակի պաշտում էր հայերին եւ, որն ամենակարեւորն է, միայն հայերը գիտեին այդ մասին, հայ ժողովուրդը պատվիրակություն է ուղարկում Կրեմլՙ Ստալինի հետ խոսելու հայ ժողովրդի ճակատագրի մասին: Մեր պատվիրակները ԽՍՀՄ առաջնորդին ներկայացնում են մեր պատմությունը, ներկան եւ խնդրում, որ գոնե Արարատը ընկեր Ստալինը նվաճի հայ ժողովրդի համար: Ըստ այս պատմության ականատեսների, որոնք բոլորը մահացել են, եթե իհարկե երբեւիցե ապրել են, ընկեր Ստալինը ուշադիր լսում է հայերին, վառում ծխամորճը, եւ ասում. «Ես իհարկե կնվաճեի ձեզ համար Արարատը, բայց քանի որ պաշտում եմ ձեր ժողովրդին, կարծում եմ, որ այդ լեռան տարածքը բավականին քիչ նվեր կլինի իմ կողմից ձեզ: Հետեւաբար, ես առաջարկում եմ ձեզ ազգովին տեղափոխվել Սիբիր, ե՛ւ տարածքն է մեծ, ե՛ւ իմ կողքին կլինեք»: Հայերն իրար են նայում եւ նրանցից մեկը, որը ըստ երեւույթին ամենահայրենասերն է լինում, ոտքի է կանգնում եւ պատասխանում առաջնորդին. «Ընկեր Ստալին, մենք իհարկե մեծ սիրով կընդունեիք ձեր առաջարկը եւ ազգովին կմեկնեինք Սիբիր, մանավանդ, որ այն մեր ազգի պես մեծ է եւ բացի այդ Ձեր կողքին կլինեինք, բայց այստեղ մի խնդիր կա. Սիբիրում Արարատ չկա, ավելինՙ լեռն այնտեղից չի երեւում»: Այս պատմության շարունակությունը, ցավոք ինձ հայտնի չէ, ենթադրում եմ, որ հայ ժողովրդի պատվիրակությունը մի հոգով պակաս է վերադարձել Կրեմլից եւ այլեւս այնտեղ պատվիրակություն չի ուղարկելՙ Արարատ խնդրելու, փոխարենը ապահովել է Կրեմլի խոհանոցը «Արարատ» գործարանի կոնյակներով, այնքան շատ, որ Ստալինը սկսել է Չերչիլին նվիրել դրանցից: Ասում են, որ Ստալինն այս պատմությունից հետո նույնիսկ զղջացել է եւ ամեն անգամ Չերչիլին «Արարատ» կոնյակ ուղարկելիսՙ հատուկ նամակ է գրելՙ «Ես մերժեցի հայերին նվիրել Արարատը, բայց քեզ եմ նվիրում այն, սիրելի ընկեր»:

Ստացվում է այնպես, որ հայ ժողովրդի պատվիրակությունը, Կրեմլ գործուղվելով, ճիշտ է չի հասնում իր հիմնական նպատակին, բայց լուծում է երկու կարեւոր խնդիր. հայկական կոնյակի արտահանումը, ընդ որում նաեւ ԽՍՀՄ տարածքից դուրս, եւ երկրորդըՙ բազմաթիվ հայեր սկսում են Սիբիր մեկնելՙ պարզապես հասկանալու, թե այդ ի՞նչ տարածք էր պատրաստվում նվիրել իրենց «ժողովուրդների հայրը»: Հատկանշական է, որ այս երկու գործընթացն էլ մինչեւ օրս շարունակվում է. հայկական կոնյակը շարունակում է արտահանվել, չնայած Պուտինը դրա մեծ սիրահարը չէ, բայց նա եւս, ինչպես գիտենք, խենթանում է հայ ժողովրդի համար, իսկ հայերը շարունակում են արտագաղթել, այդ թվում Սիբիրՙ փնտրելու այն Հայաստանը, որն իրենց խոսք են տալիս աշխարհի առաջնորդները:

Այդպիսի մի Հայաստան էլ Լոս Անջելեսն է, ինչպես գիտենք: Ամերիկյան այս քաղաքի շրջաններից մեկում գործող Մաունթեն Վյու տարրական դպրոցում սովորող 5500 աշակերտների մեծամասնությունը հայեր են: Պատահական չէ, որ դպրոցի տնօրենությունը որոշել է առաջին դասարանում անգլերենի կողքին մտցնել հայերեն լեզվով ուսուցում: Ընդ որում, փորձնական ծրագիրը անցյալ տարի գործարկվել է տեղի մանկապարտեզում եւ մեծ հաջողություն արձանագրել, ինչը նշանակում է, որ տեղի մանկապարտեզ հաճախող երեխաների մեծ մասը նույնպես հայ է: Ծրագրով նախատեսվում է, որ դասաժամի մի մասը ուսուցիչը աշակերտների հետ անգլերեն է խոսելու, մյուս մասըՙ հայերեն: Այս պահին ծրագրում ներառված է 80 աշակերտ, բայց շատ ծնողներ շահագրգռված են, որ իրենց երեխաները սովորեն նաեւ մայր լեզունՙ հայրենիքի եւ նրա մշակույթի հետ կապը չկորցնելու նպատակով: Ավելին, կան հայ ծնողներ, որոնք ուզում են, որպեսզի իրենց երեխաները ներառվեն ծրագրում, քանի որ կարծում եմ, որ արդի ժամանակներում եւ աշխարհում միայն մեկ լեզուն, եթե անգամ այն անգլերենն է, քիչ է, պետք է նաեւ երկրորդ լեզուն սովորել, թեկուզ եթե այն հայերենն է:

Մաունթեն Վյու դպրոցի տնօրենը հայտնել է, որ չնայած այժմ ծրագիրը գործում է միայն մանկապարտեզում եւ առաջին դասարանում, բայց այն օգնել է ավելացնել իրենց աշակերտների քանակը, այդ թվումՙ հարեւան շրջաններից, ինչն էլ հիմք է տալիս, որպեսզի տնօրենությունը մտածի հայերենն ավելի բարձր դասարաններում եւս ուսուցանելու ուղղությամբ:

Այս ամենն, իհարկե լավ է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մոսկովյան ոչ մի դպրոցում հայերենը ռուսերենին զուգահեռ չի ուսուցանվում, չնայած Մոսկվայում ոչ պակաս հայեր են ապրում, քան Լոս Անջելեսում: Բացի այդ, առաջ, կոնկրետ Կալիֆորնիայում, եթե հայ ծնողն ուզում էր, որ իր երեխան հայկական դպրոց գնա, պետք է հովանավոր գտներ, քանի որ պետությունը չէր հոգում երեխայի սովորելու ծախսերը: Հիմա, կոնկրետ հիշյալ դպրոցում, փաստորեն, հոգում է: Արդյունքում Լոս Անջելեսում դեռ երկար ժամանակ, գուցե անգամ հավերժ կունենանք հայեր, որոնք գիտեն մայրենին եւ ինչպես իրենց ծնողներն են փափագումՙ կտրված չեն հայրենիքից ու նրա մշակույթից, դե այսինքն, ի տարբերություն իրենց ամերիկացի հասակակիցների, որոնք միայն Հեմինգուեին ու Ջեք Լոնդոնին գիտեն, գուցե նաեւ Մարկ Տվենին, մինչդեռ իրենք այս երեքից բացի իմանալու են նաեւ Թումանյանին, Չարենցին ու Վախթանգ Անանյանին, օրինակ:

Բայց օտար երկրում, մանավանդ օվկիանոսի ափին մայրենի լեզուն սովորելու հնարավորությունը նվազեցնում է անօվկիանոս հայրենիքում նույն այդ լեզուն սովորելու ցանկությունը: Եթե կարելի է Տերյան սովորել Լոս Անջելեսի բարեկարգ դպրոցի նստարանին նստած, ու պատուհանից հետեւել, թե ինչպես են պարում օվկիանոսի ալիքները, ապա ինչո՞ւ դա անել հայաստանյան դպրոցում, որի պատուհաններից երեւում են դիմացի շենքի ավտոտնակները, ամեն մեկի դիմաց էլՙ մի քնձռոտ կատու ու պապենական կեղտ: Տերյանի աշունը այս պատկերներից որի՞ն է ավելի սազական, ուրեմն ինչո՞ւ Լոս Անջելեսում հայերեն սովորող երեխան թողնի ու վերադառնա: Եթե առաջ դա կարող էր անել, որպեսզի մայր լեզուն սովորի, ապա հիմա դրա կարիքն էլ չկա. տեղում կսովորի, պետք եղած դեպքում էլ «Արի տուն» ծրագրով կգա Հայաստան, որպեսզի հետո նորից վերադառնա իր տուն: Շեն սփյուռքն անշուշտ անհրաժեշտություն է Հայաստանին, բայց Սփյուռքի շենացումը Հայաստանին վնաս չէ՞…

Ու ես չգիտեմ, թե ո՞վ է այս պատմության մեղավորը. Հայաստա՞նը, որն այս հազարամյակների ընթացքում մի ծով անգամ չպահպանեց, որի դիմաց կառուցված դպրոցում երեխաները կսովորեին Տերյան, կամ Արարատը չպահեց, որի ստորոտի դպրոցում պատկերացնում եքՙ ինչպե՜ս կհնչեր Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին», ու անիմաստ կամ բազմիմաստ վերջին տողիՙ «անհաս» բառը: Գուցե Սփյո՞ւռքն է մեղավոր, որ Հայաստանից հույսը կտրած, առանձին հայաստաններ է ստեղծում: Երեւի Ստալինն է մեղավոր. այդպես մտածելն ավելի հեշտ է, գոնե:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ «ԱՐԱԳԱԾՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու,...

ԿարդալDetails

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական