Լրացավ էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, լրագրող, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ժուռնալիստների միության եւ ժուռնալիստների միջազգային ֆեդերցիայի անդամ Ստեփան Պապիկյանի ծննդյան 60 ամյակը: Նա հեղինակ է 130 գիտական աշխատանքների, որոնք առնչվում են ջերմային եւ ատոմային էլեկտրակայանների, ջերմամատակարարման համակարգերի ռեժիմային եւ բնապահպանական հարցերին:Տպագրել է հազարավոր հոդվածներ Հայաստանի եւ արտասահմանյան թերթերում եւ հանդեսներում: Նրա գիտական աշխատանքները ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում եւ այլ կազմակերպություններում: Նրա անմիջական մասնակցությամբ Հայաստանում եւ Արցախում նախագծվել եւ կառուցվել են շուրջ 50 փոքր եւ միջին հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ: Ներկայումս տարբեր աշխատանքներ է կատարում Հայաստանի եւ Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման համար: