Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖՐԵԶՆՈՅՈՒՄ ՄԵԾԱՐԵԼ ԵՆ ՔՈՒՅՐ ՀԱՆՆԱ ՔՐԻՍՏԵՆԻՆ

28/07/2017
- 28 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Հունիսի 25-ին Ֆրեզնոյի Հայկական ավետարանական համայնքը նշել է Այնճարի (Լիբանան) հայկական ավետարանական միջնակարգ դպրոցի հիմնադրման 75 եւ այդ քաղաքում գերմանական Հիլֆբունդ միսիոներական ընկերակցության մարդասիրական գործունեության 70-ամյակները, մեծարելով մասնավորապես քույր Հաննա Քրիստենին, ով 20 երկար տարիներ ծառայել էր Այնճարի գիշերօթիկ այդ դպրոցում, այնուհետեւ 10 տարի սիրահոժար հոգացել էր լիբանանահայ համայնքի եւ թոշակի անցնելուց հետո մոտ 11 տարի նաեւ Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքի տարեց անդամների կարիքները:

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ, քույր Հաննային ներկայացրել է Ամերիկայի հայ միսիոներական ասոցիացիայի արեւմտյան ափի գործադիր տնօրեն Լեւոն Ֆիլյանը : Վարուժան Տեր-Սիմոնյանը ձեռնհասորեն վարել է մեծարման հանդիսությունը, որը կազմակերպված է եղել Ֆրեզնոյի մուսալեռցիների հայրենակցական միության կողմից: Ներկաները ջերմ խոսքեր են հնչեցրել 87-ամյա քույր Հաննայի հասցեինՙ շեշտելով նրա նվիրվածությունն ու համեստությունը: Հիշել են նաեւ նրա հետ աշխատած քույրերինՙ Հեդվիգ Ենիշանսլին, Մարի Ռոքին եւ Հաննա Նիշքեին: 1947-ին նրանց համագործակցությունը հնարավոր է եղել իրականացնել Այնճարի ավետարանական եկեղեցու առաջին հոգեւոր հովիվ վերապատվելի Արամ Հատիտյանի ջանքերի շնորհիվ:

Հիլֆբունդ միսիոներական ընկերակցության աջակցությամբ անցած 70 տարում գիշերօթիկ դպրոցը դարձել է կրթական եւ հոգեւոր դաստիարակության կենտրոն, որ ձեւավորել է Իրանում, Թուրքիայում, Հնդկաստանում, Սուդանում եւ Բուլղարիայում ապրող հարյուրավոր հայ երիտասարդների կյանքը:

Ի նշան երախտագիտության քույր Հաննային հանձնվել է հիշատակի նվեր: Երեկոյի ընթացքում հանգանակվել է շուրջ 7 հազար դոլար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՍՏԱՆԱ C-400 ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Հաջորդ գրառումը

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԵԼ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՄԲ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԵԼ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՄԲ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական