Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՍՏԱՆԱ C-400 ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

28/07/2017
- 28 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Դրանք կտեղաբաշխվեն նաեւ Հայաստանի սահմանին մոտ

Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս հայտարարեց, որ Ռուսաստանի հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել C-400 տիպի չորս համակարգերի գնման վերաբերյալ: Ավելի վաղ, Bloomberg գործակալությունը հաղորդել էր, որ Անկարան պատրաստ է 2,5 մլրդ դոլար վճարել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի դիմաց: Նախատեսվում է 2018 Ռուսաստանից ստանալ C-400 -ի երկու մարտկոց եւ հետագայում եւս երկու համալիր կառուցել հենց Թուրքիայում:

Տվյալ համակարգերի առքուվաճառքին վերաբերող խոսակցությունները ի հայտ էին եկել Անկարա-Մոսկվա հարաբերությունների կարգավորումից անմիջապես հետո, թեեւ մասնագիտական շրջանակներում Թուրքիայի այդ ցանկությունը քննարկվում էր արդեն մի քանի տարի շարունակ: Չնայած դրան, 2013թ. սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությանը ենթակա գնման հանձնաժողովը որոշել էր ձեռք բերել չինական արտադրության Fang Dun FD-2000 համակարգերՙ հրաժարվելով ամերիկյան MIM-104 Patriot համակարգից: Ի պատասխան, ԱՄՆ-ը շրջափակել էր չինական տվյալ համակարգը ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգին ինտեգրելու ֆինանսական միջոցները: Թուրքիան դրանից հետո հրաժարվել էր չինական համակարգի ձեռքբերումից եւ հայտարարել էր, թե ստեղծելու է սեփական զենիթահրթիռային համակարգ:

Վաշինգտոնն առանձնապես ուշադրություն չէր դարձրել Անկարայի այդ քայլին, քանզի վարժվել է նմանօրինակ հայտարարություններին: Ինչպես այն ժամանակ գրեց թուրքական Haberturk հրատարակությունը, ԱՄՆ-ից եւ Եվրոպայից սկսել էին ստացվել զենքի համատեղ արտադրություն սկսելու առաջարկներ: Առավել աչքի ընկնող ընկերություններն էին ամերիյան Lockheed Martin-ը եւ գերմանա-իտալական MEADS ընկերությունը: Սակայն արեւմտյան ընկերությունների քայլերը սահմանափակվել էին լոկ բարի մտադրությունների արտահայտմամբ: Երբ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ իր երկիրը ռազմական ոլորտում, ինչպես նաեւ սեփական ռազմարդյունաբերության զարգացման ասպարեզում համագործակցելու է Ռուսաստանի հետ, եւ որ տեխնոլոգիաների փոխանակման հարցում ՆԱՏՕ-ի երկրները բավական խուսափողական դիրք են բռնել, եւ որ հնարավոր են թուրքական C-400 համակարգի գնումներ, պարզ դարձավ, որ խաղը շարունակվում է:

Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարեց, որ Անկարայի հետ պայմանագրի ստորագրման դեպքում ռուսական «Алмаз-Антей» կոնցեռնը կարող է հակաօդային պաշտպանության C-400 համակարգեր արտադրել Թուրքիայի համար: Իր հերթին, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը ընդգծեց, որ Թուրքիայիՙ ՆԱՏՕ-ի անդամ լինելը խոչընդոտ չէ նրան C-400 համակարգ մատակարարելու համար: Անշուշտ գոյություն ունի Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի հետ անհամատեղելի C-400-ներ տեղաբաշխելու գայթակղություն: Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը բացեիբաց հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է զենք վաճառել բոլոր ցանկացողներին: Օրինակ, «հույները շարունակում են գնել: Ռուսական ռազմօդանավերը մինչեւ օրս օգտագործվում են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում: Աֆղանները ամերիկացիներին խնդրում են ձեռք բերել ռուսական ուղղաթիռներ»:

Թուրքական Sabah թերթի տվյալներով, C-400-ի գնմանը վերաբերող հայտարարությունները ի հայտ եկան այն բանից հետո, երբ Պենտագոնի ղեկավար Մետիսը խոստացավ Ռաքքայի գրոհից հետո նույնպես շարունակել զենքի մատակարարումները քրդական ինքնապաշտպանական ջոկատներին: Ավելի վաղ, նախագահ Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել էր քրդերի ահաբեկչությանն օժանդակելու մեջ, ինչը աներեւակայելի է համարում դաշնակցային հարաբերությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում: Սակայն, ինչպես գտնում է Sabah-ը, Անկարան քաղաքականացրել է ռուսական C-400-ի ձեռքբերումը եւ մինչեւ օրս չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ համագործակցությունից, ըստ որումՙ ոչ միայն Սիրիայում: Ըստ թերթի, Անկարան կարող է Վաշինգտոնին պայմաններ առաջադրել «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում եւ այլ հանգամանքներում, եթե ԱՄՆ-ը Թուրքիային համոզի, որ սիրիացի քրդերի հանդեպ իր բարեհաճությունը ոչ թե նախասիրություն է, այլ ժամանակավոր բնույթ է կրում: Այդպես էլ կատարվում է:

Bloomberg-ը նշում է, որ ռուսական C-400 համակարգի գնման դեպքում Թուրքիան դրանք կտեղաբաշխի այն շրջաններում, որտեղ գործում են ՆԱՏՕ-ի հաստատած սահմանափակումներըՙ Հայաստանի, Հունաստանի սահմանների մոտ եւ Էգեյան ծովի ափին: Բացի դրանից, համալիրը չի ունենա ճանաչման «յուրային-օտար» համակարգեր, ինչը թույլ կտա այն օգտագործել ցանկացած թիրախի դեմ: Սա ենթադրել է տալիս, որ Թուրքիայի համար գոյություն ունեն իրական սպառնալիքներ: Հունաստանի դեպքում ամեն ինչ պարզ է. այդ երկիրը, ինչպես եւ Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ է, եւ դրա անվտանգության ապահովումը դաշինքի իրավասության մեջ է:

Իսկ ինչպես բացատրել Թուրքիայի ցանկությունըՙ C-400 տեղաբաշխել ՀԱՊԿ-ի գծով Ռուսաստանի դաշնակից Հայաստանի սահմանի մոտ: Bloomberg-ի հաղորդումը չի՞ վկայում արդյոք, որ Թուրքիան սկսում է սահմանազատվել Ռուսաստանի հետ կնքված պայմանագրից, քանզի Հայաստանի սահմանի մոտ հրթիռների տեղաբաշխումը կարող է դուր չգալ Մոսկվային: Եվ C-400 համակարգը արդյո՞ք այդքան կարեւոր է Թուրքիայի անվտանգության ապահովման համար: Կարելի՞ է արդյոք վստահաբար ասել, թե Թուրքիան արտաքին քաղաքականություն վարելիս փորձում է սահմանազատվել ԱՄՆ-ից:

Այս եւ համանման մյուս հարցերի պատասխանը օրերս տվեց Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի փոխնախագահ Քամեր Քասըմը . «Թուրքիան այսօր որոշ իմաստով ինքնուրույն տարածաշրջանային ուժ է եւ որպես այդպիսին ստիպված է մերթընթմերթ միջամտել տարածաշրջանում ծագող տարաձայնություններին: Գաղտնիք չէ, որ եթե դուք բավականաչափ զորեղ եք, ապա ձեր դիվանագետներին կլսեն փոքր-ինչ ավելի մեծ ուշադրությամբ»: Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, մնում է միայն մի քիչ սպասել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՖՐԵԶՆՈՅՈՒՄ ՄԵԾԱՐԵԼ ԵՆ ՔՈՒՅՐ ՀԱՆՆԱ ՔՐԻՍՏԵՆԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՖՐԵԶՆՈՅՈՒՄ ՄԵԾԱՐԵԼ ԵՆ ՔՈՒՅՐ ՀԱՆՆԱ ՔՐԻՍՏԵՆԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի ժողովրդին՝ կոչ անելով մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և ևս հինգ տարով երկարաձգել Հայաստանը կառավարելու մեր...

ԿարդալDetails

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025

Եթե ​​բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր դիրքորոշումներին. Փաշինյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական