Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

28/07/2017
- 28 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ալյասկայի Տալկինտա քաղաքի ղեկավարն այլեւս չկա: 20-ամյա Սթամբսին, որը քաղաքապետ էր ընտրվել 1998-ինՙ հավաքելով տալկինտացիների ձայների բացարձակ մեծամասնությունը, կփոխարինի նրա որդին, որի անունը դեռ չի հրապարակվում: Պետք է նկատել, որ Տալկինտայի բնակիչներն այնքան էին սիրում իրենց քաղաքապետին, որ համաձայն են կրտսեր Սթամբսին քաղաքապետի պաշտոնում տեսնել… առանց ընտրության: Ի դեպ, Տալկինտայում մշտապես բնակվում է 900 մարդ, այն իրականում քաղաք էլ չէ, այլ միջհամայնքային տարածք, որը հարեւան քաղաքներից ոչ մեկի վարչական շրջանում չէ ու նրանցից որեւէ մեկին չի ենթարկվում: Քաղաքի անկախությունն էլ ավելի ամրապնդեց քմահաճ եւ ազատություն սիրող քաղաքապետ Սթամբսը, որն ըստ շրջանառվող լուրերի, անգամ Ալյասկայի նահանգապետին չէր ենթարկվում, նույնիսկՙ Թրամփին, եթե հետաքրքրական է, ապաՙ Օբամային էլ: Սթամբսն օրն սկսում էր Տալկինտայի փողոցներում, նրա անմիջական ներկայությամբ եւ վերահսկողությամբ քաղաքն ամբողջովին մաքրվել է աղբից, բոլոր աղբամանների հիգիենիկ վիճակն իդեալականին մոտ է, դրանք բոլորը փակ են… Բայց ամենակարեւորը, տալկինտացիները օրվա ցանկացած ժամին իրենց սիրելի քաղաքապետին տեսնում էին ոչ թե նրա աշխատասենյակում, այլ փողոցում, մարդկանց կողքին. ասում են, որ հենց այս հանգամանքն է վճռորոշ դեր խաղացել, որ հենց Սթամբսն ընտրվի Տալկինտայի քաղաքապետ:

Չմոռանամ մի կարեւոր հանգամանք եւս. Սթամբսը կատու է…

Բայց թողնենք նրան հանգիստ զբոսնի Երկնքի արքայությունում, մանավանդ, որ այնտեղ էլ, դատելով բնակիչներից, հնարավոր է աղբի խնդրի լուծման համար ուժեղ վերահսկողության կարիք լինի, եւ սթափություն մաղթենք Տալկինտայի բնակիչներին, որպեսզի նրանք կարողանան ճիշտ ընտրել… թե Սթամբսի ո՞ր ձագուկին են ուզում, որ ղեկավարի իրենց քաղաքըՙ հոր փոխարեն: Մեզանից խոսենք: Օրինակ, եթե դուք ձեր օրը կարող եք սկսել առանց սուրճի, եթե դուք կարող եք միշտ լինել կենսուրախ եւ ուշադրություն չդարձնել անխուսափելի անհաջողություններին, եթե դուք կարող եք ոչ մի բանից եւ ոչ մեկից չդժգոհել եւ չծանրաբեռնել մարդկանց սեփական խնդիրներով, կարող եք ամեն օր ուտել միեւնույն ուտելիքը եւ շնորհակալ լինել դրա համար եւ կարող եք հասկանալ սիրելի մարդուն, եթե նա ձեզ համար ժամանակը չի գտնում, եթե դուք կարող եք երբեք չխաբել եւ չկեղծել ու կարող եք հաղթահարել սթրեսն առանց դեղամիջոցների եւ զվարճանալՙ առանց ալկոհոլի, եթե դուք մարդու մաշկի գույնի, կրոնական համոզմունքների, սեռական կողմնորոշման եւ քաղաքական հայացքների հետ կապված նախապատվություններ կամ կարծրատիպեր չունենք, ուրեմն դուք հասել եք ձեր շան մտավոր զարգացման մակարդակին:

Ի դեպ, ես չեմ հասել, ավելինՙ շուն էլ չունեմ: Եւ ձեզ հետ միասին ծիծաղում եմ Ալյասկայի Տալկինտա քաղաքի բնակիչների կատվապաշտության վրա, քանի որ ինքս կատուներ չեմ սիրում. շների սիրահար եմ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՙ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՎԱՏ ԲԱՌԱՊԱՇԱՐ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՏ ԲԱՌԱՊԱՇԱՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական