Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱԼՈՌՈՍԻԱՅԻ ՀՌՉԱԿՈՒՄԸ ՎՐԴՈՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՆ

21/07/2017
- 21 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ժամանակակից Եվրոպան ի վիճակի՞ է արդյոք հրաժարվել երկակի չափանիշների քաղաքականությունից: Որքան խորանում ենք այս հարցում, այնքան ակնհայտ է դառնում, որ պատասխանը բացասական է: Ի հեճուկս ամենքի համար հավասար իրավունքների եւ ազատությունների սկզբունքների, եվրոպացիները շարունակում են երկրներն ու ժողովուրդները բաժանել յուրայինների եւ օտարներիՙ առաջիններին եւ երկրորդներին առաջարկելով միանգամայն տարբեր գնահատականներ ու մոտեցումներ: Արեւմուտքում մոդայիկ է դարձել ամեն ինչի համար Ռուսաստանին մեղադրել:

Երբ Դոնեցկի ղեկավար Ա. Զախարչենկոն օրերս հայտարարեց Մալոռոսիայի հռչակման մասին, դա հատկապես բացասաբար ընկալվեց Գերմանիայում: Գերմանացիները մի կողմից համերաշխորեն ընդդիմացան Մալոռոսիայի բուն գաղափարին, մյուս կողմիցՙ ոչ պակաս համերաշխորեն մեղադրանքներ հասցեագրեցին Մոսկվային:

Օրինակ, «Դոյչե Վելլե» ռադիոկայանի ուկրաինական խմբագրության ղեկավար, արեւելաեվրոպական հարցերի փորձագետ Բ. Յոհանը որոշեց Զախարչենկոյին գամել անարգանքի սյունինՙ նրան մեղադրելով միանգամից երկու հանցագործության մեջ: Դրանք ենՙ Եվրոպայի քարտեզի վերաձեւման փորձը եւ Պուտինի օգտին խաղ սկսելը:

«Դի Վելթում» հրապարակված հոդվածի հեղինակը առավել զուսպ է արտահայտվում, սակայն տալիս է ոչ պակաս կտրուկ գնահատական: Նրա կարծիքով, Ռուսաստանը որոշել է ապակայունացնել Ուկրաինան եւ խոչընդոտել դեպի Եվրոպա նրա շարժմանը: Թերթի գնահատմամբ, Մոսկվան Մալոռոսիայի գաղափարը կարող է օգտագործել Կիեւին եւ արեւմուտքին ահաբեկելու նպատակով: Սա արեւմուտքում լայնորեն տարածված հնարք է, ըստ որի ուրիշին մեղադրում են այն բանում, ինչը իրենք են պատրաստվում անել:

Գերմանիայում նույն ոգով արտահայտվեցին նաեւ պաշտոնական անձինքՙ Մոսկվային հորդորելով հետեւել Մինսկի գործընթացին: Այս հարցում Բեռլինը միայնակ չմնաց: Պաշտոնական հայտարարություններ արեցին նաեւ Փարիզում եւ Բրյուսելում: Մեկուսի մնաց Վարշավան, որը կա՛մ չուներ սեփական տեսակետ, կա՛մ էլ ինչ-ինչ պատճառներով չկամեցավ այն հրապարակել:

Այստեղ սկսվում է ամենահետաքրքրականը: Եվրոպայում մինչեւ վերջերս նախընտրում են շրջանցել հակամարտության ձեւական կողմը: Սա հասկանալի է. տվյալ հարցում պարզություն մտցնելը բնավ ձեռնտու չէ Արեւմուտքին եւ պաշոնական Կիեւին: Հակառակ դեպքում ի հայտ կգան Եվրոպայի համար տհաճ մի շարք մանրամասնություններ, սկսած «մայդանի» պայմանավորվածությունների հարգման վերաբերյալ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի արտգործնախարաներիՙ Յանուկովիչին տված խոստումներից:

Ուկրաինայի եւ Դոնբասի նկատմամբ Եվրոպայի երկակի չափանիշները դրսեւորվեցին հերթական անգամ: Արեւմտյան մայրաքաղաքներում գրեթե միահամուռ կերպով դատապարտեցին Մալոռոսիայի հռչակումը, բայց մոռացության մատնեցին Դոնբասը իրեն վերադարձնելու վերաբերյալ Կիեւում մշակված եւ արդեն իսկ վերջնական փուլում գտնվող օրինագիծը: Շրջանառության մեջ են դրվում նոր հասկացություններ, որոնք թերեւս ոչ մի կապ չունեն միջազգային իրավունքի հետ:

Գերմանացի փորձագետ Ռ. Մերկելը Ուկրաինայի արեւելքի խնդիրը միջազգային իրավունքի տեսանկյունից քննության առնելով նշում է Կիեւի իշխանությունների այն պնդումը, թե այդ հակամարտությունը ոչ թե ռազմական բնույթ է կրում, այլ կապված է քրեական տարրերի եւ ահաբեկիչների հետ: Իրականում, Ուկրաինայի արեւելքում գործ ունենք զինված հակամարտության հետ: Ժնեւի 1949թ. միջազգագրի հիման վրա միջազգային իրավունքը դա բնութագրում է ոչ թե որպես պատերազմ, այլ որպես զինված հակամարտություն: Ռ. Մերկելը ընդգծում է, որ դրա նշաններն ակնհայտ են. ծանր սպառազինության առկայություն, հրամանատարության ներքո գտնվող ստորաբաժանումների գոյություն: Նա ասում է, թե այդ կողոպտիչներն ու հրոսակները ենթակա չեն Կիեւի իշխանությունների իրավասությանը: Մալոռոսիայի հռչակման հայտարարությամբՙ Դոնեցկի ղեկավար Զախարչենկոն հանդես եկավ հենց վերջերս, մինչդեռ պաշտոնական Կիեւը Դոնբասի դեմ ռազմական գործողություններ է իրականացնում ավելի քան երեք տարի, ըստ որումՙ մեծ ուժգնությամբ:

Այս կապակցությամբ «Ռեգնում» գործակալությունը հարց է տալիս, թե ինչու Եվրոպան այդքան տարբեր մոտեցումներ է դրսեւորում Կիեւի եւ Դոնեցկի գործողությունների նկատմամբ, ինչու Մալոռոսիան նկատելովՙ եվրոպացիները համառորեն չեն ուզում տեսնել Դոնբասը Ուկրաինային վերադարձնելու Կիեւի օրինագիծը կամ խորվաթական սցենարի վերաբերյալ կիեւցի քաղաքական գործիչների արած հայտարարությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՎԱԶԳԵՆ ՅԱՐԴԸՄՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՋԵՐՄՈՒԿԻ, ԱՅԼԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՋԵՐՄՈՒԿԻ, ԱՅԼԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՆԴԵՊ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական