Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ԵՎ ԿՏՐՎԵՑ

21/07/2017
- 21 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մինչ Հայաստանում շատ ակտիվորեն քննարկվում է, թե ինչո՞ւ դպրոցական ավարտական վկայականների մեջ նաեւ ռուսերեն պետք է գրված լինի, երկրի բուհերում տեղի ունեցան ընդունելության քննություններ: Եւ մինչ կասեմ, թե ինչո՞ւ է այդ վկայականների մեջ տեղ գտել ռուսերենը, խոսենք քննություններից:

Այսպես, աշխարհագրություն առարկայից լրացուցիչ փուլում քննություն է հանձնել 14 դիմորդ` հայտագրված 22-ից: Միջին միավորը կազմել է 9.8, անբավարար ստացել է քննություն հանձնածների 28.6 տոկոսը: Ամենաբարձր գնահատականը եղել է 19.5-ը: Այդքան միավոր ստացել է 1 դիմորդ:

Հայոց պատմություն առարկայից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 91 դիմորդ, ներկայացել` 73-ը: Միջին միավորը 11.6 է, անբավարար գնահատական ստացել է դիմորդների 30 տոկոսը: Առավելագույն` 19.75 միավոր ստացել է 1 դիմորդ:

Քիմիա առարկայից լրացուցիչ փուլում քննություն հանձնելու համար դիմել է 149 հոգի, քննությանը մասնակցել է 137-ը: Այս առարկայի միջին միավորը 10.04 է, անբավարար գնահատականները կազմում են 41 տոկոս: Հնարավոր առավելագույն` 20 միավոր ստացել է 2 դիմորդ:

Ֆիզիկայի միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 134 դիմորդ, ներկայացել 129-ը: Միջին միավորը 9-ն է: Անբավարար գնահատականները կազմում են 48 տոկոս, 20 միավոր ստացել է 3 դիմորդ:

Իսկ ամենաուշագրավ պատկերը արձանագրվել է Համաշխարհային պատմություն առարկայի քննությանը: Մասնակցել է ընդամենը երկու դիմորդ: Նրանցից մեկը ստացել է անբավարար գնահատական, մյուսը` 13 միավոր:

Այս արդյունքների հիման վրա դիմորդներն ընդունվել են: Օրինակ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում այս տարի պատկերը հետեւյալն է. անցողիկ միավորը 29.50 բալ է, անվճարըՙ 56.25: Սա նշանակում է, որ եթե բոլոր քննություններից դիմորդը հավաքել է 29,50 բալ, այսինքն ամեն քննությունից միջինը տասը բալ, ապա նա կարող է դառնալ լրագրող: Նույն տրամաբանությամբ, կրկին ԵՊՀ-ի Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն բաժնումՙ անվճար 55.50 բալ, անցողիկՙ 25.50: Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկա բաժնում այս տարի անցողիկ միավորը 24-ն էՙ 2 քննության արդյունքներով, անվճարըՙ 38.50-ը: Հայ բանասիրության ֆակուլտետ. անցողիկըՙ 16 բալՙ 2 քննությամբ, անվճարՙ 35.25 բալ: Այստեղ մանրամասնեմ, ստացվում է, որ եթե դիմորդը, ով ցանկանում է բանասեր դառնալ, երկու քննություններից ստանում է 8-ական բալ, ինչը նվազագույն բալն է, որպեսզի չկտրվես, ապա նա համալրում է բանասիրական ֆակուլտետի ուսանողների խումբը եւ շուտով դառնալու է հայոց լեզվի եւ գրականության մասնագետ, դատելով ամենիցՙ մեծ մասնագետ: Ինչպես, օրինակ, ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի շրջանավարտներն են դառնալու մեծ քիմիկոսներ: Ի դեպ Քիմիայի ֆակուլտետում տեղերը թափուր են մնացել: Այստեղ անվճարը 37 բալն է:

Պատմության ֆակուլտետում անցողիկ բալն այս տարի 16-ն էՙ 2 քննությամբ, անվճարըՙ 32.50: Արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտություն բաժնում անցողիկ միավորը 30-ն է, անվճարըՙ 52.50, Իրանագիտության բաժնում անցողիկը կրկին 30-ն է, անվճարըՙ 54.75-ը:

Հիմա, հաշվի առնելով քննությունների ժամանակ մեր դիմորդների ցուցաբերած բարձրագույն առաջադիմությունը, ունենք հետեւյալ պատկերը Երեւանի պետական համալսարանում .

Ֆիզիկայի 50 տեղից համալրվել է 47-ը:

Կենսաֆիզիկա եւ կենսաինֆորմատիկա բաժնի 33 տեղից համալրվել է 30-ը: Սերվիս ֆակուլտետը, որը բացելիս խոսվում էր մեծ պահանջարկի մասին, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի զբոսաշրջության կենտրոններից մեկն է, 125 տեղերից համալրվել է 55-ը:

Տնտեսագիտության ֆակուլտետի 130 տեղերից էլՙ 80-ը:

Դե իսկ հայոց լեզու եւ գրականությունը ավելի ու ավելի քչերին են հետաքրքրում, քանի որ `120-ից 31 տեղն է համալրվել:

Ի դեպ, ռուսաց լեզու ֆակուլտետի 40 տեղից 40-ն էլ համալրված են: Իսկ այ անգլերեն լեզու եւ գրականություն բաժնի 135 տեղից համալրվել է` 52-ը:

Փոխարենը հրաշալի արդյունք է ցույց տվել եկեղեցաբանություն բաժինը, որի 25 տեղերից բոլորն էլ համալրված են: Ամեն:

Համալրված են նաեւ միջազգային հարաբերությունների եւ իրավագիտության ֆակուլտետները:

Այլ բուհերում, օրինակՙ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառում եւ հարկում (ըստ ոլորտի) բաժնի` 25 տեղ է համալրվել` 190-ից:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմություն ֆակուլտետում` 51 տեղ` 85-ից:

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերեն լեզու եւ գրականություն` 99 տեղ`153-ից: Ի դեպ, հետաքրքրական է, որ գերմաներեն լեզու եւ գրականություն բաժնի 49 տեղից 49-ն էլ համալրվել է: Այս բուհը նաեւ ապագա լրագրողների խնդիրն է լուծել, քանի որ լրագրություն բաժնի 34 տեղից 34-ն էլ համալրված են: Իմիջիայլոց ամեն տարի 34 լրագրողը բավարա՞ր է, թե ավելի շատ է պետք…

Այս ամենի կապակցությամբ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը հայտնել է, որ թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները կարող են տվյալ բուհում հայտագրվել մինչեւ հուլիսի 20-ը: Հուլիսի 20-25-ը կանցկացվի թափուր տեղերի մրցույթ, եւ արդեն հուլիսի 25-ին բուհերում կհրապարակվեն նոր մրցույթի արդյունքները:

Թափուր տեղերն իհարկե կհամալրվեն, կամՙ ոչ: Մեկ այլ կարեւոր բան կա. 2003-ին Հայաստանում ծնվել են ամենաքիչ թվով երեխաները, իսկ սա նշանակում է, որ մոտակա երեք տարիներին, առնվազն, հայաստանյան բուհերում թափուր տեղեր են լինելու, քանի որ դիմորդներն են քիչ լինելու: Սաՙ հարցի մի կողմը: Մյուսըՙ դպրոցում է, որտեղ 12 տարի սովորելուց հետո դիմորդը գնում է քննության եւ, օրինակ, Հայոց պատմությունից ստանում է անբավարար, այն պարագայում, երբ ինքը որոշել է պատմաբան դառնալ եւ իր հարազատ քեռու կինը նրա Հայոց պատմության ուսուցչուհին է եղել:

Չմոռանամ ավարտական վկայականներում հայտնված եւ Հայաստանում, ինչպես վերեւում համոզվեցինք, շատ մեծ պահանջարկ ունեցող ռուսերենի մասին: Ինչպես գիտենք, մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, որի մեծ մասը խոսում է ռուսերեն, ավելի մեծ մասըՙ նաեւ հասկանում է, ճնշող մեծամասնությունն էլՙ միայն ռուսերեն է հասկանում: Եւ ուրեմն, բա ի՞նչ լեզու պետք է մտնի մեր վկայականների մեջ, մեր կյանք, եթե ոչ ռուսերենը: Գուցե դուք ղազախերենի՞ կողմնակիցն եք…

Ամեն դեպքում մտածել է պետք, ցանկալի է դպրոցից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՆԱ ՏԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՌՈՂՋ ԲԱՆՏԵՐ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՌՈՂՋ ԲԱՆՏԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական