Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԿ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

14/07/2017
- 14 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գ. Մ.

Այսօր արագ փոփոխվող աշխարհը նորանոր մարտահրավերներ է ծնում, որոնց դիմակայելը կենսական նշանակություն ունի հատկապես մեզ նման փոքր ածու ժողովրդի ու նրա երիտասարդ պետության համար: Արդի հասարակությունում քրիստոնեական դաստիարակության դերին էր նվիրված Ռամկավար Ազատական կուսակցության Շիրակի մարզային կառույցի կազմակերպած բանախոսություն-զրույցը, որին մասնակցեցին տեղի ուսանող երիտասարդներ, դասախոսներ, մտավորականության, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ:

Բանախոսըՙ Շիրակի հոգեւոր թեմի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի վարիչ-տնօրեն Տեր Նշան քահանա Պանֆյորովը , իր խոսքում անդրադարձ կատարելով աշխարհի ներկա իրավիճակին, նկատեց, որ նախկինում քրիստոնեական արժեքների կրող Եվրոպան այսօր արդեն այդպիսին չէ: Ըստ Տեր Հոր, այսօր աշխարհում առաջ է տարվում, տարբեր կառույցների միջոցով ժողովուրդներին պարտադրվում է մի նոր կրոնՙ մարդու իրավունքներ անվամբ: Անհատին կարեւորելն ու նրան համայնքից կտրելը, առանձնացնելը մարդկանց հեշտ կառավարելի դարձնելու նպատակ է հետապնդում: Իրենց այսօրվա տարբեր տեսակ քայքայիչ, հատկապես երիտասարդությանը տրանսֆորմացիայի ենթարկող «արժեքներն» ուզում են նաեւ մեզ պարտադրել: Դրանց կուլ չգնալու համար, բանախոսի գնահատմամբ, մենք պետք է ամուր պահենք ամենից շատ հարվածի տակ ընկնող մեր ընտանիքն ու քրիստոնեական արժեհամակարգը:

Շուրջ երեք ժամ տեւած զրույցը շարունակվեց ակտիվ հարցուպատասխանով, Աստծո պատվիրանների թեմայով ուսանողների ուժերով կազմակերպված փոքրիկ բեմականացումով:

Վերջում օգտակար զրույցի համար շնորհակալություն հայտնելով քահանա Տեր Հորը, ՌԱԿ մարզային կառույցի պատասխանատու Հովիկ Կարապետյանը նրան նվիրեց օրերս Թեքեյան մշակութային միության հրատարակած «Փանոս Թերլեմեզյան, Կյանքիս հուշերը» գիրքը: Այն լույս է տեսել Երվանդ Տեր-Խաչատրյանի աշխատասիրությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԿԴԱՐՅԱ ԲԵՂՄՆԱՎՈՐ ԿՅԱՆՔ

Հաջորդ գրառումը

ԾԱՂԿԵՊՍԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ…

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԾԱՂԿԵՊՍԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական