Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՔՎԻ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՍՏԵՂԾԵԼ ԱՆԿՈՆՖԼԻԿՏ ԳՈՏԻ

14/07/2017
- 14 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Կարծում է պատմաբան Ս. Տարասովը

Ռուսաստանցի հայտնի պատմաբան, Անդրովկասի եւ Մերձավոր Արեւելքի գծով փորձագետ Ստանիսլավ Տարասովը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը վկայակոչելով «Ռեգնում» գործակալության կայքում նշում է, թե արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծագած հերթական լարվածության մեղավորների բացահայտումը դժվարին գործ է: Ցավոք, զոհեր կան երկու կողմերում: Զախարովան հակամարտ կողմերին կոչ է արել հանդես բերել զսպվածություն եւ ջանքեր գործադրել իրադրությունը կայունացնելու նպատակով: Ռուսաստանը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը, որտեղ ընդգծվում է բռնությունը դադարեցնելու եւ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը:

Սակայն հակամարտող կողմերի Շփման գծի երկայնքով մշտական ռազմական բախումների գոյությունը ցույց է տալիս, որ տվյալ գործընթացը ունի քողարկված պատճառներ եւ շարժառիթներ: Այդպես եղավ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ: Ըստ Տարասովի, որոշ նշաններից երեւում է, որ այդպես է նաեւ հիմա: Ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ մշակվեցին եւ ընդունվեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը, որոնցով նախատեսվում է տարածաշրջան բերել միջազգային դիտորդներ եւ ստեղծել մշտադիտարկման համակարգ: Այդ առաջարկությունների ընդունման դեպքում համաշխարհային ընկերակցությունը կկարողանար ի հայտ բերել հակամարտություն նախաձեռնողներին: Երեւանն ընդունեց այդ առաջարկությունները, իսկ Բաքուն հրաժարվեցՙ պնդելով, թե դա իբր սառեցնում է հակամարտությունը: Այդ պատճառով հիմա, երբ Ադրբեջանը միակողմանիորեն դիմում է միջազգային հանրությանը եւ կոչ է անում բացահայտել նախահարձակին, նրա պնդումները վստահություն չեն ներշնչում:

Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, այն ունի որոշակի առանձնահատկություններ: Բանն այն է, որ նախօրեին տարածաշրջանում եղել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հակամարտող կողմերի հետ քննարկել էին նոր տվյալներ: Ռուսական եւ այլ դիվանագիտական շրջանակներում լուրեր էին պտտվում, թե նախատեսվում է փոխել բանակցությունների ձեւաչափըՙ դրանցում ընդգրկելով նաեւ Ստեփանակերտը: Այնուհետեւ հայտնվեցին հաղորդումներ այն մաին, թե Ավստրիայի Մաուերբախ քաղաքում հուլիսի 11-ին հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Եթե միջադեպի ընթացքում հակամարտող կողմերից մեկը հայտարարեր երկխոսությունից հրաժարվելու մասին, ապա կարգավորման դիվանագիտական գործընթացը, ըստ երեւույթին, ավելորդ կդառնար:

Սակայն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ իր երկիրը երբեք չի հրաժարվել ինչպես բարձր մակարդակի, այնպես էլ նախարարների հանդիպումներից: Այնուհետեւ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիեւը ընդգծեց, որ Բաքուն եւս մտադիր չէ հրաժարվել ԱՀ եւ ՀՀ արտգործնախարարների առաջիկա հանդիպումից: Նա միաժամանակ մանրամասնեց, որ նախքան վերջնական պատասխան տալը տվյալ հարցը պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվի: Նրա խոսքերով, Ադրբեջանը բանակցություններին մասնակցում է ոչ թե ձեւականորեն, այլ ձգտում է բովանդակալից խոսակցության: Այս կապակցությամբ «Ռեգնում» գործակալությունը նշում է, որ բովանդակալից խոսակցությունը ենթադրում է նոր պայմանների ստեղծմանը վերաբերող նոր բանակցությունների անցկացում: Սկզբունքորեն դրանք հնարավոր են, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հակամարտող կողմերը որոշեն փոխել բանակցությունների ձեւաչափըՙ դրանցում ընդգրկելով Ստեփանակերտի ներկայացուցչի: Սակայն նման պայմանավորվածություն դեռեւս գոյություն չունի, ուստի բանակցությունները հիմնվում են Մադրիդյան համաձայնությունների եւ այլ փաստաթղթերի վրա:

Ուստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ս.թ. հուլիսի 4-ին շփման գծի վրա տեղի ունեցած միջադեպը գնահատում են իբրեւ սադրանք, որը կարող է սպառնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին եւ սպառնալիքի տակ դնել բանակցությունները: «Կողմերին հիշեցնում ենք Ժնեւի միջազգագրով իրենց ստանձնած պարտավորությունները, որոնք ենթադրում են հրաժարում հնարավոր զոհերի հանգեցնող գործողություններից», ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ: Կողմերին կոչ է արվում ձեռնպահ մնալ լարվածության հետագա սրումից եւ անշեղորեն հետեւել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերին:

Ադրբեջանը նախընտրում է վկայակոչել ՄԱԿ-ի ԱԽ ընդունած չորս բանաձեւերը, այլ ոչ թե 1994-1995թթ. համաձայնագրերը, որոնք ամրագրում են Ղարաբաղյան պատերազմում իր կրած պարտությունը, ինչպես նաեւ պարունակում են Ստեփանակերտի ստորագրությունը: Սակայն տվյալ դեպքում Ադրբեջանի դիվանագիտական ջանքերը ձախողվել են թեպետեւ Ադրբեջանը Բաքվի սցենարով առաջընթացի բացակայության համար պարբերաբար քննադատում է ոչ թե իր ղեկավարությանը, այլ Մինսկի խմբի համանախագահներին: Ընդսմին սահմանային բախումների ծագման համար ամբաստանում է Երեւանի դիվանագիտությանը, մինչդեռ դա Բաքվի մասնակցությամբ անցկացված (թեպետեւ նրա կողմից չստորագված) Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի արդյունքն է: Նման համատեքստում նաեւ ակնհայտ է, որ 2016թ. ապրիլյան պատերազմը իբրեւ սեփական հաղթանակ բնութագրող Բաքուն չկարողացավ ամրագրել այն որպես արտաքին քաղաքական ձեռքբերում:

Տարածաշրջանի ապակայունացման վտանգը մեծ է, եւ կարող է ամեն ինչ զարգանալ անսպասելի սցենարով, կարծում է Ստանիսլավ Տարասովը: Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկեն օգտագործլ Ուկրաինայի, թերեւս նաեւ Սիրիայի հակամարտության կարգավորման փորձը, ապա կխոսեն Բաքվի ու Երեւանի միջեւ անկոնֆլիկտ գոտու ստեղծման անհրաժեշտության մասին: Եթե դա տեղի ունենա, ապա խոշոր իրադարձություն կդառնա ինչպես ամբողջ Անդրկովկասի, այնպես էլ Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ԳԻՏՆԱԿԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա նախերգանքն է, օպերան սկսվելու է կիրակի. իրենք դերերը բաշխել են, կազմ պատրաստ են… Նաիրա Կարապետյան

23/10/2025

Նայում եմ, թե ինչ է կատարվում Հավհաննավանքի բակում և սարսափում: Ի՜նչ ճիշտ էր Բագրատ Սրբազանը, երբ ասում էր, որ մեր...

ԿարդալDetails

Ցավոք, կիրակի օրը Երևանում չեմ լինելու, գործուղման մեջ եմ, այլապես մեծ հաճույքով կգնայի և կմասնակցեի պատարագին. Ավինյան

23/10/2025

«Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման գործելակերպը». Ռումանիոյ Հայոց թեմ

23/10/2025

7 անգամ մերժել ենք ինքնակամ շինության օրինականացման հայտը. Ավինյանը՝ 560 հազար դոլարի կաշառքի մեղադրանքի մասին

23/10/2025

Զախարովան անդրադարձել է Գյումրու ձերբակալություններին

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական