Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՎ ԱՆՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ

14/07/2017
- 14 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ռուսաստանն էլի զենք է մատակարարել Ադրբեջանին: Հուլիսի 10-ին Բաքվի նավահանգիստ հասան ռուսական արտադրության ТОС-1А Солнцепек ծանր հրանետի, մոտ 200 հատ հրթիռներ, որոնց հեռահարությունը կազմում է 6 կիլոմետր, այլ զենքեր եւս: Ի դեպ, Իսրայելը եւս շարունակում է զինել Ադրբեջանին, բայց Իսրայելի պարագայում մենք Հայաստանում չենք կիրառում էլի բառը, կիրառում ենք բացառապես ռուսների պարագայում, էլի ռուսները, կամ ռուսներն էլի… Ինչեւէ: Զենքն ադրբեջանցիները ապահով տեղակայել են իրենց ռազմական ավաններում եւ անհրաժեշտության պարագայում անպայման կիրառելու են, եթե, իհարկե, ռուսները, բացի զենքից, նաեւ մասնագեներ են ուղարկելու, թե ինչպես պետք է կրակել այդ բարդ զենքերից:

Հայաստանն ու Արցախը տարբեր կերպ արձագանքեցին ռուս-ադրբեջանական հերթականին: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ չնայած սա Ռուսաստանի ներքին գործն է, բայց Արցախը բացասական է նայում Ադրբեջանը զինելուն: Բաբայանը մյուս կողմից շեշտել է, որ Ստեփանակերտը չի համարում, որ ռուսական զենքն Ադրբեջանին տրամադրելն ուղղված է հայության դեմ, քանի որ սա «ուղղակի բիզնես» է:

Երեւանի արձագանքը շատ ավելի նուրբ էր: Նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ ռուսական զենքի հերթական խմբաքանակն արդեն հասել է Բաքու, ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը Ռազմական համագործակցության մեդալով պարգեւատրեց Երեւանում Հունաստանի դեսպանատան ռազմական կցորդին: Իհարկե չենք կարող միանշանակ պնդել, որ սա ուղղված էր Ռուսաստանի դեմ, թեկուզեւ Հունաստանը ՆԱՏՕ-ական երկիր է, բայց պնդում ենք, որ սա Հայաստանի ներքին գործն է, ինչպես Ռուսաստանիՙ Ադրբեջանին զենք վաճառելը:

Կոնկրետ այս առեւտրի հետ կապված Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը դրան բացասաբար է վերաբերվում, քանի որ Երեւանի համար Ադրբեջանի զինումն առհասարակ բացասական երեւույթ է, որովհետեւ Ադրբեջանը շատ անկանխատեսելի երկիր է:

Ռուս-ադրբեջանական զենքի առեւտուրը, սակայն, մի շատ ուշագրավ կողմ ունի: Այո, ռուսները Բաքվին վաճառում են հզոր զենք, մյուս կողմից նրանք այդ զենքը մեզ էլ են տալիս, ճիշտ է վարկով, բայց այդ վարկն էլ են իրենք տալիս. սա չէ էականը, այլ այն, որ ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմերը ձեռք են բերում հզոր զենք: Իրականում սա լավ է, քանի որ երբ դու հզոր զենք ունես, թշնամիդ երբեք քո դեմ լայնածավալ պատերազմ չի սկսի, եւ երբ թշնամիդ հզոր զենք ունի, դու երբեք նրա դեմ լայնածավալ պատերազմ չես սկսի: Այլ կերպ, որքան շատ հզոր զենք ունենան Հայաստանն ու Ադրբեջանը, այնքան քիչ է հավանական, որ վերսկսվի լայնածավալ պատերազմը: Ռուսաստանը սա հրաշալի հասկանում է, բազմիցս հայտարարել է, որ իր համար շահեկան չէ կովկասյան նոր պատերազմը, հենցՙ կովկասյան, բացի այդ Մոսկվան ամենեւին չի ուզում կորցնել ոչ իր զենքի ամենահավատարիմ գնորդներին, ոչ էլ զենքովՙ Կովկասը բաց չթողնելու դարավոր ռազմաքաղաքական գիծը:

Սա կարծես թե բոլորին է պարզ, բացի մեզանից, թերեւս այդ պատճառով էլ մենք այսքան դար ապրել ենք ու մի նավահանգիստ չունենք, եւ ռուսական զենքը մեր երկիր է հասնում համ շատ ուշ, համ շատ դժվար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՒԺԵՂ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

Հաջորդ գրառումը

STATUS QUO-Ն ԿԱՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

STATUS QUO-Ն ԿԱՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.10.2025թ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի ներքոնշյալ հոգևորականներս հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողների միջոցով երեկ՝ 24.10.2025թ․ տարբեր ժամերի...

ԿարդալDetails

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական