Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՒԺԵՂ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

14/07/2017
- 14 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 10-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմին է ներկայացրել իր նոր խորհրդականներին եւ օգնականներին: Նրանցից, ավելի կոնկրետՙ խորհրդականներից մեկը լինելու է Գոռ Վարդանյանը: Ով չի ճանաչում պարոն Վարդանյանին, ապա ասեմ, որ նա շատ ուժեղ կարատեիստ է, շատ տաղանդավոր դերասան, շատ… ու պարզապես շատ ֆիլմերի ե՛ւ ռեժիսոր, ե՛ւ պրոդյուսեր, ե՛ւ գլխավոր դերասան, մի խոսքովՙ պարոն Վարդանյանը միշտ մռայլ դեմքով ուժեղ տղա է: Ի դեպ, բոլորովին վերջերս իր նոր ֆիլմերից մեկում, որը կոչվում է «Հրեշների գայլը», վերջինն էլՙ «Ստվերները դրախտում», պարոն Վարդանյանի կերպարը մի աղջկա ասում էր, որ իր համար պոմիդորով ձվածեղ պատրաստի: Տարօրինակ ոչինչ չկա, իհարկե, մեծ կինո է, մեծ դերասաններ, թող մի հատ էլ ձվածեղ ուտեն, բայց տարօրինակն այն է, որ այս ամենը պարոն Վարդանյանն աղջկան ասում է ռուսերեն, ինչին, դատելով ֆիլմի հիշյալ դրվագից, տիրապետում է ավելի լավ, քան Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում թերթ վաճառող փոքրիկ Էսկոբարը, որն իրականում այլ բաներ վաճառելու մեծ նպատակներ ունի: Ինչեւէ:

Հատկանշական է, որ իր նոր խորհրդականներին եւ օգնականներին ներկայացնելուց հետո պարոն Տարոն Մարգարյանն անցել է բուն քննարկմանը եւ արել երկու ցնցող հայտարարություն: Նախՙ Երեւանի քաղաքապետն ասել է, որ ինքը դժգոհ է մայրաքաղաքի փողոցների եւ մայթերի փոսերը լցնելու աշխատանքների որակից, ապա եւ հայտարարել, որ այսուհետ բոլոլոր նրանք, ովքեր ժամը 23:00-ից հետո բարձր երաժշտություն կմիացնեն, կտուգանվեն: Եւ ամենացնցողըՙ քաղաքապետը դժգոհել է, որ մայրաքաղաքի կենտրոնական շատ փողոցներում բացօթյա սրճարանները խոչընդոտում են հետիոտնին շարժվել: Հաշվի առնելով դեպքերի շարունակականությունը, չի բացառվում, որ հենց պարոն Վարդանյանն է պարոն Մարգարյանին ներկայացրել, թե որքան վատ են լցնում Երեւանի փոսերը եւ ինչ է տեղի ունենում երեւանցիների հետ, երբ նրանք ժամը 23:00-ից հետո բարձր երաժշտություն են լցնում հարեւանությամբ գտնվող եւ քաղաքապետարանում լավ ծանոթ ունեցող ակումբից, որը գտվում է Երեւանի կենտրոնական փողոցի վրա, խոչընդոտելով հետիոտնի շարժը: Ամեն դեպքում, քաղաքապետարանի աշխատակազմում շատերը լրջորեն զարմացել են, թե ո՞վ է այն մարդը, որ քաղաքում տեսել է այս ամենը եւ զեկուցել քաղաքապետին, որն էլ, որպես քաղաքին նվիրված անձնավորություն, ահա, դժգոհում է:

Սակայն ինքըՙ պարոն Գոռ Վարդանյանը հերքել է բոլորի կասկածները: Այսպես, պատասխանելով լրագրողի հարցին, թե ո՞րն է լինելու նրաՙ քաղաքապետին տված առաջին խորհուրդը, պարոն Վարդանյանն ասել է. «Ի՞նչ է նշանակում ինչ խորհուրդ եք տալու, դա կոռեկտ հարց չէ»: Հիշեցնեմ, որ պարոն Գոռ Վարդանյանը նշանակվել է քաղաքապետի հենց խորհրդական:

Ուշագրավ է, որ այս նշանակման հաջորդ օրն իսկ, քաղաքապետարանի հանձնարարությամբ ապամոնտաժվեցին Թումանյան փողոցի բացօթյա սրճարանները, որոնք խոչընդոտում էին հետիոտնի շարժը: Ապամոնտաժման ընթացքում ոչ ոք պարոն Վարդանյանին տեղում չի տեսել, քաղաքապետին էլ, բայց հաշվի առնելով, թե ի՞նչ վարպետությամբ էին աշխատողները քանդում սրճարանները, կարելի է ենթադրել, որ պարոն Գոռ Վարդանյանն անձամբ է աշխատել նրանց հետ:

Կատակը մի կողմ, քաղաքապետարանից հայտնում են, որ հետիոտնի շարժը խոչընդտող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները լինելու են շարունակական, ինչն, անխոս, լավ է: Իսկ աշխատանքից հետո քաղաքապետն ու իր խորհրդականը կնստեն երթուղային տաքսի, կանցնեն Երեւանի անփոս ճանապարհներով, կգնան մոտակա ջազ ակումբն ու ջազ կլսենՙ խոսելով այն մասին, թե ինչու են երեւանցիներն այսքան դժգոհ: Ու քանի որ քաղաքապետին խորհուրդ տալը կոռեկտ չէ, պարոն Մարգարյանն այդպես էլ չի իմանա, թե ինչու են երեւանցիներն այսքան դժգոհ: Եւ նրանցից ոչ մեկը չի նայի ժամացույցին եւ չի տեսնի, որ վաղուց արդեն 23:00-ն անց է, իսկ իրենք բարձր ջազ են լսում, բնակելի շենքի տակի ակումբում, այնտեղ, քանի որ քաղաքապետը սիրում է իր ժողովրդի կողքին լինելՙ գիշեր-ցերեկ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓՈՂԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՎ ԱՆՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՎ ԱՆՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Ֆիքսենք միայն, որ Սուրբ Էջմիածինն ու Վեհարանը ասպատակել պատրաստվող պոռոտախոսների խմբակը հողի վրա կարողացավ միայն ողջ վարչական ռեսուրսով, սեփական քաղաքական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական