Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

14/07/2017
- 14 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Մի օր կրակոց կամ դանակահարություն, մի օր վրաերթ…

Գյումրի քաղաքը վերջին տասնհինգ-քսան օրերին հայտնվել է ասես մի տխուր փակ շրջանի մեջ, պարբերաբար ցնցվում է որեւէ դժբախտ դեպքի լուրից: Դրանք այս անգամ սկսվեցին հունիսի 25-ի ուշ երեկոյան քաղաքի կենտրոնում, Սայաթ-Նովայի փողոցի «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց հնչած կրակոցներով: Մի երիտասարդ հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց, ոստիկանները հաջորդ օրը փակել էին փողոցը եւ նույնիսկ քաղաքային տրանսպորտին ստիպել փոխել երթուղին:

Դրանից մի քանի օր անցՙ հուլիսի 9-ի երեկոյան, Շչերբինայի (Ռեպինի) փողոցի «Ամեն ինչ տան համար» շինանյութերի խանութի մոտ, կողմերից մեկի բարձրաձայն հայհոյանքներին դիտողության պատճառով ծագած վեճն ավարտվել էր 35-ամյա երիտասարդի դանակահարությամբ, վերջինիս հետ եղած տասնամյա երեխայի ներկայությամբ…

Հենց դրա հաջորդ օրըՙ ամսի 9-ին, քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած դեպքի «հերոսը»… ոստիկան էր: Այստեղ երեկոյան ժամերին Գյումրվա մի ֆայտոն է կանգնում, ծառայություն մատուցում հրապարակում զբոսնող մարդկանց: Տերըՙ դարբին Սամվելը, բոլորին հայտնի եւ նույնիսկ տարբեր կինոնկարների դրվագներում իր ավանդական փոխադրամիջոցով նկարահանված կառապան Գրիշի թոռն է, որը պապից տարիներ հետո վերականգնել է նրա ֆայտոնն ու գործը: Ըստ շրջանառվող տեղեկություններիՙ ոստիկանը ակնհայտորեն ոչ սթափ վիճակում մոտեցել, ցանկացել է կառքը նստել եւ իրեն լավ չի պահել: Ծագել է վեճ, օրենքի այս «պահապանն» իր ֆիզիկական ուժը ցույց է տվել արդեն տարիք ունեցող անշառ մարդու, ապա նաեւ վերջինիս իր ձեռքից փրկել փորձող անցորդ քաղաքացու վրա: Հավանաբար նա այդ գործում վարժված է, որովհետեւ ասում ենՙ անցյալ տարի «աչքի է ընկել» նաեւ խաղաղ ցուցարարների նկատմամբ առանձնապես կոպիտ վերաբերմունքով: Եվ որ կառապանի հետ դեպքը միայն դրանով ու միայն այս ոստիկանով չի ավարտվել: Ինչեւէ:

Ցավոք, հաճախ են նաեւ դժբախտ ելքով ավտովթարները: Հիմա ով ասես ու ինչպես ասես մեքենայի ղեկին է նստում եւ երբեմն շատ հեշտությամբ մարդկային կյանքերի հետ խաղում: Վերջին օրերի ամենացավալին, թերեւս, ամսի 11-ի երեկոյան Վազգեն Սարգսյան փողոցում «Օպել» մեքենայով կատարված վրաերթն է, որին զոհ դարձած երիտասարդ ամուսիններից երեսնամյա տղամարդը մահացել էր տեղում, իսկ քսաներեքամյա կինըՙ հետո, հիվանդանոցում: Նրանք երկու ամսվա ամուսնացած են եղել ու արդեն սպասելիս են եղել իրենց առաջնեկին…

Բոլոր պարագաներում չենք ուզում այս մի քանի դեպքերով ընդհանրացումներ կատարել, ոչ էլ կողմ ենք այնքան ցավ տեսած Գյումրին իբրեւ կրիմինալ քաղաք ներկայացնելու եղած առանձին փորձերին: Բայց ակնհայտ է, որ սրանք արդյունք են նաեւ մեր հասարակության մեջ արդեն արմատներ գցած հոգեբանական, բարոյական եւ այլ խոտորումների: Ինչո՞ւ դարձանք իրար այսքան չհարգող ու չխնայող, երբ թշնամին կանգնած է մեր դռանը…

Նաեւՙ ո՞վ է մեղավոր եւ ո՞վ է պատասխանատու նման երեւույթների ու դրանց ըստ հնարավորին կանխումն ապահովելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

5 ՏԱՐԻ ՀԵՏՈ 3 ՄԼՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՙ ՀՆԱՐԱՎՈՐ, ԹԵ՞ ԱՆԻՐԱԿԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՅՍ ԱՅՆ ԿԱՄՈՒՐՋՆ Է…

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՅՍ ԱՅՆ ԿԱՄՈՒՐՋՆ Է...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.10.2025թ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի ներքոնշյալ հոգևորականներս հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողների միջոցով երեկ՝ 24.10.2025թ․ տարբեր ժամերի...

ԿարդալDetails

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական