Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՊԱՍՏ, ՆՊԱՍՏԸՆԿԱԼ ԵՒ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

14/07/2017
- 14 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

2014-էն ի վեր, արդէն չորս տարի է, որ Հայաստան ապաստանած սուրիահայերը զանազան տեսակի օգնութիւններ կը ստանան շարք մը բարեսիրական կազմակերպութիւններէ: Հաւանաբար այդ կազմակերպութիւնները չէին պատկերացներ, որ սուրիական պատերազմը այսքան երկար կրնայ տեւել, թերեւս հաշիւ ըրած էին, որ մէկ-երկու տարիէն հարցերը կը լուծուին, կա՛մ պատերազմը վերջ կը գտնէ, կա՛մ ալ ապաստանեալները ի վիճակի կ՛ըլլան անկախանալու եւ ինքնաբաւ դառնալու, որուն հետեւանքով բարեսիրական օժանդակութեանց հոսքը կը դադրի:

Սակայն, ինչպէս կ՛ըսենՙ «տան հաշիւը շուկային չբռնեց»: Պատերազմը դեռ աւարտելու հեռանկար չունի, ոչ ալ նպաստընկալները հաստատուեցան եւ ինքնաբաւ դարձան: Այնպէս որ օժանդակութիւնները պէտք է շարունակուին:

«Պէտք է» ըսելը դիւրին է, սակայն այդ կազմակերպութիւններն ալ նախօրօք գծուած իրենց նպաստի սահմաններն ունին, ճիշդ ատոր համար ալ վերջերս, որոշ կազմակերպութիւններու օժանդակութեանց հոսքը դանդաղեցաւ, նոյնիսկՙ կասեցաւ:

Այդ կազմակերպութիւնները, որոնք միջազգային կազմակերպութեանց ներկայացուցիչներն են, կամՙ անկախ են, բայց անոնց օժանդակութիւնը կը վայելեն, հիմա նեղ կացութեան մէջ են. նախատեսուած պիւտճէն սպառած է, նոր պիւտճէի համար լուրջ ուսումնասիրութիւն պէտք է, հապա՞ եթէ պատերազմը դեռ մէկ, երկու, կամ հինգ-տաս տարի երկարի… Հապա՞ եթէ Հայաստանի տնտեսական կացութիւնը չբարելաւուի եւ նպաստընկալները ինքնաբաւ դառնալու հնարաւորութիւն չունենան…

Գաղտնիք չէ, որ այդ բաշխուած նպաստէն օգտուեցան նաեւ ունեւորներ… սակայն մեծամասնութիւն մը տակաւին կարիքաւոր է ու ելք կը փնտռէ: Որքան ալ պատմաբան տիար Աշոտ Մելքոնեանը կոչ ընէ սուրիահայերուն չգաղթելու, ըսելովՙ «Շվեդիայի գաղթակայաններում ապրելը միթէ՞ աւելի նախընտրելի է, քան հայրենիքում 50, 100, կամ 150 հազար դրամով ապրելը, ինչպէս ապրում են ՀՀ միւս քաղաքացիները…», ըսածը տեղ չի հասնիր այնքան ատեն որ հեռու է իրականութենէ, մարդիկ այդ յիշուած գումարով տան վարձք իսկ չեն կրնար ապահովել, ո՞ւր մնաց ապրիլ եւ վայելել հայրենիքի բարիքները:

«Հարուածները համրողը ծեծուողին նման չէ»: Դիւրին է հայրենասիրութեան կոչեր ընել ու խրատներ բաշխել: Հետաքրքրականը այն է, որ միշտ սուրիահայերն են խնդրոյ առարկայ քաւութեան նոխազները: Տեղացին որ տուն-տեղ ունի, տան վարձք չունի, ինչո՞ւ կը գաղթէ: Անոր հայրենասիրութիւնը կասկածի տակ չ՛առնուիր, բայց սուրիահայունը կ՛առնուի, որուն «շռայլուած է» Հայաստանեան անցագիրը, որը կը թափուի, երբ Եւրոպա հասնի, իսկ բազմահազար հայաստանցիներ, որոնք Ռուսաստանի քաղաքացիութիւն ունենալու սիրոյն դիմում կը ներկայացնեն հրաժարելու իրենց հայաստանեան հպատակութենէ՞ն, անոնց ըրածը որքա՞ն արդարացի է: Երկու չափ, երկու կշիռ պէտք չէ գործածուի այս հարցին մէջ: Արդար ըլլանք:

Ինչո՞ւ չեն յիշուիր այն սուրիահայերը, որոնք կարողութիւն ունեցած են բնակարան գնելու, գործ ձեռնարկելու եւ վերջնականապէս հաստատուելու: Եթէ պիտի խօսուի այս հարցին մասին, լաւ կ՛ըլլայ մետալին երկու երեսներն ալ կարդացուին, թէ չէ դիւրին է քննադատութիւն տեղացնել, առանց այն ալ շփոթ ու անորոշ կացութեան մէջ յայտնուած սուրիահայութեան գլխուն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

1918-2018 ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

1918-2018 ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական