Լիբանանահայ երիտասարդ Ժագ Սեֆիլյանը ընկերուհունՙ Սարին Այնեճյանին ամուսնության առաջարկ է արել Բեյրութ-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռում:
Երիտասարդը նախ ուղեւորների ուշադրությունն է հրավիրել, ապա բարձրաձայն պատմել երկու տարի առաջ իր կյանքում պատահածի մասին: «Երկու տարի առաջ հայրս մահացավ Հայաստանում: Բեյրութ վերադարձի ժամանակ ծանոթացա մեկի հետ, ով փոխեց կյանքս: Սարինի հետ ծանոթանալուց հետո իմ կյանքն ամբողջությամբ փոխվեցՙ գործս զարգացավ, ֆինանսականս կայունացավ… Ասեսՙ Աստված ինձ հրեշտակ ուղարկեց: Այդ իսկ պատճառով երկու տարի անց` դարձյալ նույն ամսին, մենք գնում ենք Հայաստանՙ նշելու մեր ծանոթության երկամյակը»,- ասել է նա ու, ծնկաչոք, ամուսնության առաջարկություն արել ընկերուհուն:
Այնպես որ հաճախ գնացեք Բեյրութ, բայց ավելի հաճախՙ վերադարձեք: