Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԽՈՒՐ ԵՎ ՈՒՐԱԽ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԸ

07/07/2017
- 07 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Անցյալ շաբաթ Լատինական Ամերիկայում տեղի ունեցած երկու ուշագրավ հարսանիքները Հայաստանում կարգին հեգնեցին: Նախ, Արգենտինայում վերջապես ամուսնացավ 30-ամյա ֆուտբոլիստ, Ռեալ Մադրիդի երկրպագուների ականջից հեռուՙ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսինՙ Անտոնելայի հետ, որին սիրում է 5 տարեկանից, եւ որն իր երկու տղաների մայրն է, իսկ մեքսիկական Սան Պեդրո Ուամելուլա քաղաքում… Բայց այս մասին ավելի ուշ:

Մեսսիի հարսանիքն ամբողջ աշխարհում անվանեցին Դարի հարսանիք, քանի որ, ուշադրություն, այդ արարողությանը ներկայացել էր 216 հյուր, բազմաթիվ տեսանկարահանող խմբեր, մի խոսքով… Հենց սա էլ դարձավ Մեսսիի հարսանիքը Հայաստանում հեգնելու հիմնական պատճառը, քանի որ, եթե 216 հյուրերով եւ բազմաթիվ տեսանկարահանող խմբերով հարսանիքը կոչվում է Դարի հարսանիք, ապա Հայաստանում ամեն շաբաթ-կիրակի առնվազն երկու-երեք Դարի հարսանիք է լինում: Ճիշտ է, Մեսսին չէր կանչել իր բոլոր բարեկամ-ծանոթներին, ավելինՙ հայտնի չէ, թե 216 հրավիրյալից քանի՞սն էին Լիոնելի կողմից, քանի՞սըՙ Անտոնելայի, բայց դա կարեւոր չէ. կարեւորն այն է, որ Մեսսին չէր անհանգստացել, որ իր ծանոթ-բարեկամներն իրենից նեղանալու են, ավելինՙ վերջիններիս մտքով անգամ չի անցել եւ անցնում նեղանալ: Ի դեպ, Մեսսին ավելի շատ մարդ է ճանաչում, քան Հայաստանի բնակչությունն է:

Ինչ վերաբերում է մեքսիկական Սան Պեդրո Ուամելուլա քաղաքում կայացած հարսանիքին: Ի դեպ, քաղաքի անվանման Սան Պեդրո անվանումը, հասկանալի է, իսպանական է, բայց նաեւ պահպանվել է հինավուրց քաղաքի հնդկացիական (ացտեկական) անվանումըՙ Ուամելուլա, ինչը փաստում է, որ այս կողմերում պահպանում են ավանդույթները: Հենց այդպիսիՙ ավանդական հարսանիք էլ տեղի ունեցավ ձկնորսական այս քաղաքում: Փեսացունՙ քաղաքապետ Վիկտոր Ագիլարն էր, հարսնացունՙ անչափահաս (երկու ամսական) կոկորդիլոս, որին, իմիջիայլոց հագցրել էին հատուկ հարսի զգեստ, իսկ բերանն էլ կապել էին ժապավենով, որ ամուսնության առաջին օրից… քաղաքապետի մորը չսկսի կծել: Ընդ որում, ժապավենը սովորական չէր, այլ տոնականՙ վարդագույն: Մի խոսքով, թող ներեն մեզ ացտեկների չքնաղ երկիրը կործանած իսպանացի Կորտեսն ու իր զինյալները, բայց մեքսիկականՙ առանց Սան Պեդրոյի, ուղղակի Ուամելուլա քաղաքում ձկնորսներն այդ օրը լավ քեֆ են արել: Ի դեպ ուրախացողների մեջ են եղել նաեւ քաղաքապետ Ագիլարի կինն ու երեխաները: Արդեն քեֆի վերջում, կոկորդիլոսին մերկացրել են ու բաց թողել իր ցեղակիցների մոտ, որոնցից մի քանիսին, իմիջիայլոց, հրավիրել էին հարսանիքիՙ կրկին բերանները կապածՙ տարբեր գույների (բայց ոչ վարդագույն) ժապավեններով:

Հայաստանում, որն անվանում են ավանդույթներին հետեւող եւ հաճախ անգամ դրանցից կախված երկիր, այս պսակադրությունը բնականաբար կարգին զվարճացրեց: Պարոն Վիկտոր Ագիլարին կոչեցին հիմար, հարսանիքի բոլոր ներկաներինՙ ապուշ, առհասարակ իրադարձությունըՙ էժանագին բեմականացում: Ես պատկերացնում են, թե ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում շատերն իմանային, որ մեքսիակական այս քաղաքում քաղաքապետն ամեն տարի է այս օրերին ամուսնանում կոկորդիլոսի հետ: Անձամբ պարոն Ագիլարն արդեն երկրորդն տարին անընդմեջ ամուսնանում է կոկորդիլոսի հետ (բնականաբարՙ ոչ նույն): Ըստ հնդկացիական ավանդույթիՙ կոկորդիլոսի մեջ թաքնված է արքայադստեր հոգին, որին պետք է ազատել, ընդ որումՙ ոչ թե ինքնանպատակ, այլ որպեսզի այդ վերականդանացած հոգին Ուամելուլայի բնակիչներին առատ բերք պարգեւի եւ առատ ձուկ: Այդ մարդիկ հավատում են դրան: Ի դեպ, քաղաքապետ-կոկորդիլոս հարսանիքի հաջորդ օրը ուամելուլացի ձկնորսները եռակի ավելի շատ ձուկ են բռնել, քան հարսանիքի նախորդ օրը:

Ուրեմն ինչո՞ւ հեգնել ու ո՞ւմ: Նրան, ով սեփական հարսանիքին հրավիրում է բացառապես նրանց, ում իրեն մտերի՞մ է համարում, հաշվի չառնելով, որ ամբողջ աշխարհն իրեն ճանաչում է եւ իրենից կնեղանա՞, թե՞ նրանց, ովքեր բարեկամներ են, բայց ծանոթանում են միայն հարսանիքների դեպքում, երբեմն էլՙ թաղումների, հետո մոռանում նրան մինչեւ հաջորդ առիթը: Գուցե պետք է հեգնել մեքսիկացի ձկնորսների՞ն, որ հավատում են հեքիաթների, թե՞ նրանց, ովքեր այլեւս դրանց չեն հավատում, քանի որ իրենք երբեք էլ հեքիաթ չեն ունեցել, այնպիսինը, որի մասին ամբողջ աշխարհը կխոսի, այնպիսինը, որի շնորհիվ հայկական, օրինակ Գավառ քաղաքը կդառնա աշխարհում նույնքան հայտնի, ինչպես մեքսիկական Ուամելուլան է:

Չմոռանամ ասել, որ պարոն Վիկտոր Ագիլարի հարսանիքին չնայած 216 հյուր չի եղել, բայց եղել են բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք երկու օր շարունակ մեծ գումարներ են ծախսել մեքսիկական Սան Պեդրո Ուամելուլա քաղաքումՙ հարստացնելով տեղացիներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՔԱՅԻՆՙ ԱԼԼԱՀ ԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ԴԻՄԱՆԿԱՐԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ԴԻՄԱՆԿԱՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական