Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԻՏԱՐԿՈՒՄ ՄԻՒՍ ԿՈՂՄԷՆ

07/07/2017
- 07 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Գաղտնապահ չենք, ընհակառակըՙ յաճախ չըսուելիքը կը համեմենք ու կ՛ուռեցնենք եւ այդպէս շուկայ կ՛իջեցնենք: Այսպիսի պարագաներու միշտ մտածած եմ, թէ ի՞նչ անդրադարձ կ՛ունենայ մեր կողքի թշնամին, երբ այս բոլորը տեսնէ ու լսէ:

Ինքզինքս վայրկեան մը ազերիի մը տեղ պիտի դնեմ եւ քայլ առ քայլ հետեւիմ իմ «թշնամի» Հայաստանի անցուդարձերուն: Առաջին հերթին պիտի նայիմ օրուան լուրերուն, սկսելով մամուլէն: Օր չ՛անցնիր, որ Հայաստանի նախագահի հասցէին, ինչպէս նաեւ այլ պետական այրերու հասցէին, վարկաբեկիչ անուանարկումներ չըլլան: Անոնք բոլորն ալ գողեր են, ժողովուրդը թալանող, իրենց պաշտօնները շահագործող, շարքային քաղաքացիին հոգին հանող, մարդ ծեծող, սպանող, բայց չդատուող… եւ այսօրինակ կեղտոտ լուացքի ցուցահանդէս:

Ես կ՛ուրախանամ, իմ թշնամիս կայուն հիմքեր չունի, ժողովուրդը դժգոհ է, պետութիւն-ժողովուրդ խրամատը բաւական խորն է ու… Ժողովրդային հաստատուն հիմք չունեցող պետութիւն մը շուտ կը տապալի:

Ասիկաՙ մէկ: Գանք բանակին եւ զինուժին: Ճիշտ է որ Ռուսիան «Իսկանդերներ» տուած է Հայաստանին, -որոնք աւելի ցուցադրութեան համար են, քան օգտագործման,- սակայն անոր դէմ մեր ունեցած ռուսական ու իսրայէլեան արդիական զէնքերն ու զինամթերքը եւ մեր միլիոններուն դիմաց անոնց անդադրում հոսքը կրնայ շուքի մէջ ձգել Հայաստանի ունեցածը, մասնաւորաբար որ Հայաստանի մէջ հակառուսական արշաւ մը կայ յօգուտ մեզի եւ ի վնաս իրենց: Մեր միակ վախը ռուսական միջամտութիւնն էր Հայաստանին ի շահ, ան ալ երբ չէզոքանայՙ այլեւս յաղթանակի ճամբան հարթած կ՛ըլլանք:

Այս ալՙ երկու: Հիմա գանք երկրի տնտեսական կացութեան: Այստեղ ալ կարելի է յենիլ հայկական լրատուամիջոցներուն եւ անշուշտ մեր լրտեսներու տեղեկանքներուն: Չարաշահումը գլուխը առած կ՛երթայ, մաֆիաները բռնած են երկրի տնտեսութիւնը եւ իրենց ուզածին պէս կը խաղան շուկային հետ: Ժողովուրդը դժգոհ է, ամէն ինչ թանկ, մոնոփոլին է տիրողը, առանձնաշնորհեալներն են միլիառներ դիզողները եւ թքած ունին ժողովուրդին վրայ:

Տնտեսութիւնը քայքայուած երկրի մը, արդէն անկումային վիճակի մէջ է կը նշանակէ:

Տակաւին կարելի է շարունակել. Ճիշդ է որ Հայաստան շատ աւելի հարուստ է իր Սփիւռքով, քան մենք, մեր արտասահմանցիներով, սակայն տարիներու ընթացքին իրենց հայրենիքը ուխտատեղիի վերածած աշխարհի հայերը դաս առնելով անցեալէն, առաջուան նման կուրօրէն ներդրումներ չեն կատարեր եւ իրենց օժանդակութեան իւրաքանչիւր տոլարին վրայ չորս աչք կը բանանՙ չարաշահումներէ զերծ մնալու համար: Եթէ աշխարհի չորս կողմէն հոսող նիւթական օժանդակութիւնը իր տեղին օգտագործուէր, Հայաստանը հարուստ երկիր կ՛ըլլար, եւ ոչ թէ խումբ մը հարուստներու երկիր… Այնպէս որ պարտքերու մէջ եղող երկիր մը, երբ աւելի կ՛աղքատանայ օրինաւոր թալանողներու եւ ձրիակերներու ձեռամբ, կը կորսնցնէ իր դրամին ուժն ու կայունութիւնը:

Զբօսաշրջութեան վրայ մեծ յոյսեր կապող Հայաստանը իր բնութեամբ եւ պատմական վայրերով ու գեղարուեստական ձեռնարկներով չի կրնար մրցիլ Ատրպէյճանի հետ:

Ի՞նչ մնաց… կարծեմ ամէն ինչի մէջ մենք աւելի առաջ ենք, բայց… հակառակ այս իրականութեան` Հայաստանին հոգը չէ, կարծես չի տեսներ գլխուն վրայ կախուած թամոկլեան սուրը… Երեւի գաղտնիք մը կայ, թաքնուած ուժ մը ունին երեւի, կամ իսկապէս շատ խելացի են, կամ ալ իսկապէս շատ տխմար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԺՈԽԱՅԻՆ ՀԱՄԲՈՒՐԳ, ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՆՎԱՄԲՙ G-20-Ի ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՇՈԳ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴՈԿՏ. ԱՎԵՏԻՍ ՅԱՓՈՒՃՅԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական