Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԺՈԽԱՅԻՆ ՀԱՄԲՈՒՐԳ, ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՆՎԱՄԲՙ G-20-Ի ՀԱՆԴԻՊՈՒՄ

07/07/2017
- 07 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մեծ 20-յակի համբուրգյան հանդիպումն անպայման տարբերվելու է իր նախորդիցՙ 2016- ին Չինաստանում կազմակերպվածից, նկատել են տալիս մեր գերմանացի գործընկերներըՙ առաջնահերթ ընդգծելով Համբուրգում 20 հազար ցուցարարի ներկայությունն արդեն հուլիսի 5-ին. նրանց թիվն աճում է ժամ առ ժամ, տարբեր երկրներից, ձախ հայացքներ ունեցող ակտիվիստ հակագլոբալիստներ Համբուրգ են գալիսՙ «կապիտալիզմը պատմության գիրկը նետելու» կարգախոսային համոզվածությամբ: Խաղաղ ցույցը նույնիսկ ողջունում են իշխանությունները, բայց երկյուղը չեն թաքցնում, երբ հարցն առնչվում է «Բարի գալուստ դժոխք» բողոքի 8 հազար անդամ ունեցող շարժմանՙ դեռեւս ոչ այնքան հայտնի գործողություններին: ( Մինչ մեր նյութը խմբագրություն ուղարկելը, հուլիսի 6- ի լրահոսը նրանց գործողությունների մասին դեռ որեւէ բան չէր հաղորդել- Ան.Հ.): Միայն այն փաստը, որ ըստ որոշ աղբյուրների այդ խումբը հնարավոր է զինված լինի, վայրագությունների ունակ, արդեն լուրջ մտահոգությունների առիթ է տալիս: 20 հազարից ավելի ոստիկան 1, 5 տարի պատրաստվել են ամենավատ սցենարներին էլ, ինչպես վստահեցնում են իրենք, բայց հուլիսի 7, 8-ը որքան մոտենում, այնքան իրենց դժգոհությունն էլ ավելանում է. Ի վերջո, ասում են, հակակշիռ են դառնալու Մեծ 20-յակի քաղաքականությանն ընդդիմացող 100 000 քաղաքացու: Կանցլեր Մերկելի ՙ Համբուրգը մի քանի օրով նման դժոխավայր դարձնելու գաղափարը, որ համբուրգցիներին ստիպել է խանութ ու դպրոց փակել, սեփական տները լքել, ի վերջո ի՞նչ օգուտ է տալուՙ սոցիալական անհավասարությունը կրճատվելո՞ւ է, համաշխարհային առաջնորդներն էլ պատերազմ չե՞ն սանձազերծելուՙ իրենց զենքը վաճառելով: Հաջորդ տարի գոնե թող հաշվետու լինեն, ասում են գերմանացիներից շատերը մեր հարցմանն ի պատասխանՙ մեծ մասամբ շեշտելով, թե աշխարհը 3 ահաբեկիչ ունիՙ Թրամփը, Պուտինն ու Էրդողանը: 3-ն էլ Համբուրգ են գալու, դե արի ու գոհ մնա:

Գերմանացիներին զարմացրել ու վրդովվեցրել է այն տեղեկությունը, որ սաուդյան բազմանդամ պատվիրակությունը ի թիվս շքեղ, կոնտեյներներով բեռների, իր հետ Համբուրգ է բերում նաեւ սեփական ուղտերինՙ սաուդցիներն առավոտյան նախաճաշին անզոր են հրաժարվել ամենօրյա թարմ, ուղտի հրաշք կաթ ըմպելու սովորույթից:

Մինչ համբուրգյան Մեծ քսանյակի երկրների հանդիպումը, նույն քաղաքի այլ վայրում 20 երկրների 1500- ից ավելի մասնակիցներ հուլիսի 5-6-ը Նոբելյան այլընտրանքային մրցանակի դափնեկիր հնդկուհի Վանդանա Շիվայի բացման խոսքով ներկա եղան այլընտրանքային գագաթաժողովի: Մեծ 20- յակի երկրների ղեկավարներին Շիվան անվանեց «միջազգային կապիտալի ճամպրուկների բեռնակիրներ», քննադատեց հզոր տնտեսավարողների անզուսպ ագահությունը, բայց այս միջոցառումը, որքան նկատեցի, «սահեց» համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունից:

Համբուրգն իսկապես հիշարժան է լինելու. առաջին անգամ այստեղ այսօրՙ հուլիսի 7-ին են հանդիպելու Թրամփն ու Պուտինը: Իսկ մինչ այդ հինգշաբթի պիտի կայանան Մերկել-Էրդողան, Մերկել-Թրամփ առանձնազրույցները: Գերմանիան, աշխարհը սպասում են այդ գունագեղ թատրոնին:

Համբուրգը նոր դաշինքների, նոր բառապաշարի, նոր պատասխանատվության անհրաժեշտությունն է ընդգծելու:

Մեծ 20-յակի առիթով ԳԴՀ ժամանած առաջին հյուրըՙ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եղավ: Նա տիկնոջ հետ Բեռլին ժամանեց երեքշաբթի ուշ երեկոյան, իսկ չորեքշաբթի հանդիպումներ ունեցավ ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի, կանցլեր Մերկելի հետ: Մերկելն արդեն ուրբաթ կայանալիք գագաթաժողովից առաջ չին ղեկավարին Բեռլինի իր նստավայրում ողջունելովՙ դիմեց որպես կարեւոր դաշնակցիՙ աշխարհում տիրող անվտանգության օրավուր աճի եւ ճգնաժամերի պայմաններում ցանկալի անդորրը հաստատող ղեկավարի, ինչպես նաեւ այցը լավ առիթ նկատեց հետագա ռազմավարական հարաբերությունները ընդգրկուն դարձնելու առումով: Պեկինը լծակներ ունի զսպելու հարեւանիՙ Հյուսիսային Կորեայի աշխարհի համար չափազանց վտանգավորՙ միջուկային հրթիռներ արձակելով ինքնահաստատման փորձը: Ըստ լրատվամիջոցների, Մերկելը չինացի ղեկավարին փոխանցել է նաեւ գերմանացի գործարարներիՙ չինական շուկայում ազատ մուտքի հնարավորության պահանջը, ինչպես նաեւ մարդու իրավունքների հարցի շուրջ երկխոսելու անհրաժեշտության մասին հիշեցրել: Գերմանացի այն լրագրողները, որ Պեկինում են աշխատում, իրազեկում են, թե Չինաստանի նախագահը սիրում է լավ կազմակերպված արարողակարգ, լուսարձակներ, իսկ ինչ դիրքորոշում կորդեգրի այդ երկիրը համբուրգյան քաղաքական թատերաբեմից իջնելուց հետո, երբ ճառը գործ պիտի դառնա, կանխատեսելի չէ:

Սի Ցզինպինին ԳԴՀ պաշտոնակից Շթայնմայերն ընդունել է զինվորական պատվո արարողակարգով, իսկ Չինաստանի նախագահը հյուրընկալ երկրի հանդեպ իր հարգանքն ընդգծել է Բեռլինի կենդանաբանական այգուն 2 պանդա արջուկ նվիրաբերելով: Գերմանացիները քննադատական հայացք ունենՙ չինականՙ այսպես ասած «պանդա» դիվանագիտության հանդեպ, որ բացի խիստ ծախսատար լինելուց, այլ պարտավորություն չի ավելացնում:

Գերմանական լրատվամիջոցները համակ ուշադրությամբ հետեւում են Թրամփինՙ ինչպե՞ս է նա հանդես գալու աշխարհի հայտնի քաղաքական դեմքերի շրջապատում: Մինչ Բեռլին ժամանելն արդեն Չինաստանի նախագահը Գերմանիային խոստացել էր իր աջակցությունըՙ շեշտելով, թե իրենց երկրները պիտի պատասխանատվություն ստանձնեն աշխարհում եւ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարեկեցության համար: Նմանօրինակ դերակատարման ստանձնումը պայմանավորված է Թրամփի անկշռադատված քաղաքականությամբ: Չինաստանն այնքան է հզորացել, որ աշխարհը պիտի լսի նրա խոսքը, բայց պահանջի նաեւ այն իրականացնել, կարծիք են հայտնում գերմանացիներըՙ նկատել տալով, թե չին հյուրի պատվախնդրությունը չվիրավորելու համար նրան նույնիսկ լրագրողների սուր հարցերից են պաշտպանում:

Թրամփը փոխել է աշխարհը, ճկունություն է հաղորդել նաեւ Համբուրգում գագաթաժողովին ներկայացող երկրների ղեկավարների մարտավարությանը. Թրամփիՙ «America first»-ը ստիպել է, որ 4 տարի բանակցություններում հաջողության եզրեր չգտնող Ճապոնիան եւ ԵՄ-ը միավորվեն. ազատ առեւտրի համաձայնագիրն իրականություն դարձավ երեկՙ այս բեվեռներին ավելի սերտ համագործակցության առիթ տալով: Թրամփը , որ հինգշաբթի առավոտյան Եվրոպա առաջին պաշտոնական այցը Վարշավայում էր սկսելՙ ընդգծել տալով Արեւելյան Եվրոպայում առաջնորդող այս կենտրոնի դերակատարումըՙ մինչ մեկ օր հետո, ուրբաթ, Համբուրգում առաջին անգամ կհանդիպեր Պուտինին, Ռուսաստանին սուր քննադատեցՙ այդ երկրին մեղադրելով ապակայունացման մեջ: «Մեր համագործակցությունն այս երկրի հետ Ռուսաստանի ակտիվությանն ուղղված պատասխան է», երեկ ասաց ԱՄՆ նախագահըՙ նկատի ունենալով Ղրիմի հարցը, որ 2014- ից հետո սկսել է Լեհաստանին անվտանգության առումով մտահոգել: Ռուսաստանի պատասխանը չուշացավ: Կրեմլի խոսնակ Պեսկովն համաձայն չլինելով ամերիկյան այդ դիտանկյանն ասացՙ Ռուսաստանը դեռ չի հասկանում ԱՄՆ- ն ՌԴ- ի հետ ինչպես է հարաբերություններ ձեւավորելու: ԱՄՆ ցուցադրաբար ընդգծել է, թե Լեհաստանի պաշտպանությունն ինքն է ստանձնելՙ հիգշաբթի ստորագրված փաստաթղթով հաստատելով «Պատրիոտ» հրթիռային համակարգերի տրամադրումը Վարշավային: Սրանց միջոցով հնարավոր է կանխել ռուսական Կալինինգրադում «Իսկանդերի» սպառնալիքը:

Թեեւ Թրամփը Մերկելին օրեր առաջ հեռախոսային զրույցի ժամանակ խոստացել էր սատարել համբուրգյան գագաթաժողովի հաջող ընթացքը, բայց երեկ ԳԴՀ արտգործնախարար Զիգմար Գաբրիելը ակնարկեց ԱՄՆ- Գերմանիա լարվածության մասին: Բազմաթիվ հարցերի շուրջ համաձայնության հասնելու ցանկության բացակայություն, ինչպես տնտեսական, կլիմայի հարցերն են, նկատել տվեց Գաբրիելը: Կան նաեւ հարցեր, որոնց շուրջ շատ լավ համագործակցում ենքՙ օրինակ Քաթարի խնդրի վերաբերյալ, բայց վտանգավոր է, որ միջազգային քաղաքականությունը հենվի ոչ թե հիմնարար, ընդհանուր օրենքների վրա, այլ հզորի իրավունքը գործի, օրենքն իր հզորությամբ գործելու փոխարեն, ինչպես առեւտրի հարցերի վերաբերյալ մեր տարբեր մոտեցումն է, շեշտեց ԳԴՀ արտգործնախարարը:

Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ գագաթաժողովից առաջ բարձր հաճախականության հայտարարություն արեց. երբ գերմանական իշխանությունները չարտոնեցին Թուրքիայի նախագահի հանդիպումները գերմանաբնակ իր համաքաղաքացիների հետ, նա այսպես արձագանքեցՙ Գերմանիան ինքնասպանության ճանապարհն է ընտրում: Այնուհետ շարունակեցՙ պիտի ուղղի իր սխալը: Միաժամանակ հիշեցրեց, թե կանցլեր Շրյոդերի ժամանակները «իրապես տարբեր էին», կարոտով հիշելի, եւ ինքը հույս ունի, թե նորից կհասնեն այդպիսի հարաբերությունների: Ի՞նչ տրամադրություն կունենա Էրդողանը Համբուրգում, երբ երեկ Եվրոպական խորհրդարանը 477 կողմ ձայնով ընդունեց Թուրքիայիՙ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կասեցնելու կոչ անող բանաձեւ, եթե Թուրքիան ապրիլի 16-ին հանրաքվեով անցած սահմանադրական փոփոխությունները կիրառիՙ առանց դրանք ձեւափոխելու:

Մինչ մեր թերթը տպարանից դուրս գա ու ընթերցողին հասնի, հուլիսի 6- ի ուշ երեկոյան նախատեսված Մերկել-Թրամփ, Մերկել-Էրդողան առանձնազրույցները փաստ կդառնան: Երեւի, կամՙ ամենայն հավանականությամբ: «Անկանխատեսելին» այս գագաթաժողովի, ինչպես նաեւ հենց այս երկու հյուրերի անբաժան բաղադրիչն է. նրանք նախօրոք գրած ո՛չ ճառ, ո՛չ հայտարարություն չեն հիշում, արարողակարգն ինչպե՞ս կընթանա, կիմանանք այսօր, այլեւսՙ առանց ենթադրությունների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՈՏԱԿԱ ՄԻՋՕՐԵԱԿԱՆԻ ՎՐԱ

Հաջորդ գրառումը

ԴԻՏԱՐԿՈՒՄ ՄԻՒՍ ԿՈՂՄԷՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԴԻՏԱՐԿՈՒՄ ՄԻՒՍ ԿՈՂՄԷՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում,  16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի...

ԿարդալDetails

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական