Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԿԱՌԱԿ ԲՈԼՈՐ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻՆՙ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

30/06/2017
- 30 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ

Սփյուռքի արդի պատմության կարեւոր խորհրդաժողովներից մեկը օրերս տեղի ունեցավ Բեյրութի Թեքեյան կենտրոնում, մասնակցությամբ 6 երկրների 10 պառլամենտականների, նախարարների, հայ, քուրդ, ասորի, եզդի, հույն, Պոնտոսի հույն, քաղդեացի, զազա, թուրք առաջադեմ ղեկավարների։

Վաղուց Լիբանանն ու լիբանանահայությունը այսպիսի խորհրդաժողով չէին տեսել, մանավանդ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող փոթորկալից իրադարձությունների ֆոնին, Հայաստանի սահմաններին այնքա՜ն մոտիկ այս տարածաշրջանում։

Իրաքից ու Սիրիայից ավելի քան 2 միլիոն գաղթականների ու 21-րդ դարի կոտորածներից ու ցեղասպանություններից փրկվածների զանգվածներ պատսպարող «Մայրիների երկիր» Լիբանանը իր ազնիվ զավակներով մասնակից դարձավ հունիս 18-ինՙ «19 Հունվար» նախաձեռնության քաղաքական ֆորումի խորհրդաժողովի պաշտոնական բացման հանդիսության։ Արեւմտահայերի Ազգային համագումարից բխած այս քաղաքական մարմինը, 2014թ. Բեռլինում տեղի ունեցած եւս մի պատմական համագումարում որոշել էր Սփյուռքի երբեմնի «մայրաքաղաք» Բեյրութում կազմակերպել միջազգային 2-րդ համագումարը։

Մինչ Ռամկավար Ազատական կուսակցության «Հայ իրավանց մարմինը» համաձայնվել էր Թեքեյան կենտրոնի Հրաչյա Սեդրակյանի անվան դահլիճը վարձակալությամբ տրամադրել համագումարի պաշտոնական բացման հանդիսության համար, խարդավանքներով ու նենգափոխություններով լի վերջնական հաջողության ճանապարհի գլխավոր խանգարող տարրերն էին նույնինքն հայանուն մարդիկ նույն կուսակցությունից, որոնք ինչպես 1979թ. Փարիզում տեղի ունեցած համահայկական առաջին համագումարի օրերին, այս անգամ էլ կարելի բոլոր միջոցներով փորձեցին արգելք հանդիսանալ համագումարի կայացմանը։

18 հունիսի առավոտյան ժամը 11-ին սկիզբ առած խորհրդաժողովի բացման հանդիսությանը ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Արսեն Միխայլովը, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, Հայաստանից ժամանած ականավոր գիտնականներ եւ Հանրային հեռուստատեսության խոսնակ Աբրահամ Գասպարյանը։ «Անյայտ պատճառներով (իբր թե զգուշավոր նկատառումներով) խորհրդաժողովին չմասնակցեցին Լիբանանի ՀՀ դեսպանության աշխատակիցները։ Սակայն, Հունաստանի պառլամենտական եւ Պոնտոսի հույն պատվիրակության հետ, որ գլխավորում էր պատգամավոր Լազարիտիսը, ներկա էին Հունաստանի պաշտպանության նախարարության խորհրդական Կալայիսին։ Վրաստանի պառլամենտական պատվիրակությունը գլխավորում էր Դավիթ Չենչինաձէն։ Մասնակցում էր նաեւ «Միասնական Ջավախք»ըՙ նախագահ Վահագն Չախալյանի գլխավորությամբ։ Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը ներկայացնում էին նախագահ Մահմուտ Բարզանիի մերձավոր պատգամավոր Ալի Հալոն եւ հայության ներկայացուցիչ պատգամավոր Երվանդ Ամինյանը։

Խորհրդաժողովը իրենց ներկայությամբ պատվեցին նաեւ Արգենտինայի դեսպան Ռիկարտօ Լ”Արիերան, Պաղեստինի ինքնավարության հյուպատոս Ռամզի Մանսուրը, Լիբանանի կանանց հարցերու նախարար, պետական երեսփոխան Ժան Օղասաբյանը, Լիբանանի Հանրապետության նախագահի խորհրդական Հաբիբ Աֆրամը (Ասորական միության նախագահ), «Լիբանանյան ուժեր» կուսակցության նախագահ Սամիր Ջաաջայի անձնական ներկայացուցիչ, պետական երեսփոխան Շանթ Չինչինյանը, ՌԱԿ Շրջանային վարչության ատենապետ Դոկտ. Ավետիս Տաքեսյանը, Ս.Դ. Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Քէոշկերյանը, «Ասորական միություն» կուսակցության նախագահ Իբրահիմ Մրադը եւ ուրիշներ։

Իրենց խոսքերով ու ելույթներով հանդես եկան մասնավորապես Հյուսիսային Սիրիայի ինքնավար մարզից («Ռոճավա») հատուկ ժամանած Տարիա Ղամիշլուն ու իր քրդուհի, խիզախ ղեկավար Հանան Օսմանը («Նեվրուզ»)։ Վերջինս սիրահոժար թարգմանչուհու դերը կատարեց գաղափարական իր հակառակորդ Ալի Հալոյի (Իրաքյան Քուրդիստանի պառլամենտից) ուղերձի ժամանակ…։ Քրդական 5 կուսակցություններին միացան նաեւ «Ազատություն եւ Սոցիալիզմ» կոմունիստական կուսակցության ղեկավարներ Սինան Չիֆթյուրեկն ու Հուսեյն Թոշանը (Դիարբեքիր, Բեռլին)։ Մինչ Անկարայից եւ Ստամբուլից ժամանել էին նշանավոր առաջադեմ մտավորականներ Սայիդ Չեթինօղլուն, Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Ուֆուկ Օրասը, Ալի Բայրամօղլուն (Հրանդ Տինքի հիմնադրամի հաստատողներից), «Նոր Զարթոնք»ի քաջարի անդամ Նորայր Օլկարը, «Աքատեքա»ի պատվիրակներ, նաեւ Գերմանիայից, գլխավորությամբ Իբրահիմ Սեւենի։

Շուրջ 2 ժամ տեւած պատմական խորհրդաժողովի պաշտոնական բացման հանդիսության ավարտից հետո, օտարերկրյա մասնակիցները Բիկֆայայի ամառնային նստավայրում ընդունվեցին Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսի կողմից, որ իր զորակցությունը հայտնեց Ցեղասպանության ենթարկված եւ տարագրված ժողովուրդների միջեւ երկխոսության եւ պայքարինՙ հանուն արդարության։

Հազիվ համագումարը վերջ գտածՙ սկսեցին «կուլիսային» չարանենգ խարդավանքները։ ՌԱԿ «Զարթօնք» թերթի խմբագիրը նախ մերժեց, հետո ճնշման տակ հոժարեց տպել նույն կուսակցության կենտրոնում տեղի ունեցած այս համագումարի մասին գրված հոդվածըՙ պատճառաբանելով Հայաստանի դեսպանի բացակայությունը, Հ.Յ.Դաշնակցության նման…։

Նենգափոխումները շատ չանցած երեւացին նաեւ Հանրային հեռուստատեսության (Հ1) եթերում, որ 8 րոպեանոց նկարահանման մեջ ոչ մի անգամ չէր նշվում Թեքեյան կենտրոնի եւ ո՛չ էլ գլխավոր կազմակերպիչի անունը ու կատարած եռամսյա հսկայական աշխատանքները, առանց որի անկարելի էր այսպիսի խորհրդաժողով կազմակերպելը։ Սակայն բոլոր մասնակիցների շնորհակալական ուղերձներն ու նամակները ամենամեծ բարենիշներն էին կազմակերպիչների համար, երաշխիքՙ ապագայի կարեւոր գործունեության։

Նախորդ գրառումը

ՎԵՑ ՀԱՐՑ` ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՍԵՐԺԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՆՎԱԶՈՒՄՆ ՈՒ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՆՎԱԶՈՒՄՆ ՈՒ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Լրահոս

Ուղիղ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

23/07/2026

https://www.youtube.com/watch?v=bZKrPLXKCDo

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». «Փաստ»

23/07/2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և...

Տեսանյութ. Ռուբիոն չի պատասխանել լրագրողի հարցին. Մանիլայում Լավրով-Ռուբիո հանդիպումն ավարտվել է

23/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում. գրում է ՌԻԱ Նովոստին:...

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026

Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում 1. Հայաստանում ՉԿԱ քաղաքական կյանք։ Մենք չպետք է ձևացնենք, թե ունենք քաղաքական պրոցես, կամ ասենք...

Հորմուզի նեղուցն ականապատված է, մեկ նավ հրդեհվել է. Իրանը նորից է զգուշացնում ԱՄՆ-ին «չարաճճիություններ չանել»

23/07/2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հինգշաբթի  ականապատված Հորմուզի հարավային նեղուցով անցնելու փորձից հետո մի տանկեր հրդեհվել է, մինչդեռ երկու այլ նավեր...

Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու դեպքով կրտսեր սերժանտի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական