Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ԳՐՈՂԸ ՀԱՐՑ Է ՈՒՂՂԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ «ՈՒՂԻՂ ԳԾԻ» ԵԹԵՐՈՒՄ

30/06/2017
- 30 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ԴԵ-ՖԱԿՏՈ»

«Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ծանոթացել է Վլադիմիր Պուտինին ուղարկված բազմաթիվ դիմումների, որոնք հունիսի 15-ին նախագահի հետ անցկացված «Ուղիղ գծի» ժամանակ հայտնվել են այսպես ասածՙ «կադրից դուրս»: Այդ մասին տեղեկացնում է «Газета.ru»-ն:

Ինչպես հայտնի է, ծրագրի ընթացքում հարցերը Վլադիմիր Պուտինին տրվել են հեռախոսով, հեռագրերով, ռուսաստանյան խոշոր քաղաքների հետ հեռուստատեսային կապի միջոցով: Հունիսի 15-ի «Ուղիղ գծում» Պուտինին տրվել է ավելի քան երկու միլիոն հարց, եւ միայն դրանցից 73-ին նրան հաջողվեց պատասխանել հատկացված եթերային ժամանակում, որը կազմում էր 3 ժամ 56 րոպե:

Ինչպես Մոսկվայի մեր թղթակից Ալեքսանդր Արսենեւին հայտնի դարձավ Ռուսաստանի նախագահի հետ «Ուղիղ գծի» կազմակերպման համար ներգրավված մամլո ծառայության ժուռնալիստների հետ շփման ընթացքում, ուղիղ եթեր չընկած հարցերի թվում էր նաեւ հայտնի գրող-հրապարակախոս Զորի Բալայանի հարցը: Մեր թղթակցին շարադրեցին հեռախոսով տրված այդ հարցի համառոտ բովանդակությունը: Այն վերաբերում էր համամոլորակային մակարդակով տեղի ունեցող ժողովրդագրական երեւույթներին: Այսպես, ՄԱԿ-ի տվյալներով, անցած դարի քառասունական թվականներին մահմեդականների թիվը աշխարհում կազմում էր 300 միլիոն: Այսօր նրանք հինգ անգամ ավելին են, այսինքնՙ մեկուկես միլիարդ: Մինչդեռ քրիստոնյաների թիվը գործնականում չի փոխվել: Աղբյուրը նշել է, որ գրողի հարցում հարգալից վերաբերմունք է վերապահվում ընդհանրապես մահմեդականների նկատմամբ. չէ՞ որ նրանցից շատերը, Զորի Բալայանի խոսքերով, փրկել են իր հայրենակիցներին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության տարիներին:

Դրա հետ մեկտեղ, բուն հարցի մեջ մտահոգություն է հնչել այն առիթով, որ մոլորակի մահմեդական բնակչության ժողովրդագրական աճի ներկայումս առկա միտման պայմաններում, քրիստոնյաների շրջանում ծնելիության ցածր տեմպերի պարագայում, այս դարավերջին, այսինքն եւս յոթանասուն տարի անց մահմեդականների թիվը կհասնի յոթից ութ միլիարդի, համապատասխանաբար կտրուկ կաճի նաեւ ԻԼԻՊ-ի, Ալ-Ղաիդայի, «Մահմեդական եղբայրների» կարգի եւ այլ արմատական իսլամիստական ահաբեկչական խմբավորումների թիվը: Մյուս վտանգը, ինչպես նշվում է Զորի Բալայանի հարցում, ամփոփված է այնպիսի երեւույթի մեջ, ինչպիսին ուժ հավաքող պանթուրքիզն է, որը մեծ թափով արմատավորվում է Թուրքիայի կողմիցՙ իր նեոօսմանիզմի քաղաքական հայեցակարգով: Գրողը հարցրել է Վլադիմիր Պուտինին. տարվո՞ւմ է արդյոք կանխիչ աշխատանք այդ ուղղությամբ:

Ստացած տեղեկատվությունը ճշտելու համար խմբագրությունը որոշեց կապվել հարցի հեղինակի հետ:

«Այո.- պատասխանեց Զորի Բալայանը:- «Ուղիղ գծի» սկսվելուց ճիշտ մեկ ժամ անց ինձ հաջողվեց կապվել օպերատորի հետ եւ թելադրել հենց այդպիսի բովանդակությամբ հարց»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԵՀԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐԵՑ ՔԱԹԱՐԸ: Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ԱՅՍ ՀԱՆԳՐՈՒԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐԵՑ ՔԱԹԱՐԸ: Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ԱՅՍ ՀԱՆԳՐՈՒԱՆԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական