Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՑԱԽԻՙ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ ԼՌԵՑՆՈՂ ՁԱՅՆԸ

30/06/2017
- 30 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հունիսի 22-ից 26-ը Գերմանիայի երեք քաղաքներումՙ Քիլում, Քյոլնում եւ Համբուրգում ելույթ ունեցավ «Արցախի ձայներ» երգչախումբը: ՀՀ դեսպանության հրավերով ԳԴՀ ժամանած 15 հոգանոց խմբին տեղի հայ համայնքներում թեեւ ընդունեցին մեծ սիրով ու խանդավառ, բայց ինչպես Քյոլնի հայերն էին ընդգծումՙ Թաթայի քեֆ-ուրախության սեղան դարձող երգուպար լիներ, ինչքա՛ն տոմս կվաճառեին, իսկ հիմա կարիք կա Արցախին սատարման (համերգի ողջ հասույթը պիտի տրամադրվեր Արցախի Ավետարանոց գյուղի մշակույթի տան վերանորոգմանը), հետեւաբարՙ ավելի բազմամարդ ներկայության, բայց ո՛չ Հայաստանից, ո՛չ Իրանից Գերմանիա արտագաղթած հայերին Արցախից ժամանած խմբի ելույթը շատ էլ չի ձգում: Փոխարենըՙ թուրքահայերն են շատ:

Երկու մասից բաղկացած համերգը հատկապես տպավորեց բեմում ելույթ ունեցող տարբեր տարիքի արտիստների ազատությամբ: Բոլորի ձայնը խրոխտ է, պարն, ավելի շուտՙ շարժումներն անկաշկանդ ու ճկուն, աչքերըՙ պատերազմի արհավիրքի մասին չեն էլ մատնում, ուրիշ ոգի կաՙ հաղթելու անհրաժեշտ պայման, որ մեր բանակում էլ զինվորին ուղեկից միակ աննահանջ ուժն է: Իսկ բավարա՞րը… չհակադարձեքՙ նույն օրը մի քանի հոգու շուրթերից լսածիս կրկնությունըՙ «միջազգային տարբեր բեմեր նվաճած», «մանկական Եվրոտեսիլում հաղթած» որակումները: Այդ որակն իհարկե, մեր կարծիքով, խումբը կարող է ունենալ, եթե Հայաստանի պրոֆեսիոնալներն ու ֆինանսական ներդրումների պատրաստ հովանավորները հեռանկարային ու պատվախնդիր համարեն հենց այս խմբին սատար կանգնելով նաեւ Արցախը հզորացնելը: Ժամանակակից, երկար, գունեղ շապիկների վրա տարբեր սերունդների տխուր դեմքեր են, որ գեղեցիկ լինելուց զատ խմբի ներկայացրած օրվա ելույթին որեւէ կերպ չեն առնչվում: Ճիշտ էիՙ Հայոց ցեղասպանության 100- ամյակի առիթով կազմած ծրագրի համար ստեղծված բեմական հագուստն է, ֆինանսների բացակայության պատճառովՙ հիմա ի՞նչ միջոցներով փոխվի: Նույնը երգի պարագան էՙ լավ երգը շատ թանկ արժե, ուստի ավելի շատ հենվում են իրենց խմբի ավագ անդամներից մեկի ստեղծագործական կարողություններին: Սա իհարկե պարզվեց մերՙ խմբի ղեկավար Լիրա Քոչարյանի հետ հպանցիկ զրույցից: Համերգի ավարտին բեմ դժվար եկավ, ու միակ խոսքը նկատելի զուսպ էրՙ « Բոլորիդ սպասում ենք Արցախում»: Մենք նրա կոչին ականջալուր կարոտով գնանք, իսկ խումբն այնպես անենք, որ Արցախից դուրս գա, հայ համայնքի առջեւ, թե օտար հանդիսատեսիՙ մշակույթի հզոր զենքով խաղաղություն պարտադրելու: «Արցախի ձայները» պիտի պատմի Արցախի պատմությունըՙ կուռ, ժամանակակից բեմադրությամբ, իսկական բանաստեղծական տեքստի հիման վրա ստեղծված երգերով, եւ ամենակարեւորըՙ մշակված ծրագրով:

Վերջերս «Ազերթաջի» գերմաներեն լրահոսն ազդու շեշտով իրազեկել էր, թե Բաքուն Բրյուսելում վերջին պահին կասեցնել է տվել «Արցախի ձայներ» խմբի ելույթը: Արցախի ձայնը պիտի լսելի դառնաՙ փամփուշտներից առաջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՈՒՆ… ՉԳԱՍ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՊԱՏԻԺՆԵՐ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՊԱՏԻԺՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական