Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽԱԲՎԱԾ ԾԻՐԱՆ ՈՒ ԼՈԼԻԿ…

30/06/2017
- 30 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հայաստանը կարո՞ղ է բավարարել Ռուսաստանի ծիրանի, լոլիկի կամ որեւէ այլ բնամթերքի կարիքը: Անհեթեթ, «Հայկական ռադիոյին» հարիր այս հարցը չէի տա, եթե չլիներ նախորդ շաբաթ հայկական հեռուստաընկերությունների վլվլոցըՙ ուզբեկական ծիրանի ռուսական շուկա «ներխուժման» առթիվ: Մեր մասնագետները բացատրում էին ու մեր հեռուստալրագրողներն էլ կրկնում, որ եղանակային պայմանների պատճառով երկու շաբաթ ուշ հասունացած հայկական ծիրանի փոխարեն ուզբեկականն է գրավել մեր տեղը, եւ հիմա մերոնք չգիտեն ինչ անել: (Կարծեք Ուզբեկստանը կարող է բավարարել ռուսական կարիքները եւ կամ ռուսները ընդամենը տարին մեկ անգամ են ճաշակում այդ համեղ միրգը): Եվ այդ ֆոնին մեր օպերատորները որպես ստեղծված այդ ծանր վիճակից կարծես միակ ելքՙ ցույց էին տալիս Վաղարշապատի ծայրամասերից մեկում գյուղնախարարության երկրագործական գիտական կենտրոնում աճեցրած իտալական ծիրանենիներըՙ վաղահաս, առատ, դիմացկուն, գեղեցիկ, բայց, գոնե նշում էին, անհամ ծիրանները, որոնք կարող են դիմանալ երկար ճամփորդության, իսկ մերինըՙ ոչ:

Թերեւս ավելորդ է ասել, որ հայկական ծիրանը, հատկապես դրա որոշ սորտերը, իրենց համով ու բույրով անհամեմատելի են աշխարհում հռչակված մյուսՙ պարսկական, թուրքական, դամասկյան ծիրանների հետ: Այդ մասին գիտեին նույնիսկ հին հռոմեացիները, արաբները, եվրոպացիները եւ նույնինքն իտալացիները: Վերջապես լատիներեն armeniacum, իտալերեն armenillo, արաբերեն թուֆֆահ ալ-էրմենի (հայկական խնձոր) եւ բուսաբանական բառարաններում pronus armenica (հայկական սալոր) անվանումները իզուր չեն տրվել այդ հրաշալի պտուղին, եւ մեր խելացի ու հեռատես առեւտրականներն ու այգեգործները կարող էին այդ բրենդը առեւտրականացնել ողջ աշխարհում եւ տարածել բարձրագույն որակի միջազգային ցանցային խանութներում առանձնապես բարձր գներով, առավելապես օգտագործելով օդային փոխադրամիջոցները: Պայմանով սակայն, որ դրանց որակը մնար անխաթարՙ առանց քանակների արհեստական ավելացման, ինչպես անում են, օրինակ, ֆրանսիացի հռչակավոր գինեգործները, որոնք իրենց սահմանված քանակից թեկուզ մեկ շիշ ավելի գինի չեն արտադրում: Այսինքն ճիշտ հակառակը ընթացիկ այն վիճակի, որը տիրում է մեր երկրում, ասենք, կոնյակագործության ասպարեզում, ուր «հայկականի» անվան տակ շուկա է քշվում ամեն տեսակի աղբ:

Այո, մեր գործարարներից շատերը, վաղվա օրվա անստուգությունից, այսօր եւեթ հարստանալու մոլուցքից դրդվածՙ բնավ չեն մտածում հզորանալու, տեւական անուն եւ, հետեւաբար, շահ ապահովելու մասին: Եվ ես լուրջ մտահոգություն ունեմ, որ նրանք, նման գործարարները, քանակներ ապահովելու, փաթեթավորման ու փոխադրության դժվարություններն ու ծախսերը հեշտ կերպով հաղթահարելու իրենց մարմաջի մեջ, այգեգործական ինչ-ինչ «տեխնոլոգիաների» կիրառմամբ, իտալական ծիրանը խառնեն-խաչաձեւեն հայկականին, այլասերեն այն, ոչնչացնեն մեր armenillo-ն: Այնպեսՙ ինչպես վարվեցին հայկական լոլիկի հետ, որի հայկական տեսակներինՙ ներսը-դուրսը կարմիր, բարակ-կեղեւ, համով-հոտավետ, այժմ հազվադեպ ենք հանդիպում, այն էլ միայն անհատական տնամերձերում: Այժմ, եւ արդեն 5-6 տարի, մեր լոլիկը այլեւս թփերի վրա չի աճում, այլՙ ծառերի՛, դրսից կաս-կարմիր, ներսիցՙ կանաչ եւ սպիտակ, անհամ ու պինդ մի բույս, որը դաժանորեն, անխղճորեն մուտացիայի ենթարկվեց առատ բերք ստանալու, ռուսական շուկան իբր գրավելու չքմեղանքի տակ, մեր գործարարների ու գյուղատնտեսների ջանքերով, պետական մարմինների քաջալերությամբ:

Մի մասնագետ ինձ բացատրեց, որ բարձր դիմացկունություն ապահովելու համար հայկական լոլիկը այժմ «օժտված» է- չսարսափեք- կարիճի գենով, եւ ներսի սպիտակ մասը դրա արդյունքն է: Մինչ կանաչ հատվածը, ինչպես հայտնի է, թույներ է պարունակում, բնականաբարՙ վտանգավոր առողջության համար: Եվ մեր առեւտրականները, իբր մե՜ծ նպաստ են բերում երկրին, փչացնում են այնՙ հանուն Ռուսաստանը կերակրելու իրենց սրբազա՜ն առաքելության:

Մի՛ խաբեք: Խոսքս վերաբերում է պետական համապատասխան մարմիններին, առաջին հերթին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԱՐԻՆԵ + ԿՈԿՏԵՅԼ

Հաջորդ գրառումը

ՏՈՒՆ… ՉԳԱՍ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՏՈՒՆ... ՉԳԱՍ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

«Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը. Անդրանիկ Թևանյան

12/05/2025

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է. 2018–ի հայտնի իրադարձություններից հետո ԱՄՆ–ից Հայաստան ժամանած ոչ անհայտ պաշտոնյան, ով թուրքական ու իսրայելական շահերի...

ԿարդալDetails

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական