Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐԻՑ ԶՈՀԵՐ ԵՎ ԿՐԿԻՆ ԿՈՐՈՒՍՏԻ ՄԵԾ ՑԱՎ

23/06/2017
- 23 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ

Էլեկտրոնային լրատվությունը լավ բան է, սակայն ունի նաեւ իր բացասական կողմերը: Հատկապես, երբ խոսքը ցավալի, տխուր եւ ոչ ցանկալի իրադարձությունների մասին է: Լավ է իհարկե, որ անմիջապես տեղեկանում ես, թե ինչ է կատարվում շուրջդ ու աշխարհում: Բայց երբ տեղեկանում ես հերթական ցավաշատ կորուստների մասին, մեծ ցավ ես ապրում, երբեմն էլ նույնիսկ անզորության զգացում:

Նոր չէ, որ այս խնդիրների մասին ուզում եմ բարձրաձայնել: Սակայն ամեն անգամ ինձ հանգստացնում էի, խաբում, որ սա վերջինն էր, որ կորուստի ցավն ու մորմոքը կարելի է անթեղել, թաքցնել վերջապես, որ չլինի թե թշնամուն ուրախանալու առիթ տանք, որ մատաղ սերունդն հանկարծ չընկնճվի, որ զավակներ կորցրած մայրերը հպարտանալ կարողանան, որ ամուսնուն կորցրած այրին կարողանա ավելի շատ ոչ թե տխրել, այլ ամուսնու հերոսական օրինակով երեխաներին հզորացնել, սովորեցնել տոկալ ու նաեւ հաղթել: Բայց երբ տեղեկացա հերթական զոհերի մասին, այլեւս չկարողացա լռել…

Ամբողջ խնդիրը նրանում է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը ոչ ճիշտ կեցվածք է որդեգրել, որի արդյունքում էլ անընդհատ կորցրել է: Զիջել է հողատարածքներ, իրավունք, եւ մշտապես սպասել, որ իրեն հարվածեն, նոր միայն պատասխանի: Պատմաբան եմ եւ կարող եմ վստահեցնել, որ այն պահից, երբ սկսեցինք միայն պաշտպանվել, երբ դադարեցինք նախահարձակ լինել, շարունակաբար զիջեցինք, այնքանՙ որ այսօր քարտեզի վրա մի տառաչափ տեղ է մնացել, իսկ Հայաստան բառը երկար է, չի տեղավորվում: Վերցրեք հայոց պատմության թեկուզ դպրոցական դասագրքերն ու նայեք. Տիգրան Մեծից հետո անընդհատ զիջել ենք, քանի որ նրանից հետո երբեք նախահարձակ չեղանք: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ մեզ շատ են զայրացրել ու մենք նաեւ հարձակվել ենք, անպատճառ հաղթել ենք: Այո, հաղթել ենք նույն մեզ խանգարող ու ճնշող գործոնների առկայության պայմաններում, նույն ոչ բարեհաճ ու հետամնաց հարեւանների, աննպաստ աշխարհագրական գործոնի եւ զանազան հակազդող երեւույթների դեպքում: Օրինակները շատ են, բերեմ միայն մեկը. Սարդարապատում չնայած մենք ռազմական տեսակետից թույլ էինք, վատ զինված, աշխարհազորը մարզված չէր, բանակի հրամանատարությունը նոր էր ձեւավորվում, հակառակորդն ուներ թվաքանակի, ռազմական տեխնիկայի եւ այլ առավելություններ, սակայն մենք հաղթեցինք, որովհետեւ չէինք կարող չհաղթել, որովհետեւ բացի պաշտպանվելուց շատ տեղերում նաեւ հարձակվեցինք:

Հաղթեցինք Արցախյան պատերազմի ընթացքում, որովհետեւ մեր գործն արդար էր, հանուն հայրենիի էր կռիվը եւ մենք հարձակվում էինք, չէինք սպասում, որ միայն պատասխանենք թշնամու հարձակումներին: Հակառակորդն էլ երբ հասկացավ, որ պաշտպանվող հայը վերափոխվել է ու նաեւ հարձակվում է, անընդհատ թիկունք էր անում, թողնում էր տունուտեղ ու լեղապատառ փախչում:

Իսկ ինչ է կատարվում մեր օրերում: Թուրքն անընդհատ հարձակվում է (այս դեպքում այնքան էլ կարեւոր չէ մեծ թե փոքր մասշտաբներով), իսկ մենք դիվանագիտություն ենք խաղում, կորուստների համար սրան-նրան մեղադրում, մեծերից փրկություն աղերսում ու սպասում: Խոսելով վերջին երկու օրերին ադրբեջանական հարձակումների եւ 4 հայ զինվորների զոհվելու մասին 168.am-ին տված հարցազրույցում նույն միտքն է հայտնել նաեւ հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը. «Թուրքը գնդակը ձեռքն է, երբ ուզումՙ գոլ է խփում: Մենք դիվանագիտություն ենք անում նույնիսկ մեր թշնամիների հետ»:

Պաշտոնական տվյալներով 1991-1994 թվականների Արցախյան պատերազմում եւ Հայաստան-Ադրբեջան սահմաններում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաեւ 1994 թվականի մայիսյան անժամկետ հրադադրից ի վեր հայկական կողմերըՙ Արցախը եւ Հայաստանի Հանրապետությունը, ընդհանուր առմամբ տվել են շուրջ 9.700 կորուստՙ զոհ: Իսկ 1994-ից ի վեր Հայաստանն ու Արցախը տվել են ավելի քան 3.500 զոհՙ մարտական եւ ոչ մարտական (1): Էլ չենք խոսում վիրավորված եւ ստացած վերքերի պատճառով հետագայում մահացածների (2) ու հաշմանդամ դարձածների (3) մասին:

Թվական այս տվյալների թռուցիկ դիտարկումն իսկ խոսում է այն մասին, որ մեր տված զոհերի ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկնում զինադադարի շրջանին: Այսինքն` չկռվելով մենք մեծ թվով զոհեր ենք տվել, ինչը մեր դեպքում, վստահեցնում եմ, որ պարզապես անթույլատրելի է: Ի՞նչ է, կռիվ-կռի՞վ ենք խաղում: Իսկ ունե՞նք մենք այդ իրավունքը: Չափից ավելի շռայլություն չէ՞ թվաքանակով փոքր հանրապետության համար… Հարցեր են, որոնց պատասխանները շատերս գիտենք, բայց ձեւ ենք անում, թե մտածում ենք եւ հենց դրանց պատասխաններն ենք պրպտում: Այնինչ պատասխանը մեկն է այս դեպքում. կա՛մ լեզու գտնել, կա՛մ հարձակվել: Իսկ այսպես հակառակորդին հնարավորություն ընձեռել աստիճանաբար մեր ուժերը ջլատելու, անթույլատրելի է պարզապես: Լավ, ինչքա՞ն կարելի է դիրքային պատերազմ խաղալ ու զոհեր տալ, ժամանակը չէ՞ մի լավ դաս տալ, որ հետո գոնե զոհեր չունենանք այլեւս:

Այսօր էլ պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ հակառակորդը գործարկում է հրաձգային, դիպուկահար զենքեր, կիրառում է 60, 82 եւ 120 մմ-ոց ականանետներ: Երբեմն թիրախավորում է ինչ-որ տեղամաս, հենակետ, եւ մի քանի ժամվա ընթացքում 50-60 արկ կրակում: Հակազդիչ գործողություններով սադրիչ քայլերն անմիջապես կանխում ենք: Ընդհանրապես, առաջնագծում այժմ իրավիճակը կայուն լարված է: Մեկ կամ երկու ժամ անց հնարավոր է լարվածության շեշտակի աճ: Զորքը անընդհատ բարձր զգոնության վիճակում էՙ պատրաստ որեւէ պահի արձագանքելու իրադրության փոփոխությանը: Թույլ չենք տալու, որ հակառակորդն անգամ աննշան հաջողություն ունենա:

Լավ է ասված` hակազդիչ գործողություններով յուրաքանչյուր սադրիչ քայլ անմիջապես կանխում ենք: Իսկ զոհերը՞: Կանխել նշանակում է թույլ չտալ որեւէ գործողություն, չունենալ կորուստներ: Այդ խրոխտ տեղեկատվությունը կանխելու մասինՙ արդյո՞ք համոզիչ է որդեկորույս մոր համար, արդյո՞ք տեղի չի տա արտագաղթի նոր ալիքի: Իսկ ավելի գործնական չէ՞ր լինի, եթե այդ կանխումներն սկսվեին քաղաքացիական ոլորտից: Որ կառավարության կամ քաղաքապետարանի երբեմն կիսագրագետ երկարաոտ քարտուղարուհին երկու-երեք անգամ բարձր վարձատրվի, քան տարիների ու գիտական ծանրակշիռ վաստակ ունեցող պրոֆեսորը, որ ասենք գործադիր իշխանության մի ոլորտը (օրինակ` իրավական, բանկային եւայլն) մի քանի աստիճան բարձր դասվի, քան` մյուսը (օրինակ` կրթության, մշակույթի եւ այլն):

Ասելիք շատ կա, բայց չեմ ցանկանում ավելի մանրամասնել, քանի որ դրանով հավանաբար կխոցվեն զոհերի հարազատների սրտերը, քանի որ հերթական անգամ չեմ ուզում լսել «ի՜նչ ես կորցրել, ինչ ես ման գալիս» տխուր ու ցավաշատ խոսքերը: Սակայն բոլորիս սթափության կոչ եմ անում, որ զոհված տղաները մերն են, ցավն էլ է մերը, իսկ ամեն անգամ ատամներ կրճտացնելով հաջորդ զոհին չես փրկի…

Հ.Գ.- Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ նոր ցավալի լուր ստացվեց` կրկին զոհ ենք ունեցել սահմանին:

18.06.2017, Երեւան

1) Արցախյան պատերազմում Արցախի զոհերի թիվը 3.300-ից ավելի է: Այս թիվը ցույց է տալիս, որ պատերազմի տարիներին ամենածանր բեռը ընկած է եղել հենց արցախցի ազատամարտիկների ուսերին, ինչը բնական է, քանի որ պատերազմը ընթանում էր Արցախում: 3.300-ից շուրջ 2.700-ը գրանցվել է հենց պատերազմի տարիներին, իսկ շուրջ 600-ըՙ 1994-ի մայիսյան անժամկետ զինադադարից ի վեր: Ընդ որում, 3.300-ի մեջ չեն ներառվել պատերազմի տարիներին Արցախի քաղաքացիական բնակչության զոհերը, որոնց ընդհանուր թիվը շուրջ 1.500-ի սահմաններում է:

Այսպիսով, ընդամենը 140.000 բնակչություն ունեցող Արցախը ընդհանուր առմամբ տվել է 4.800 զոհ:

2) Եթե սրանց էլ գումարենք կորուստների թիվը մոտենում է 10 հազարի սահմաններին:

3) Հայաստանի հաշմանդամ զինծառայողների թիվը կազմում է շուրջ 8.250, որոնցից գրեթե 400-ըՙ առաջին կարգի, 3.800-ըՙ երկրորդ կարգի եւ ավելի քան 4.000-ըՙ երրորդ կարգի:

Պատերազմի տարիներինՙ 1991-1994 թթ, եւ զինադադարից հետո Հայաստանը ունեցել է շուրջ 200-ական առաջին կարգի հաշմանդամներ:

Արցախի հաշմանդամ զինծառայողների թիվը կազմում է գրեթե 2.200, որոնցից 150-ըՙ առաջին կարգի, մոտ 1.200-ըՙ երկրորդ կարգի եւ շուրջ 850-ըՙ երրորդ կարգի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԹԱԴԵՄ» ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ԲՈՀՋԱԼՅԱՆՆ ՈՒ ՕՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԲՈՀՋԱԼՅԱՆՆ ՈՒ ՕՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական