Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԹԱԴԵՄ» ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

23/06/2017
- 23 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Ռոբերտ Արամ Գալուստյանի «Թադեմ: Հորս գյուղը» (Tadem: My Father՛s Village) հուշագրությունը շարունակում է արժանանալ գովասանական խոսքերի: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, գիրքն իր ապրիլյան համարում գրախոսել է Օքսֆորդ համալսարանի հրատարակչատան լույս ընծայած «Հոլոքոսթի եւ ցեղասպանության ուսումնասիրություններ» հանդեսը: Գրախոսը, ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ Ռոբերտ Մելսոնը , գիրքը ներկայացրել է որպես Հայոց ցեղասպանության «պատմական նշանակությունը հասկանալու էական ներդրում»:

«Բոստոն համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Գալուստյանը «Հայ Ազգային ինստիտուտի» (ANI) հիմնադիր նախագահն է, եւ «Ամերիկայի հայկական համագումարի» հիմնադիրներից մեկը: Նա հիմնվել է գյուղի վերաբերյալ ժամանակագրական գրավոր աղբյուրների, ինչպես նաեւ ցեղասպանությունը վերապրած տարեցներիՙ այդ թվում նաեւ իր ընտանիքի անդամների եւ մասնավորապես իր հորՙ Պողոսի բանավոր վկայությունների վրա», գրում է Պյուրդյու համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վաստակավոր դասախոս Մելսոնը , նշելով, որ փաստերը վկայում են, որ տեղացի ժողովրդի կողմից վայրագությունների հնարավորությունը զգացվում էր նույնիսկ 1895-96-ի ջարդերից առաջ:

Իր հերթին Ստամբուլի Քեմերբուրգազ համալսարանի դասախոս դոկտ. Նազան Մաքսուդյանը «Լեւանտյան ուսումնասիրություններ» հանդեսի (Journal of Levantine Studies) ձմեռային համարում գրում է, որ Գալուստյանը «մնայուն ներդրում է կատարել վերապատմելով թադեմցիների փորձառությունըՙ ցեղասպանությունից առաջ եւ հետո: Հատորը բացառիկ հարուստ պատմությունն է մի փոքրիկ գյուղի, որտեղ ներկայացված են բնակչության թվի ճշգրիտ եւ զբաղվածության մանրամասն եւ հետաքրքրական տվյալներ», նշում է նա: Ավելացնենք, որ Թադեմը (կամ Դատեմը) փոքրիկ գյուղ էր Արեւմտյան Հայաստանի Խարբերդի վիլայեթում: Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ: Ուներ Սբ. Աստվածածին անունով եկեղեցի եւ վարժարան:

Իսկ «Լեւանտյան ուսումնասիրություններ» հանդեսը հրատարակվում է Վան Լիըր Ջերուսալեմ ինստիտուտի (Van Leer Jerusalem Institute) կողմից, որտեղ քննարկվում են փիլիսոփայության, հասարակագիտության, մշակույթի եւ կրթական հարցեր:

Ընդհանուր առմամբ «Թադեմ: Հորս Գյուղը» հատորը համարվում է ցեղասպանության ժխտողականության դեմ եւ ճշմարտության ու հիշողության հավերժացման համար պայքարող արժեքավոր ուսումնասիրություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՀԱՅՏՆՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԱՐԱՎ ՔՐԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՆՈՐԻՑ ԶՈՀԵՐ ԵՎ ԿՐԿԻՆ ԿՈՐՈՒՍՏԻ ՄԵԾ ՑԱՎ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐԻՑ ԶՈՀԵՐ ԵՎ ԿՐԿԻՆ ԿՈՐՈՒՍՏԻ ՄԵԾ ՑԱՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական