Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԵՅԽ ԲՐՈ ՀԱՍԱՆՅԱՆ. «ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԻ, ԱՅԼԵՎ ՄՆԱՑԱԾ ԱԶԳԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԵԶԴԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ»

23/06/2017
- 23 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այս տարվա հունիսի 16-ի Ռուբեն Հայրապետյանիՙ «Ազգ» շաբաթաթերթում լույս տեսած հոդվածը ոտնձգություն է հայերի ու եզդիների եղբայրության եւ քույրության նկատմամբ»,- «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց Հայաստանում եզդիների հոգեւոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը ՙ անդրադառնալով վերոնշյալ հոդվածում արծարծված այն մտքին, թե հայերի ու եզդիների միջեւ խառն ամուսնությունները սովորական են դարձել:

Հասանյանը նշեց, որ հայերն ու եզդիները քույրեր ու եղբայրներ են, եւ այդ եղբայրությունը 15-րդ դարումՙ 1828թ.ին, Իրաքի հյուսիսային հատվածում կնքել են եզդիների հոգեւոր առաջնորդ շեյխ Միրզան եւ մի հայ քահանա Պողոս անունով: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ եզդի ու հայ փախստականները հետապնդվում էին քուրդ Համիդ փաշայի կողմից. սա արձանագրված է Լեոյի աշխատության մեջ եւս: Ըստ Հասանյանիՙ հոգեւոր երկու առաջնորդները եղբայրության դաշինք են կնքել, որը ցայսօր շարունակվում է, ու մինչ այսօր հայ եւ եզդի ժողովուրդների միջեւ արյունակցական կապ չի եղել:

«Մենք քույրեր ու եղբայրներ ենք: Եղել են պատահականություններ, սակայն դրանք չեն վերագրվել ազգերի բարեկամությանը: Մենք խնդրում ենք հերքել այդ հոդվածն ու եզդի ազգից ներողություն խնդրել: Մեզ վիրավորում է հոդվածագրի այն միտքը, որ մասսայական արյունակցական կապ կաՙ ամուսնություն հայերի ու եզդիների միջեւ: Դա մեր երկու ազգերի մեջ վրդովմունք է առաջացնում: Մարդիկ նման բաներ կարդալով մտածում են, թե մենք մեր հոգեւոր արժեքները չենք հարգում: Ոչ թե եզդիները չեն հարգում կամ սիրում հայերին, այլ պարզապես մեր եղբայրական շահերից ելնելով, մեր բարեկամությունը պահելով մեզ չի թույլատրվում ամուսնանալ հայերի հետ: Ոչ միայն հայերի, այլեւ մնացած ազգերի ներկայացուցիչների հետ եզդին իրավունք չունի ամուսնանալու. եզդի ծնվում են, եզդի չեն դառնում»,- ասաց հոգեւոր առաջնորդըՙ հավելելով, որ խառն ամուսնություններ կատարած եզդին վտարվում է համայնքից, եւ եզդիների համար վիրավորանք է իրենցՙ այլազգիների հետ ամուսնություններ վերագրելը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Regnum-Ի «ՌՈՒՄԲԸ»

Հաջորդ գրառումը

ԿՀԱՅՏՆՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԱՐԱՎ ՔՐԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԿՀԱՅՏՆՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԱՐԱՎ ՔՐԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական