Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ «ՆՐԲԱԳԵՂ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

23/06/2017
- 23 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Հանգստյան օրերին անհանգիստ առաջնագծի վերաբերյալ

Դեսպան Կառլովի սպանությունից հետո Պուտինը Թուրքիայում նոր դեսպան է նշանակել. Ալեքսեյ Երխով: Մինչ Անկարա մեկնելը նորին գերազանցություն Երխովը գլխավորում էր ՌԴ ԱԳՆ Ճգնաժամային իրավիճակների վարչությունը եւ կարելի է ասել, որ բավականին հմուտ է ճգնաժամային իրավիճակները հարթելու հարցերում: Այլ հարց է, թե որքանո՞վ է ճիշտ նման նեղ մասնագիտություն ունեցող դիվանագետին, որն անկասկած մեծ պրոֆեսիոնալ պետք է լինի, նշանակել հենց Թուրքիայում, այլ ոչ ասենք Ադրբեջանում, որի հետ Ռուսաստանը ոչ պակաս ճգնաժամային հարաբերություններ ունի: Գոնե Մինսկի խմբում, որպես ՌԴ համանախագահ: Դե իսկ խոսել ԼՂ հակամարտության ճգնաժամային լինելուց, կարծում եմ ավելորդ է:

Ամեն դեպքում, դեսպան Պոպովն էլ վատ չի աշխատում ԵԱՀԿ Մինսկի խմբում, օրինակ անցյալ երկուշաբթի նա իր ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերներՙ Հոգլանդի եւ Վիսկոնտիի հետ ժամանել էր Բաքու, որտեղ, ինչպես իմ նախորդ համարի հոդվածում էի նշելՙ Ալիեւը նրանց սպասում էր դեմքի բարի արտահայտությամբ:

Բայց մինչ համանախագահները կհասնեին Բաքու, վերջինս հանգստյան օրերին բավականին անհանգիստ պահեց առաջնագիծը, ինչի հետեւանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ, 3 վիրավոր, որոնք երեքն էլՙ բեկորային վնասվածքներով տեղափոխվել են Երեւան եւ բժիշկները նրանցից մեկի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, թեեւ նշում են, որ մյուս երկուսի կյանքին վտանգ չի սպառնում: Հասկանալի է (իրականում ամենեւին էլ հասկանալի չէ), որ նման սադրանքից հետո հայկական կողմը պետք է նորից դիմի միջազգային հանրությանը, որպեսզի վերջինս կոնկրետ բառապաշարով եւ հստակ թիրախավորված հայտարարությամբ հանդես գա, ինչը կարդալիսՙ անգամ ԼՂ հակամարտությունից լրիվ անտեղյակ մեկի մոտ կստեղծվի հստակ դիրքորոշում, թե ո՞վ է այս հակամարտության մեջ ագրեսորը կամ նախահարձակ կողմը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը , շաբաթ օրը, երբ սահմանին երեք զոհ ունեցանք (չորրորդ զոհի մասին հայտնի դարձավ հաջորդ օրը), Ֆեյսբուքի իր էջում անգամ տարակուսանք հայտնեց, թե «տարօրինակ է, որ միջազգային գործընկերները լռում են…»: Պարոն Բաբլոյանը, լինելով խորհրդարանի նորընտիր խոսնակ, հավանաբար տեղյակ չէ, որ միջազգային գործընկերները, այդ թվումՙ Մինսկի խումբը, հանգստյան օրերին բացառապես լռում են, անգամ եթե սկսվի երրորդ համաշխարհային պատերազմը:

Մի խոսքով, երկուշաբթի օրը Պոպով-Հոգլանդ-Վիսկոնտի եռյակը հանգիստ սպասում էր Իլհամ Ալիեւի ընդունարանում, որպեսզի Ադրբեջանի նախագահն ընդունի իրենց: Ալիեւը մենակ չեկավ, նրան ուղեկցում էր ԱԳ նախարար Մամեդյարովը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում դեսպան Պոպովը հայտարարեց, որ Իլհամ Ալիեւի, իսկ ավելի վաղՙ Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցներից հետո իրենք կարող են եզրակացնել, որ «հակամարտության կողմերը պատրաստ են շարունակել հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացը»: Պոպովը չմոռացավ նաեւ «խորը ափսոսանք» հայտնել սահմանին, իրենցՙ Բաքու այցից առաջ, տեղի ունեցած իրավիճակի սրման հերթական դեպքի առնչությամբ եւ հատուկ շեշտեց, որ իրենք ամեն բան անելու են, որպեսզի նման բաներն այլեւս չկրկնվեն:

Ավելի ուշ գրավոր հայտարարությամբ հանդես եկավ Մինսկի խումբը: Միանգամից ասեմ, որ նման ձեւակերպումներով հայտարարությամբ կարող է հանդես գալ միայն Մինսկի խումբը: Կոնկրետ վերջին օրերի լարվածության թեմայով կարդում ենք. «Բաքվում ունեցած բանակցությունների ընթացքում համանախագահներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Ադրբեջան իրենց այցի նախօրեին հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ, որոնք շփման գծում զոհերի պատճառ են դարձել: Նրանք կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել հետագա լարվածությունից…»: Ու մինչ մենք ուրախանում ենք, որ Մինսկի խումբը, փաստորեն, հանդես է եկել երկրորդ կոնկրետ թիրախավորված հայտարարությամբ, հայտարարության հաջորդ իսկ տողում կարդում ենքՙ «Համանախագահները նշել են, որ նույն ուղերձն են հղում նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին»: Այդուհանդերձ մի շտապեք եզրակացնել, որ փաստորեն Մինսկի խումբը կրկին հավասարության նշան է դնում կողմերի միջեւ: Բանն այն է, որ եթե համանախագահները նման խնդիր ունենային, ապա նրանց ոչինչ չէր խանգարում հայտարության հիշյալ հատվածը շարադրել հետեւյալ կերպ. «Համանախագահները կոչ են արել հակամարտության կողմերին խուսափել հետագա լարվածությունից…»: Մինչդեռ առաջին հերթին «Ադրբեջանի ղեկավարություն» շեշտելը, ապա եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ու Հայաստանի իշխանություններին, փաստորեն, իրավահավասարեցնելը, նշանակում է, որ համանախագահները հստակ գիտեն երկու պարզ ճշմարտություն. իրավիճակի հետագա սրման կոչի կարիք ունի առաջին հերթին Ադրբեջանըՙ մեկ, եւ Լեռնային Ղարաբաղն ունի իշխանություն, որը եւս, ինչպես, օրինակ, Հայաստանի իշխանությունը, իրավասու է շփման գծում ինչպես լարվածությունը թուլացնելու, այնպես էլ ճիշտ հակառակն անելուՙ երկու:

Այնուամենայնիվ, Խմբի այս հայտարարությունը չի կարելի համարել թիրախային, թերեւսՙ տարօրինակ, եթե կուզեքՙ ինքնատիպ: Հայտարարության տեքստում մեկ այլ ուշագրավ ձեւակերպում եւս կա, այսպես. «Համանախագահները խրախուսել են կողմերին միջոցներ ձեռնարկել, որոնք կնվազեցնեն լարվածությունը շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանին»: Համանախագահները մեզ այդ մասին բան չեն ասում, բայց հասկանալի է, որ «շփման գիծ» ասելով նկատի ունեն Արցախի եւ Ադրբեջանի սահմանը, որը, ըստ համանախագահների, Հայաստան-Ադրբեջան միջազգային սահման չէ: Այստեղ, մի կողմից Մինսկի խումբն արձանագրում է, որ ԼՂ հիմնահարցը Հայաստան-Ադրբեջան սահմանային վեճ չէ, մյուս կողմից, սակայն, ցույց է տալիս, որ Արցախ-Ադրբեջան շփման գիծը միջազգայնորեն ճանաչված չէ: Մի խոսքովՙ Մինսկի խումբն իր ոճի մեջ է, ու քանի որ Խմբում նաեւ Ֆրանսիան է ներկա, ապա այդ ոճը կարելի է անգամ նրբագեղ անվանել:

Ինչ վերաբերում է մեր սպասելիքներին, եթե, իհարկե, մենք նման բաներ ունենք, ապա Մինսկի խումբն իր հայտարարության առաջին հատվածում հստակ ձեւակերպել է իր տարածաշրջանային հերթական այցելության գլխավոր նպատակը. «Համանախագահների այցի գլխավոր նպատակը ապրիլի 28-ին Մոսկվայում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից հետո ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերի ուղղությամբ կողմերի դիրքորոշման քննարկումն էր»: Համաձայնեք, որ հայտարարության այս հատվածն ամենաթիրախայինն է, ընդ որումՙ առավելաբար ուղղված հայկական կողմին: Բանն այն է, որ ի զարմանս ԼՂ հակամարտության մասին Ֆեյսբուքում ստատուս գրող պաշտոնական եւ կիսապաշտոնական լայն շրջանակներիՙ Մինսկի խմբի տարածաշրջանային այցերի, կոնկրետ այս մեկի գլխավոր նպատակը ոչ թե Ադրբեջանին ագրեսոր անվանելն է, կամ Հայաստանինՙ ճարահատյալ պատասխանող, այլ հակամարտության կողմերի դիրքորոշումների քննարկումը, դրանց ճշգրտումը: Ու պետք է արձանագրենք, որ խումբն իր այս գլխավոր նպատակին հասել է: Կողմերը, ինչպես ասել է դեսպան Պոպովը, «պատրաստ են շարունակել հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացը»:

Այլ հարց է, որ Մինսկի խմբինՙ տարածաշրջանից ճանապարհելու հաջորդ օրը (գուցե անգամ ժամեր անց), հայկական զինված ուժերն անցել են պատժիչ գործողությունների, ինչի հետեւանքով գլխից ծանր վերք է ստացել արեւելյան ուղղությամբ Ադրբեջանի գործողությունները ղեկավարող եւ անմիջական հրաման տվող, բրիգադի հրամանատարի տեղակալ, գնդապետ Նադիգ Ղուրբանովը: Ըստ լուրերի նա հիմա Բաքվում է եւ կոմայի մեջ, որից հազիվ թե դուրս գա: Իմիջիայլոց, հենց Ղուրբանովն է ղեկավարել ադրբեջանական այն գործողությունները, որոնց հետեւանքով մենք անցած օրերին 4 զոհ եւ 3 վիրավոր ունեցանք:

Ադրբեջանից ոչ ոք Ֆեյսբուքի իր էջում չի գրել, թե տարօրինակ է, որ միջազգային գործընկերները լռում են: Ոչ թե որովհետեւ Բաքուն միջազգային գործընկերներ չունի, այլ քանի որ տարօրինակ է, երբ հույսը միջազգային գործընկերների խոսքն է, մանավանդ որ այն լավագույն դեպքում է խոսքը, հայտարարությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՔԱՀԱՅԸ, ԿԱՄԻԼՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ

Հաջորդ գրառումը

Regnum-Ի «ՌՈՒՄԲԸ»

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Regnum-Ի «ՌՈՒՄԲԸ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրում է․ «Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ...

ԿարդալDetails

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական