Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՔԱՀԱՅԸ, ԿԱՄԻԼՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ

23/06/2017
- 23 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հանրապետական Սամվել Նիկոյանը , ում լուսանկարը փակցված է ԱԺ-ում, խորհրդարանի բոլոր նախագահների լուսանկարների կողքին, մի ցնցող հայտարարություն է արել: «Հիմա շատ ավելի լավ է, քան տասը տարի առաջ, եւ բնական էՙ տասը տարի հետո շատ ավելի լավ կլինի, քան հիմա», ասել է պարոն Նիկոյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում լրագրող Պետրոս Ղազարյանի հետ զրուցելիս: Այսինքն, հարգելի պատգամավորն այս հայտարարությունն անելիս փողոցում չի եղել, կամ իր առանձնասենյակի պատուհանից դուրս չի նայել, հակառակ պարագայում չեմ կարծում, որ նա նման հայտարարությամբ հանդես գար: Ի դեպ, նա մոռացել է նշել, որ տասը տարի հետո ավելի լավ կլինի այն դեպքում, երբ ՀՀԿ-ն շարունակի իշխանություն լինել տասը տարի հետո… Ինչեւէ, ՀՀԿ ԳՄ հերթական նիստում հավանաբար պարոն Նիկոյանին այս կապակցությամբ նկատողություն կանեն:

Թե ի՞նչ ուսումնասիրությունների հիման վրա է պարոն Նիկոյանն արել այս հայտարարությունը, անկեղծ ասածՙ չգիտեմ: Բայց գիտեմ, որ տասը տարի առաջ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում էր 27,6 տոկոս (պաշտոնական), հիմաՙ տասը տարի անցՙ 29,8 տոկոս (պաշտոնական), իսկ սա, ի գիտություն Սամվել Նիկոյանի օգնականների, նշանակում է, որ տասը տարի անց Հայաստանում 2,2 տոկոսով ավելի վատ է, գոնե մարդկանց կյանքը, իսկ դա նշանակում էՙ ամեն ինչն է վատ: Չնայած, մյուս կողմից, պարոն Նիկոյանը հո չի՞ ասել, թե մարդկանց կյանքն է հիմա ավելի լավ, քանՙ տասը տարի առաջ: Գուցե նա նկատի է ունեցել իր կուսակից ընկերների՞ վիճակը: Ասենքՙ հիմա նրանք ավելի շատ բիզնես ունեն, ավելի շատ գույք, դրանցիցՙ ավելի շատն անշարժ, իսկ ավելի ռոմանտիկ բաների սիրահարները հնարավոր է հիմա ավելի շատ սիրուհի ունեն, քանՙ տասը տարի առաջ, իսկ պետական պաշտոնյայի յուրաքանչյուր սիրուհին պետբյուջեի վրա միլիոններ է նստումՙ ամսական, գոնե եռամսյակը մեկ: Եթե այդպես է, ապա կարծում եմ, պետք է շնորհավորել պարոն Նիկոյանինՙ դրսեւորած բացառիկ անկեղծության համար, այլ հարց է, որ այս կապակցությամբ եւս նա կարող է ՀՀԿ ԳՄ հաջորդ նիստում նկատողություն ստանալ, այս պարագայումՙ խիստ:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Կալիֆոռնիայում բնակվող Աքահայ Ռիկարդոյին եւ Կամիլյա Կաստելիոյին արժի բերել Հայաստան եւ ծանոթացնել պարոն Նիկոյանի հետ, ինչո՞ւ ոչՙ նաեւ ՀՀԿ-ի ամբողջ կազմի հետ: Վստահեցնում եմ, որ եթե նրանց ՀՀԿ-ի անդամատոմս չտանՙ ավելացնելով այլեւս ավելացնելու տեղ չունեցող կուսակցության շարքերը, ապա հաստատ կապահովեն նրանց անդամակցությունը ՀՀԿ-ի համակիրների շարքում եւ կխնդրեն նրանց Ֆեյսբուքում ամեն օր ստատուս գրելՙ վճարովի հիմունքներով, անշուշտ: Ասեմ, որ 36-ամյա Աքահայ Ռիկարդոն եւ նրա 34-ամյա կինըՙ Կամիլյա Կաստելիոն երջանիկ ապրում են Կալիֆոռնիայում, իսկ երջանիկ ապրելն արդեն իսկ ՀՀԿ-ական դառնալու կարեւոր նախապայման է: Բայց ամենակարեւորն այն է, որ ամուսիններն արդեն 9 տարի է ոչ մի իրական ուտելիք չեն օգտագործում եւ պնդում են, որ սնունդ են ստանում տիեզերքից եկող էներգիայի հաշվին: Ամուսինները վերջին անգամ սնունդ են ընդունել 2008-ին (երբ Հայաստանում ավելի լավ էր, քան հիմա), եւ դրանից հետո դարձել են «բրետարիաներ» (հատուկ շնչառության միջոցով օդից էներգիա ստացող մարդիկ):

Համաձայնեք, որ ՀՀԿ-ական դառնալու, ավելի ճիշտՙ ՀՀԿ-ի համար աշխատելու հրաշալի թեկնածուներ են: Կգան Հայաստան, անպայման մամուլի ասուլիս կտան Է. Շարմազանովի տիկնոջ մամուլի ակումբում, կներկայացնեն իրենց ապրելակերպը, եւ դա անպայման երջանիկ դեմքերով կանեն, իսկ ասուլիսին ներկա երիտասարդ լրագրողուհիներից շատերը, որոնք դիետա են պահում, լրջորեն կհետաքրքրվեն, կանցնեն նույն ապրելակերպին, ինչի կոչը կանեն իրենց պատրաստած նյութերում: Հաստատ մի քանի հարյուր հետեւորդներ կունենա այս շարժումը, եւ մի օր կպարզվի, որ հիմա մենք ավելի լավ ենք ապրում, քան տասը տարի առաջ, քանի որ ավելի երջանիկ ենք, եւ առանձնապես հետաքրքրված չենք հացի խնդրով, որովհետեւ ոչինչ չենք ուտում:

Մոռացա ասել, որ այդ ընթացքում Աքահայն ու Կամիլյան կգնան իրենց տուն ու շքեղ ընթրիք կանեն, միմյանց շշնջալով, որ հիմա իրենք ավելի լավ են ապրում, քանՙ Կալիֆոռնիայում:

Ամուսիններին Հայաստանում պահելն էլ ավելի էժան կնստի պետական բյուջեի վրա, քան ՀՀ քաղաքացիներին պահելը, այնպես որ եթե ուզում եք, որ տասը տարի հետո ավելի լավ ապրենքՙ հրավիրեք Աքահային եւ Կամիլյային Հայաստան. միեւնույն է, նրանք ոչինչ չեն ուտում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՐԴԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄՆԵՐԸ «ԿԱՐՄԻՐ ԼՈՒՅՍԵՐ» ԵՆ ՎԱՌՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ «ՆՐԲԱԳԵՂ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ «ՆՐԲԱԳԵՂ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական