Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԱՆՐՈՒՔ» ԲԱՆԵՐ-3

23/06/2017
- 23 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Միջազգային հեռուստատեսության նորություններին սովորություն ունեմ հետեւելու առավոտները, երբ Եվրոպայում բացվող օրվա փոքր ժամերն են, իսկ Ամերիկայումՙ դեռ ուշ գիշեր: Եվ որքան էլ որ տաղտկալի լինեն CNN-ի եւ BBC-ի հաղորդումները- հատկապես Դոնալդ Թրամփի ի հայտ գալուց ի վեր- սպասում եմ լուրերին հաջորդող եղանակի տեսությանը, միջազգային եղանակի տեսությանը: Անշուշտ ինձ այնքան էլ չի հետաքրքրում Ճապոնիայի մոտ կուտակվող ցիկլոնների, Ֆիլիպինների վրա տեղացող մանսունային անձրեւների, կամ Ալաբամային սպառնացող պտտահողմերի մասին տեսությունները: Ինձ հետաքրքրում է դրանց հաջորդող, չզարմանաք, աշխարհի մայրաքաղաքների ցուցակըՙ օրվա ջերմաստիճանի ցուցիչով: Ավելի ճշգրիտՙ ես այդ ցուցակի մեջ փնտրում եմ մեր Երեւանը, ոչ թե ջերմաստիճանը, այլ Երեւան անունը: CNN-ը հատկապես, BBC-ն բացառապես, Euronews-ը ընդհանրապես անտեսում են մեզ: Մանավանդ Թբիլիսիի եւ Բաքվի անունների կողքին մեր մայրաքաղաքի բացակայությունը վիրավորում է ինձ, ազգային արժանապատվությունս: Եվ ոչ միայն…

Խոսում, ծրագրում, ոգեւորվում ենք Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու հեռանկարներով, սակայն չենք նկատում այս «մանրուքը», մինչդեռ աշխարհում միլիոնավոր մարդիկ ընդհանրապես չեն տեսնում մեզ, հետեւաբար նաեւՙ չեն էլ զգում մեր բացակայությունը:

Անշուշտ ոլորտի մեր պատասխանատուներից ու ձեռներեցներից չենք կարող պահանջել- մեկ էՙ նրանց պատասխանը լինելու է նույնըՙ փող չկա- ադրբեջանցիների պես «շռխկան» գովազդային հոլովակներ սփռել միջազգային հեռուստատեսությամբ, սակայն գոնե այս հարցումՙ եղանակի տեսության ծրագրերում, կարող ենք ներառել տալ մեր քաղաքի անունը: Մերոնք պետք է իմանան դրան հասնելու կերպն ու ձեւը: Ես էլ գիտեմ մի շատ հասարակ, բայց ազդու ձեւ. եթե Հայաստանի եւ Սփյուռքի յուրաքանչյուր քաղաքից գոնե տասական մարդ բողոքի երկտող ուղարկի CNN-ին կամ BBC-ին եւ եթե հետեւողական լինի իր բողոքի մեջ, ապա անպայման մենք գոնե երբեմն-երբեմն կհանդիպենք մեր սիրելի քաղաքի անվանը:

Ու քանի որ զբոսաշրջության թեման շոշափեցինք, ըստ ինձ մեր երկրի մի կարեւոր առավելություն մատնանշելուց հետո անցնենք եւս մի «մանրուք»ի:

Հակառակ «հայկական մաֆիաների» եւ «ազգային կրիմինալության» մասին հայկական հեռուստաընկերությունների ցուցադրած անվերջանալի սերիալներից ստացված տպավորության, զբոսաշրջիկների տեսանկյունից ամենագրավիչ բաներից մեկը մեր երկրի ներսում տիրող ապահովությունն է: Աշխարհի բազմաթիվ, անգամ ամենաքաղաքակիրթ ոստաններում քիչ են բացօթյա այն վայրերը, ուր մարդիկ կարող են ուշ գիշերով զբոսնել անվտանգ, ապահով ու խաղաղ: Մեր երկիրը, թու-թու-թու, այդ վայրերից է, եւ հույս ունեմ, որ այդպես էլ կմնա: Սակայն ինչ վերաբերում է Երեւանի ներքին քաղաքային կյանքին, մասնավորապես հասարակական տրանսպորտին եւ հատկապես գերխճողված ավտոբուսներին եւ «մարշրուտկաներին», մենք ունենք շատ լուրջ խնդիրներ:

Վերջերս ուսանողներիս առաջարկեցի գրել երթուղային տաքսիներում իրենց փորձառության մասինՙ համապատասխան դիտարկումներով: Ուսանողները, մեծամասամբ աղջիկներ, չհամաձայնվեցին, սակայն սկսեցին միմյանց ականջին ինձ համար անլսելի բաներ փսփսալՙ բազմանշանակ հայացքներով: Հասկացա. դեռատի այդ աղջիկները ամոթխածությունից եւ տհաճությունից դրդված մերժում էին իրենց դասախոսին, առաջին անգամ: Եվ հաստատվեց մինչ այդ ուղղակի թե ակնարկներով լսածներս տարբեր մարդկանցից, կին թե տղամարդ: Անկիրթ, գռեհիկ խոսքեր, արտահայտություններՙ հաճախ ձեռքերի եւ մարմնի մասերի հպումներով ուղեկցվող, հատկապես «պիկ» ժամերին եւ հատկապես երեկոյան: Նման ոտնձգությունները սովորաբար մնում են անարձագանք. ամոթխածությունից ու երբեմն էլ վախից, դրանց զոհերը աղմուկ չեն բարձրացնում, որից էլ օգտվում են նման տականքները: Ավելինՙ նրանցից ոմանց թվում է, ինչպես նկարագրում են, որ իրենք տղամարդ, «մաչո» չեն լինի, եթե ձեռ չտան կամ լկտի ակնարկություն չանեն գերխճողված երթուղայինում իրենց կիպ կանգնած կամ պպզած կանանց եւ աղջիկներին:

Տրանսպորտի նախարարն ու քաղաքապետը խոստանում են հետզհետե բարելավել, արդիականացնել հասարակական տրանսպորտի ողջ համակարգը: Հուսանք, բայց չսպասենք: Հենց հիմա՛ է պետք միջոցներ ձեռք առնել կանխելու նման ոտնձգությունները, հենց տեղում պատժելու անսաստողներին: Առաջին հերթին «թեժ գիծ» հաստատելով նման իրավիճակում հայտնված քաղաքացիների համար: Երկրորդ եւ երրորդՙ թող մտածեն քաղաքային իշխանությունները, ավագանու անդամները: Կարծում եմ մի փոքր ժամանակ կարող են տրամադրել նման «մանրուքների» համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԵՅՐՈՒԹԻՑՙ ԽԱՌՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ո՞Ր ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆՆ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ… ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ո՞Ր ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆՆ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ... ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական