Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԵԾԱՑՆԵԼ ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

16/06/2017
- 16 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԴԵՅՎԻԴ ՖԻԼԻՊՍ

Մինչ նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է կասեցնել ազդեցություն բանեցնողների, քարոզչական խմբավորումների ընդլայնումը, Թուրքիայի նախագահ Էրդողանը իրեն անձեռնմխելի է համարում, եւ հանգիստ կարողանում է դիտարկել, թե ինչպես են իր անվտանգության մարմինների աշխատակիցները օրը ցերեկով կոտորում մարդկանց փողոցումՙ Թրամփի հետ Սպիտակ տանը հանդիպումից րոպեներ անց:

Էրդողանը միլիոններ է ծախսում մեծացնելու համար իր ազդեցությունը Ամերիկայի կառավարության վրա: Նա փաստաբանների, քարոզչական ընկերությունների եւ գաղափարների շտեմարանների մի ամբողջ բանակ է գործի դրել, որպեսզի ազդի Թրամփի վարչակազմի վրա: Վերջերս ուշացումով պարզ դարձավ, որ «Ֆլին ինտել գրուպը» 500,000 դոլար էր ստացել Թուրքիայից ներկայացնելու համար վերջինիս ազգային անվտանգության շահերը Ամերիկայում: Հիշեցնենք, որ Մայքլ Ֆլինը Թրամփի նախագահ ընտրվելուց հետո նշանակվել էր Մ.Ն.ի ազգային անվտանգության խորհրդատու: Ինքըՙ Ֆլինը ստիպված էր եղել խոստովանել այդ գումարի մասին այն բանից հետո, երբ բացահայտվել էր իր կապերը Թուրքիայի հետ: Ֆլինի վերջին գործարքը կապված էր մի թուրք գործարարի հետ, ով ցանկանալով փրկել Թուրքիայի հեղինակությունը պետական հեղաշրջման ձախողված փորձից հետո, պատվիրել էր փաստագրական մի ֆիլմ նկարահանել, որը մեղադրական հայց կներկայացներ ընդդեմ Ֆեթուլլահ Գյուլենին: Ֆիլմը ըստ «Ուոլ Սթրիթ Ջոռնըլի» երբեք էլ չի ավարտվել եւ չի թողարկվել, որոշ անհամաձայնությունների պատճառով:

Քարոզչական ընկերությունները շատ լավ են վարձատրվում: Թուրքիան «Գեպարդ գրուպին» ամսական վճարում է 141.000 դոլար, «Ամստերդամ պարտներզ-ը» ամսական 50.000 է ստանում Գյուլենի արտահանձնումը հաջողացնելու համար, Ջուլիանիի իրավաբանական ֆիրմանՙ «Գրինբերգ Տրորիգը» ստանում է ամսական 40.000 դոլար: «Կապիտոլ կաունսելը»ՙ 32.000 դոլար ամսական, «Մերկուրին»ՙ 20.000 դոլար ամսական: «Մեդիսոն գրուպը»ՙ 20.000 դոլար ամսական, «Մկբի Սիգնալը»ՙ 20.000 դոլար ամսական, Ջիմ Առնոլդըՙ 20.000 դոլար ամսական, «Մեդիա Ֆիքսը»ՙ 9.000 դոլար ամսական: 2016-ին Թուրքիան միայն «APCO Associates» ընկերությանն է վճարել 741.000 դոլար:

Իսկ վերջերս, ԱՄՆ քաղաքացիների վրա դաժանաբար հարձակումից օրեր անց, Թուրքիան որոշակի հաստատված գումարով նոր համաձայնագիր է կնքել «Բուրսոն-Մարստելլեր» ընկերության հետ, որպեսզի վերջինս հասարակական հարաբերությունների (PR) հսկողություն ապահովի:

Քարոզչական խմբավորումները երբեք բաց չեն թողնում նման եկամտաբեր գործարքները, ինչքան էլ դրանք նողկալի թվան:

«Գաղափարների շտեմարանների» (Think Tanks) դեպքում խնդիրը կարելի է այլ կերպ մեկնաբանել: Նրանք կարող են պնդել, որ փողը տրվում է որպես գնահատական իրենց տարած աշխատանքի: Բայց դրանց կառավարիչների խորհուրդը չպետք է մոլորության մեջ ընկնի: Օրենքովՙ նրանք նվերներ չպետք է ընդունեն թուրքական կառավարությունից: Պետք է վստահ լինեն, որ իրենց գործունեությունը չեն չարաշահում, որ իրենց որոշակի «թեմաներ» չեն պարտադրում, որոնցով քողարկվի Էրդողանի կամ նրա համախոհների գաղտնի գործունեությունները: Թուրքիայում նրանց գրասենյակները պետք է փակվեն: Շտեմարանները քաղաքական խորհուրդներ չպետք է տրամադրեն թուրք պաշտոնյաներին: Նրանք չպետք է թուրքական շահերը պաշտպանեն ԱՄՆ-ի կառավարական շրջանակներում, եւյլն:

Ազդեցությունների ոլորտը մեծանում է: Ժամանակն է չափազանց զգույշ լինել եւ բացահայտել ամեն մի ոտնձգություն: Լռությունը մեղսակցության համազոր է:

Թարգմ. Հ. Ծ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ԿԿԱՆԳՆԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ

Հաջորդ գրառումը

ՔԱԹԱՐԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՔԱԹԱՐԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական