Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎՐԱՍՏԱՆԻ ՉՈՒՇԱՑԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԸ

09/06/2017
- 09 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Մեր նախորդ հոդվածում (http://www.archive.azg.am/AM/2017060205) կարծիք էինք հայտնել, որ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի առեւանգման հետ կապված դեպքը սեւ բիծ է Վրաստանի դեմքին, որը մաքրելու համար ժամանակ եւ ահռելի ջանքեր են պետք լինելու: Խոստովանենք, որ թերագնահատելի էինք հարեւան երկրի հաստատակամությունը, նրա իշխանությունների օպերատիվությունը:

Անցել է մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ, իսկ արդեն հայտնի է, որ Մուխտարլիի գործով հատուկ հայտարարություն է տարածել Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին : Ի մասնավորի, նա ասել է, որ այն հարված է հասցնում երկրի հեղինակությանը: «Կատարվածի կապակցությամբ հետաքննություն է սկսված, եւ մեր պետության շահն է, որպեսզի գործընթացը լինի առավելագույնս թափանցիկ: Այդ իսկ պատճառով իրավապահ կառույցները ակտիվ կոմունիկացիաների մեջ են ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ եւ արտահայտում են բաց համագործակցության պատրաստակամություն»,- ասված է Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ, որը փոխանցել է «Թուրան» գործակալությունը: (http://www.contact.az/ext/news/2017/6/free/politics%20news/ru/62865.htm)

Ճիշտ է, նրա խոսքից հասկացվում է, որ վրացական իշխանությունները գործում են միջազգային կազմակերպությունների եւ Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի առանձին ներկայացուցիչների, ամենայն հավանականությամբ` արեւմտյան երկրներից, լուրջ անհանգստության համատեքստում, բայց տվյալ պահին պետք չէ մտասեւեռվել դրա վրա: Գլխավորն այն է, որ Թբիլիսիիՙ Բաքվին հասցեագրված պատասխանը չի ուշացել եւ հնչել է այն պահին, երբ երկու երկրները Թուրքիայի հետ միասին համատեղ զորավարժություններ են անցկացնում: Այդ մասին է, հավանաբար, Վրաստանի վարչապետի հետեւյալ ակնարկը. «Մենք բավական բարդ ճանապարհ ենք անցել եւ հանդիսանում ենք իրավական, ժողովրդավարական երկիր, որը ձգտում է եվրոպական եւ եվրոատլանտյան կառույցներին, կիսում նրանց արժեքները, ճանաչում օրենքի գերակայությունը եւ պաշտպանում մարդու իրավունքները: Մենք ոչ մի գնի դիմաց չենք զիջի այդ նվաճումները եւ ամեն ինչ կանենք, որպեսզի մեր երկրում յուրաքանչյուր մարդու, անկախ այն բանից` նա որ երկրի քաղաքացի է կամ ինչ քաղաքական հայացքների կրող, լիովին պաշտպանված լինեն»:

Պարզ է, որ Վրաստանի վարչապետը նկատի ունի Ադրբեջանի հետ տնտեսական առումով բավական շահավետ հարաբերությունները, բայց եւ հասկացնում է, որ դա այն գինը չէ, ինչի դիմաց Վրաստանը կարող է հաշտվել միջազգային ասպարեզում իրավական եւ ժողովրդավարական երկրի վարկի կորստյան հետ: Եթե Կվիրիկաշվիլիի խոսքը դիվանագիտականից փոխանցվի առօրեականի, ապա պիտի ասենք, որ դա մի շառաչուն ապտակ է Ալիեւին: Պաշտոնական Թբիլիսին այդպիսով իրեն լիովին տարանջատում է Բաքվի բռնատիրական վարչախմբից եւ կանգնում քաղաքակիրթ երկրների շարքում: Այդուհետեւ Ադրբեջանի հետ համագործակցության որեւէ քայլի գնալուց առաջ Վրաստանը պարտադիր ծանրութեթեւ է անելու բոլոր թեր եւ դեմ կողմերը:

Դա է վկայում Վրաստանի վարչապետի բաց դիմումը երկրի նախագահին` բացառության կարգով եւ հնարավորինս կարճ ժամկետում Աֆղան Մուխտարլիի կնոջը եւ երեխաներին քաղաքացիություն շնորհելու միջնորդությամբ: Մեկ այլ տեղեկատվության համաձայն, Վրաստանի ՆԳՆ Մուխտարլիի կնոջն առաջարկել է իրեն եւ երեխաներին անվտանգության միջոցներ տրամադրել: Դրանով Վրաստանի ՆԳՆ խոստովանում է, որ Մուխտարլին առեւանգվել է, եւ կա սպառնալիք, որ նույնը կարող է կատարվել նաեւ նրա կնոջ եւ երեխաների հետ:

Այս ամենը, սակայն, հարցի մի կողմն է: Մյուս եւ, մեր կարծիքով, ավելի կարեւորն այն է, որ Վրաստանը ձեռնարկում է իր տարածքում Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործունեությունն այսուհետեւ արգելափակելու քայլեր: Դա պետք է ավելի վաղ արվեր, բայց ինչպես ասում են` լավ է ուշ, քան` երբեք: Վրաստանը պարտավոր է վերականգնել Թբիլիսիի տարածաշրջանային եւ միջազգային կարեւորությունը: Վրաստանի վարչապետի հայտարարության իմաստն իր երկրի վարկանիշի հանդեպ խորին մտահոգությունը եւ այն հետեւողականորեն պաշտպանելու պատրաստակամությունն է:

Անշուշտ, Մուխտարլիի հետ կապված միջադեպը ծանր է անդրադառնալու վրաց-ադրբեջանական հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների հետագա համագործակցության վրա: Վրաստանը, թերեւս, ստիպված է լինելու վերանայել նաեւ Թուրքիայի հետ որոշ հարաբերություններ` նկատի ունենալով թուրք-ադրբեջանական սերտ կապերը: Իսկ եթե ընդհանրացնելու լինենք, ապա Մուխտարլիի առեւանգումը Բաքվի վարչախմբի համար նմանվում է «սեփական աչքը հանելուն»: Համենայն դեպս` վրացական ուղղությամբ դա այդպես է: Շատ հավանական է, որ վրաց-ադրբեջանական հարաբերությունները տեւական ժամանակ այլեւս չեն վերադառնա նախկին մակարդակին: Իսկ այդ դեպքում Ադրբեջանը կկորցնի շատ ավելի, քան Մուխտարլիի առեւնագմամբ ստացել է Իլհամ Ալիեւը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԵՐՀՈԳՆԱԾ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԸ

Հաջորդ գրառումը

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական