ՌԴ ԿԳ նախարար տիկին Օլգա Վասիլեւնան հայտարարել է, որ ԱՊՀ տարածքում կարելի է անցնել մեկ միասնական այբուբենի, որն, անշուշտ, պետք է լինի կիրիլիցան: Տիկին նախարարի խոսքերով կիրիլիցան ԱՊՀ տարածքում կարող է եւ պետք է փոխարինի լատինատառ գրերին:
Հիշեցնենք, որ ԱՊՀ տարածքում լատինատառ գրեր ունեն Միջին Ասիայի երկրներն ու Ադրբեջանը: Կնշանակի տիկին նախարարն առաջարկում է այդ երկրներին անցնել կիրիլիցայի, եթե, իհարկե, Մոսկվան առաջարկում է, ոչ թե նախապատրաստում:
Ինչ վերաբերում է մաշտոցյան գրին, կամ վրացական տառերին, ապա նախ Վրաստանն ԱՊՀ անդամ չէ, իսկ Հայաստանը… Տեսնես գիտի՞ տիկին նախարարը, որ Հայաստանը լատինատառ չէ: