Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԱՐՁԱԿ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԷՎԱՆՍԻ «ՊԱՏԱՆԴՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

02/06/2017
- 02 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Գրականությանը, խիզախությանը եւ լեգենդներին նվիրված միջոցառումների շարք է նախատեսել անցկացնել Մեծն Բոստոնի Սբ. Երրորդություն հայկական եկեղեցին: Առաջին միջոցառման համար հրավիրվել է Հայաստանում Մ. Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը, որը ներկայացրել է իր նոր «Պատանդված ճշմարտությունը: Ամերիկան եւ Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ էր առաջ: Ի՞նչ է հիմա» (Truth Held Hostage: America and the Armenian Genocide; What Then? What Now?) գիրքը, եկեղեցու Չարլզ եւ Նվարդ Թալանյան մշակութային կենտրոնում:

Հատորին անդրադարձողներն այն որակել են դեսպան Մորգենթաուի 1918-ին Հայոց ցեղասպանության մասին գրած հուշագրությունից հետո ամենակարեւոր աշխատությունը գրված ամերիկացի դիվանագետի կողմից:

«Պատիվ է մեզ համար հյուրընկալել այս խիզախ դիվանագետին, որը չվարանեց պաշտպանել ճշմարտությունը: Նրան լսելը անջնջելի տպավորություն է թողել մեր սրտերում եւ մտքերում: Վստահ եմ, ամեն հայ կցանկանար ունենալ մեկ օրինակ այդ գրքից», նշել է այդ առթիվ եկեղեցու հոգեւոր հայր Վազգեն Գուզույանը :

Էվանսը Մ. Նահանգների պետքարտուղարությունում ծառայել է ավելի քան 35 տարի (1971-2006 թվերին): Հայաստանում ԱՄՆ դեսպան է եղել 2004-ից 2006 թվականը, որից հետո «ցեղասպանություն» բառը օգտագործելու համար հեռացվել է պաշտոնից: Բացի վերոնշյալ գրքից, հեղինակել է նաեւ «Ուրեմն Աստված էլ պետք է որ հայ լինի: 16 ելույթ հայկական թեմաներով» հատորը (Therefore God Must Be Armenian: Sixteen Talks Given on Armenian Issues (2007-2012):

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» մայիսի 20-ի համարում Հարրի Մեծատուրյանը անդրադառնում է Մ. Նահանգների քաղաքականության հակասական բնույթին, եւ գրում, որ մինչ այլ երկրներում (Ֆրանսիայում, օրինակ) դեսպաններին չի թույլատրվում մասնակցել Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններին, Հայաստանում նրանց թույլատրվում է ծաղկեպսակ դնելու արարողությանը մասնակցել, բայց խստիվ արգելված է որեւէ խոսք ասել այդ առնչությամբ: Լռությունը պարտադրված է: Ճշմարտությունըՙ պատանդված:

«Բռնության ենթարկվածները ակնկալում են, որ ճշմարտությունը բացահայտվի եւ մեղավորները պատժվեն: Թշնամիների կողմից կարելի է ակնկալել լռություն եւ անտարբերություն, բայց բարեկամները չպետք է լուռ մնան: Բարեկամների լռությունը անհանդուրժելի է», նշում է Մեծատուրյանը, եւ ավելացնում, որ Էվանսը իր գրքում «10 համեստ առաջարկներ» է ներկայացնում Ամերիկայի եւ Թուրքիայի կառավարություններին, որոնք պետք է լրջորեն ուսումնասիրվեն նրանց կողմից վերջ տալու համար այս երկար ձգվող լռությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

70-ԱՄՅԱԿՙ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՎԱՍՏԱԿՈՎ

Հաջորդ գրառումը

ԿԱՐԵԼԻ ԿԼԻՆԻ՞ ԿԱՆԽԵԼ «ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԸ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՐԵԼԻ ԿԼԻՆԻ՞ ԿԱՆԽԵԼ «ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԸ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական