Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ՏԱՏԱՆՈՒՄԸ ԵՎ ԱՄՆ-Ի ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ ԱՅԴ ՀԱՐՑՈՒՄ

02/06/2017
- 02 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ
Նավթի համաշխարհային շուկան վերջին օրերի ընթացքում աչքի է ընկնում իր անկայունությամբ, պատճառը նավթի գների տատանումներն են, որոնք վերջին 1-2 շաբաթների ընթացքում տատանվել են 45-ից 55 դոլար մեկ բարելի դիմաց եւ, ապա, հակառակ ուղղությամբ: Նավթի գների նման տատանումները ազդում են այդ էներգակիրները արտահանող պետությունների վրա, փոփոխելով վերջիններիս ապրանքաշրջանառության հաշվեկշիռը, նվազեցնելով նրանց եկամուտները, նաեւ մեծացնելով անվստահությունն այդ երկրների նկատմամբ: Նման տատանումները այդ էներգակրի եկամուտներից խորքային կախվածություն ունեցող պետությունների մոտ առաջ են բերում տնտեսական, նաեւ քաղաքական անկայունություն եւ նույնիսկ կարող են ներքին ճգնաժամի պատճառ հանդիսանալ: Նշենք, որ այս գործընթացն առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում, եւ ամեն անգամ այդ տատանումները լինում են հիմնականում նավթի շուկայում պահանջարկի ու առաջարկի հարաբերակցության խախտումից, որի պատճառները բազմազան են եղել տարբեր ժամանակաշրջաններում, սակայն ներկայումս նման պատճառներից մեկը ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդումն է նավթի համաշխարհային շուկայում:ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդման ֆենոմենը նկարագրելուց առաջ նշենք, որ նավթ արդյունահանող պետությունների համար ռազմավարական նշանակություն ունի նավթի գնի կանխատեսելիությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս կազմակերպել ու պլանավորել պետության զարգացման թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական գործընթացը: Հակառակ դեպքում, այդ պետությունները բախվում են սեփական ֆինանսական եկամուտների ու ծախսերի հաշվարկման, պետական բյուջեի նախատեսման խնդիրների առաջ: Այսինքն, նավթի գների անկանխատեսելիությունը այդ հումքը արտահանող պետությունների համար լրջագույն խնդիր է, հետեւաբար գների կայունացումը, երկարատեւ ժամանակաշրջանի կտրվածքով, ռազմավարական նշանակություն ունի նրանց համար:Նավթ արտահանող պետությունների շահերը ներկայացնող միջազգային ամենախոշոր կազմակերպությունըՙ OPEC-ը, ի սկզբանե ստեղծված էր հենց նավթի գների ձեւավորման գործընթացը իր վերահսկողության տակ վերցնելու նպատակով: Սակայն, եթե անցած դարի 70-ականներին դա նրանց մասամբ հաջողվում էր, ապա ժամանակի ընթացքում նրանք կորցրեցին այդ վերահսկողությունը: Նման կորստի պատճառը OPEC-ի (Organization of the Petroleum Exporting Countries) դիրքերի թուլացումն էր նավթի համաշխարհային շուկայում: Այսպես, եթե 70-80-ականներին նրանք վերահսկում էին այդ շուկայի 60-70%-ը, ապա հետագայում այդ գերիշխանությունը սկսեցին կորցնել, քանի որ ի հայտ եկան նավթ արտահանող նոր պետություններ, որոնք OPEC անդամ չէին եւ չէին վերահսկվում նրանց կողմից ու չէին գործում ըստ այդ կազմակերպության ներքին կանոնադրության ու որոշումների:Այսպիսով, նավթի շուկայի փոփոխությունը հանգեցրեց նավթի գների վերահսկողության մեխանիզմների փոփոխությանը: Այսօր OPEC անդամ պետությունները ապահովում են նավթի պահանջարկի միայն 40%, այն դեպքում, երբ տիրապետում են նավթի համաշխարհային պաշարների մոտ 77%, իսկ ոչ OPEC պետությունները վերահսկելով նավթի պաշարների ընդամենը 23%, կարողանում են բավարարել նավթի շուկայի պահանջարկի մոտ 60%: Այսինքն, ժամանակի ընթացքում նավթի շուկայում սկսեցին դոմինանտ դիրք զբաղեցնել այն պետությունները, որոնք, չունենալով նավթի մեծ պաշարներ, այնուամենայնիվ, արդյունավետ կառավարման եւ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կարողանում են առավելություն ստանալ այդ շուկայում: Նմանատիպ պետության լավագույն օրինակն է ԱՄՆ-ը, որն իր փորձով ապացուցեց, որ կարող է առավելություն ստանալ նույնիսկ այնտեղ, որտեղ թվում էր, թե շանս չունի:Իրավիճակը հասկանալու համար ներկայացնենք, որ, օրինակ, Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ը արդյունահանում են մոտավորապես նույն քանակի նավթՙ օրական 10 մլն բարել, սակայն այս պետությունները տիրապետում են տարբեր պաշարների: Այսպես. Սաուդյան Արաբիան վերահսկում է ապացուցված նավթի պաշարների մոտ 16%, այն դեպքում, երբ ԱՄՆ-ըՙ միայն 3.2%: Այսինքն, սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ գրագետ կառավարումը եւ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են հրաշքներ գործել եւ փոքր ռեսուրսներ ունեցող պետությանը առաջատար սարքել մի բնագավառում, ինչը թվում էր անհնար:ԱՄՆ-ի առավելությունը այս շուկայում պայմանավորված է նաեւ, այսպես կոչված, թերթաքարային նավթի առկայությամբ, որը վերջին տասը տարիների ընթացքում ահռելի տեմպերով զարգանում է այդ պետությունում, այն դարձնելով առաջատարը էներգակիրների արդյունահանման շուկայում: Թերթաքարային նավթի արդյունահանման խնդիրները կապված էին այդ տեխնոլոգիաների թանկության հետ, սակայն ամերիկյան ընկերությունները կարողացան դրանց կատարելագործմամբ այդ խոչընդոտը հաղթահարել, որին նպաստեց նաեւ մինչեւ 2014թ. նավթի գների աննախադեպ թանկացումը:Հիշեցնենք, որ 2010-14թթ նավթի գները 110-120 դոլարի սահմաններում էին, ինչը խրախուսում էր թերթաքարային նավթի արդյունահանմանը: Այս տեխնոլոգիաների ու թերթաքարային նավթի շնորհիվ ԱՄՆ-ը նվազեցրեց իր կախումը նավթի ներմուծումից, իսկ 2015թ. սկսեց ամբողջովին ապահովել սեփական պահանջարկը: Այսպես, եթե դեռ 2010թ. ԱՄՆ-ը ապահովում էր իր պահանջարկի միայն 63%-ը, ապա 4 տարի անցՙ 2014թ.ինՙ արդեն 94%-ը:ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդումը նավթի իր ներքին շուկայում հանգեցրեց նրան, որ համաշխարհային շուկայում առաջացավ նավթի ավելցուկ: Այսինքն, 2000թ.-ից սկսած առաջին անգամ առաջարկը գերազանցեց պահանջարկը, ինչը հանգեցրեց նավթի գների անկմանը եւ 2016թ. այն կազմեց միջինը 35 դոլար: Հետագայում այդ գները որոշ չափով կայունացանՙ հասնելով 50-55 դոլարիՙ մեկ բարելի դիմաց, սակայն OPEC-ի եւ նրա հետ համագործակցող նավթ արդյունահանող մյուս պետությունների փորձերըՙ նվազեցնել կամ գոնե սառեցնել այդ հումքի արդյունահանումը, դեռեւս արդյունք չի տալիս: Նման իրավիճակի պատճառը հենց ամերիկյան թերթաքարային նավթ արդյունահանող ընկերություններն են, որոնք, երբ նավթի գինը անցնում է 45 դոլարը, սկսում են նավթի արդյունահանումը, այդպիսով ավելացնելով առաջարկը:Կարող ենք պնդել, որ թերթաքարային նավթ արդյունահանող ընկերությունները դարձել են այն զգայուն բարոմետրերը, որոնք նավթի գների բարձրացմանը արձագանքում են դրա արդյունահանման ավելացմամբ, ինչը հանգեցնում է նավթի գների անկմանը: Ցածր գներն էլ, իրենց հերթին, հանգեցնում են թերթաքարային նավթի արդյունահանման նվազեցմանը:Այսպիսով, հանձինս թերթաքարային նավթի արդյունահանման ընկերությունների, ԱՄՆ-ը ստեղծել է գների հավասարակշռման մի մեխանիզմ, որը թույլ չի տալիս նավթի միջազգային գների թանկացումը: Այսպիսով Վաշինգտոնը ձեռք է բերել նավթի գների վերահսկման լրացուցիչ մեխանիզմ, որը կարող է գործի դնել ըստ իր քաղաքական նպատակահարմարությանը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱՐԱՏ-ՈՒՐԱՐՏՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՙ ՖԻԼՄԻ ՏԵՍՔՈՎ

Հաջորդ գրառումը

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՉԻ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՉԻ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»։...

ԿարդալDetails

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական