Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԵՆԻՑ ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳՅՈՒՂԸ

26/05/2017
- 26 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՎԵՏԱ ԱՐՈՅԱՆ, ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետ, Հեռուստալրագրություն-3-րդ կուրսի ուսանողուհի

Գեղարքունիքի մարզի Գյունաշլի գյուղը 1991թ-ի ապրիլի 3-ից վերանվանվել է Կուտական: Առաջին հայացքից կարող ենք խաբվել տների առատությանը, որոնց կեսը սակայն դատարկ է: Գյուղն ունի 220 բնակիչ, որոնց մեծ մասը մտածում է գյուղից հեռանալու մասին: Բնակիչները բողոքում են, որ իշխանությունները բացարձակապես անուշադրության են մատնել գյուղը եւ միայն ընտրությունների ժամանակ են հետաքրքրվում, որն էլ ոչինչ չի փոխում: Նրանց համար ամենամեծ դժվարությունը խանութի բացակայությունն է: Բնակիչներն ասում են, որ ինչ-որ բան գնելու համար պետք է հասնեն հարեւան Մեծ Մազրա գյուղ: Կուտականն ունի դպրոց, որում միայն մի քանի դասարան է վերանորոգված, իսկ ջեռուցում գոյություն չունի: Ծնողները բողոքում են, որ նորմալ ջեռուցման փոխարեն վառվում է պլիտա, որն էլ օգուտ չի տալիս: Երեխաներն ասում են, որ ցրտի պատճառով շատ են բացակայում դասերից: Նրանց հիմնական զբաղմունքը ծնողներին օգնելն է տնային գործերում:

Կա գյուղապետարան, որտեղ հնարավոր չէ գտնել աշխատողներին, իսկ գյուղապետիՙ Ահարոն Աբրահամյանի հետ խոսելուց պարզ դարձավ, որ նրան ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ վիճակում է գտնվում գյուղը, եւ չկա վերանորոգման աշխատանքներ սկսելու ծրագիր:

Յուրաքանչյուր գյուղի համար ամենակարեւորը բուժկետի առկայությունն է, իսկ Կուտական գյուղում բուժկետը երեւում է գետնին թափված մի քանի դեղահաբերով եւ կոտրված բժշկական սարքավորումներով: Բուժկետի կողքին գտնվող փոքրիկ սենյակի կիսաջարդ դռան վերեւում էլ գրված է «գրադարան», որն է՛լ ավելի վատ վիճակում է:

Համայնքի ղեկավարի պարտականությունների թվում է նաեւ համայնքային ենթակայության գրադարանների գործունեության, դրանց շահագործման եւ նորոգման աշխատանքների իրականացումը: Սակայն, ինչպես շատ համայնքներում, այստեղ եւս տեղական բյուջեն սուղ է, ուստի որեւէ հարց չի լուծվում հօգուտ գրադարանների, որից ամենաշատը տուժում են դպրոցում սովորող երեխաները: Գրադարանավարուհին ասաց, որ գրքերի մեծ մասը տեղափոխել է իր տուն, իսկ մնացած գրքերը բնակիչները տարել են. ինչ էլ որ մնացել էՙ հնարավոր չէ փրկել, քանի որ խոնավությունից ամբողջովին խունացել են: Կան նաեւ այրված գրքեր, որոնք այրել են գյուղի փոքր երեխաներըՙ պատճառաբանելով, թե արել են տաքանալու համար:

Կուտականն ունի երկու կամ երեք ուսանող, ովքեր իրենց անհրաժեշտ գրքերը վերցնում են գրադարանավարուհուց: Գյուղում զարգացած է անասնապահությունը եւ հողագործությունը, քանի որ ի տարբերություն Հայաստանի մի շարք գյուղերիՙ այստեղ չկա ոռոգման ջրի խնդիր, քանի որ գյուղի միջով անցնում է Գետաշեն գյուղից եկող փոքրիկ գետակը եւ թափվում Սեւանա լիճ, բայց քանի որ կլիման ցուրտ է, ոչ բոլոր մրգերն ու բանջարեղեններն են աճում:

Այսպես է անցնում բնակիչների առօրյան այս փոքրիկ գյուղում, որն իր ծանր կացությունը պահպանում է ե՛ւ ընտրություններից առաջ, ե՛ւ հետո:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԸՆԴԴԵՄ ԻՐԱՆԻ

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՏԱՎԱՅՐՙ ՀԵԾԱՆԻՎՈՎ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՀԵԾԱՆԻՎՈՎ ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐ ՈՒՂԵՎՈՐՎԵԼՈՒ Bike to Work ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՏԱՎԱՅՐՙ ՀԵԾԱՆԻՎՈՎ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՀԵԾԱՆԻՎՈՎ ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐ ՈՒՂԵՎՈՐՎԵԼՈՒ Bike to Work ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Ամենուրեք տիրում էր քաոսական դրություն, իսկ նա ամենից կարևոր ու ստիպողական գործը համարում էր իր սեփական իշխանությունն ամրապնդելը: Նախ և...

ԿարդալDetails

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025

Կիևը սադրանքներ սարքելու ցանկացած փորձի դեպքում խորապես կզղջա. Լավրով

28/09/2025

Բացահայտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքը. ՀՀ Քննչական կոմիտե

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական