Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈԼՈՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԹՇՆԱՄԻ՞ ԵՆ

26/05/2017
- 26 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Ադրբեջանի զինված ուժերում «հայկական լրտեսական ցանցի բացահայտման» առիթով այդ երկրի պետական անվտանգության ծառայության տնօրեն Մադաթ Գուլիեւը տեսակետ է հնչեցրել, որ արտաքին ուժերից «սպառնալիքներ կան, որոնց արմատները գալիս են դեռեւս 1988-90-ական թվականներից»: Նրա գնահատմամբ, խոսքը մի քանի երկրներից եւ միջազգային կառույցներից Ադրբեջանին «սպառնացող վտանգի մասին է»: Գուլիեւի խոսքերով, «վերջին սպառնալիքը բացահայտվել է պաշտպանության նախարարության կողմից, իսկ նախագահը գլխավոր դատախազ Գարալովին հանձնարարել է, եւ քննչական խումբն արդեն հետաքննություն է անցկացնում»: http://anaxeber.az/fles/29226

Ինչի՞ մասին է խոսքը, փորձել են պարզել լրագրողները, եւ ստացվել է հետեւյալ պատկերը. տարածաշրջանում Ադրբեջանի համար Թուրքիայից բացի մյուս բոլոր երկրները, ինչպես նաեւ արեւելյան հարեւան Թուրքմենստանը, «ազգային անվտանգության համար սպառնալիք են»: Այդ երկրներից, ինչպես կարելի է անսխալ գուշակել, Ադրբեջանի առաջին սպառնալիք դիտվում է Հայաստանը, որը «քսանհինգ տարի է, օկուպացրել է ադրբեջանական հողերը եւ չի հրաժարվում իր ծավալապաշտական քաղաքականությունից»:

Չնայած պաշտոնական քարոզչությանը, որը Վրաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները գնահատում է իբրեւ «ռազմավարական համագործակցություն», վերոհիշյալ լրագրողական հետաքննության ձեւակերպմամբ Վրաստանում «վերջին տարիներին գլուխ է բարձրացնում ազգայնականությունը»: Այն առաջին հերթին դրսեւորվում է «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններով»: Խոսքը վերաբերում է ներկայումս Ադրբեջանի կազմում ընդգրկված որոշ տարածքների, որոնք նախկնում մեծամասամբ բնակեցված են եղել իսլամադավան վրացիներով:

Տարածքային այդ վեճը բավական սուր դրսեւորվել է 1918-20 թվականներին եւ լուծվել հօգուտ արդեն խորհրդային դարձած Ադրբեջանի: Խնդիրը վերստին օրակարգային էր Վրաստանում Զվիադ Գամսախուրդիայի կառավարման շրջանում: Էդուրադ Շեւարդնաձեի եւ հատկապես Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք հարցը, կարծես, տրված էր մոռացության: Այսօր, ըստ երեւույթին, Վրաստանում որոշակի շրջանակներ այն սկսել են վերստին արծարծել, ինչը, բնականաբար, Ադրբեջանում համարում են «ծայրահեղ ազգայնականություն»:

Բացի դրանից, Ադրբեջանում գտնում են, որ Վրաստանի «էթնիկ ադրբեջանցիներն անտեսված են, իշխանությունները վարում են «բնիկ ադրբեջանական տեղանունների անվանափոխության քաղաքականություն, Վրաստանի ադրբեջանական դպրոցներում անտեսված է Ադրբեջանի պատմությունը»: Խնդիրն, ըստ երեւույթին, բավական լուրջ է: Հակառակ դեպքում Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ջալալօղլուն թույլ չէր տա հետեւյալ ձեւակերպումն անել. «Առանց Ադրբեջանի հետ բարեկամության Վրաստանը չի կարող ոտքի վրա կանգնած մնալ»: Սա բավական բաց տեքստով արված սպառնալիք է: Ադրբեջանում կարծում են, որ Վրաստանի իշխանությունների «ոչ բարեկամական կեցվածի» դեպքում Քվեմո-Քարթլիի ադրբեջանական բնակչությունը կարող է բարձրացնել «ազգային ինքնորոշման հարց»: Բաքվի լրատվամիջոցներում այդ տարածաշրջանը գրեթե միշտ անվանվում է «Բորչալու», որը դիտվում է Թուրքիայի հետ կապի միջոց:

Ադրբեջանին հաջորդ «սպառնալիք» է դիտվում Իրանը, որը «1990-ական թվականներին գաղտնի եւ բացահայտ աջակցել է մինչեւ Բաքու առաջ շարժվելու հայկական զինված ուժերի ծրագրին, ինչպես նաեւ աջակցել հարավային շրջաններում անջատողական ձգտումներին»: Ըստ վերլուծականի, Իրանը «չի հրաժարվել իր վտանգավոր մտադրություններից»: Ավելին, դրանց գումարվել է եւս մեկըՙ Կասպից ծովի «ադրբեջանական հատվածի նավթագազային հանքավայրերի նկատմամբ հավակնությունները»: Նույն մեղադրանքը ներկայացված է նաեւ Թուրքմենստանին:

Լրագրողական ուսումնասիրության մի զգալի հատվածը նվիրված է Ռուսաստանից «եկող սպառնալիքներին»: Այդ շարքում առաջինը խոսվում է «Ռուսաստանի կողմից ադրբեջանական հողերում Հայաստան անունով ֆորպոստ ստեղծելու եւ շարունակվող օկուպացիային աջակցելու» մասին: Երկրորդ տեղում Ադրբեջանի հյուսիսային շրջաններում «անջատողական ուժերի հետ ռուսական որոշակի շրջանակների համերաշխությունն է»: Խոսքը լեզգիաբնակ շրջանների մասին է, որոնք տնտեսական եւ մշակութային սերտ կապերի մեջ են Դաղստանի ինքնավար հանրապետության հետ:

Ուսումնասիրությունն ավարտվում է խիստ ենթատեքստային ընդհանրացմամբ. «Այդուհանդերձ, չի կարելի ասել, թե Ադրբեջանը տարածաշրջանում մեկուսացված է: Նախիջեւանի հատվածում Թուրքիայի հետ ընդհանուր սահմանի առկայությունը թույլ է տալիս ապահովել երկու երկրների մշտական ցամաքային կապը»: Հասկացվում է, որ հարեւանների հետ հավակնոտ հարաբերություններում Ադրբեջանը շեշտը դնում է Թուրքիայի աջակցության վրա:

Թվում է, պատահական չէ, որ այս կարգի վերլուծություններ Ադրբեջանում արվում են «հայկական լրտեսական ցանցի բացահայտման» մասին տեղեկատվության համատեքստում: Ըստ երեւույթին, այդ երկրի հասարակական տրամադրությունները բոլորովին այն չեն, ինչ ներկայացնում է պաշտոնական քարոզչությունը: Իրականում Ալիեւի վարչախմբի արտաքին քաղաքականությունը հասցրել է նրան, որ Ադրբեջանը խնդիրներ ունի բոլոր հարեւանների հետ: Ընդ որում, դրանք չափազանց խորն են, եւ եթե իրադարձությունները զարգանան Ադրբեջանի համար ոչ նպաստավոր սցենարով, ապա կարող է ստեղծվել իրավիճակ, երբ բախումն անխուսափելի կլինի:

Շուրջ երկու տասնամյակ է, ինչ Բաքվի քարոզչամեքենան հետեւողականորեն պնդում է, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, ոչ մի արմատական հակասություն չունի հարեւան երկրների հետ, չի միջամտում նրանց ներքին գործերին եւ թույլ չի տալիս, որպեսզի նրանք էլ իր ներքին խնդիրներին խառնվեն: Խնդրո առարկա վերլուծականը հակառակն է ապացուցում:

Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը դեռեւս կայացած պետություն չէ: Ամենակարեւորըՙ նրա սահմանների օրինականության հարցը դրսեւորվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի, այլեւ Վրաստանի, Իրանի եւ Թուրքմենստանի հետ ունեցած տարածքային վեճերի կտրվածքով: Խոսք չկա, նման իրավիճակն իրոք լրջագույն սպառնալիք է, բայց դրա համար չպետք է մեղադրել ինչ-որ արտաքին ուժերի: Ադրբեջանի պետականությունը եւ, մանավանդ, նրա սահմանների հարցը վիճելի են ապրիորի: Ոչ թե բոլորն են Ադրբեջանին «թշնամի», այլ այդ երկիրն է, որ խախտում է տարածաշրջանի էթնոմշակութային հավասարակշռությունը:

Տպավորություն է, որ, ինչպես Թուրքիայում, Ադրբեջանում էլ կանխազգում են, որ Մերձավոր Արեւելքում հավանական կարգավորումը հենվելու է նախկին սահմանների վերանայման քաղաքականության վրա: Պաշտոնական Բաքուն կարծես ահազանգ է հնչեցնում, որ մասնատման վտանգը մոտենում է եւ փորձում համախմբել ուժերը: Ըստ երեւույթին, Ադրբեջանի հարավում եւ հյուսիսում ինչ-որ խմորումներ կան: Միլլի մեջլիսի պատգամավոր Վահիդ Ահմեդովը կարծիք է հայտնել, որ եկել է նոր վարչա-տարածքային բաժանման ժամանակը: Նա գտնում է, որ դա պետք է կատարվի ըստ «տնտեսական գոտիների, որոնք Ադրբեջանում 9 են»: Կարելի է վստահաբար ենթադրել, որ էթնիկ փոքրամասնությունների պատմական բնակության շրջանները կվերացվեն եւ կկցվեն ադրբեջանական հոծ բնակչություն ունեցող տարածքներին: Այլ բան է, որ այդ դեպքում, շատ հնարավոր է, ազգային ինքնության համար շարժումները կարող են ավելի սուր դրսեւորվել: Պարզ է մի բանՙ անկախությունից քառորդ դար հետո էլ Ադրբեջանը չունի լիարժեք պետականության նույնիսկ ներքին համոզում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ORF-Ը ՄԱՅԻՍԻ 27-ԻՑ ՀԱՅԱՑՔՆ ՈՒՂՂԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԵՒՐՈՊԱՆ ԴԷՊԻ Ո՞ՒՐ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԵՒՐՈՊԱՆ ԴԷՊԻ Ո՞ՒՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը հարց է տալիս չգիտեմ ում, երևի տիեզերքին ասելով ՝ «Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր...

ԿարդալDetails

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025

Կիևը սադրանքներ սարքելու ցանկացած փորձի դեպքում խորապես կզղջա. Լավրով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական