Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՄԵԿ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ

19/05/2017
- 19 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ համարում անդրադարձել էի ընթացիկ ամսվա սկզբում Ադրբեջանի մայրաքաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու միջազգային այլ կազմակերպությունների համագործակցությամբ կայացածՙ այսպես կոչված «Միջմշակութային երկխոսության համաշխարհային 4-րդ ֆորումին», մեկ անգամ եւս ցույց տալով, թերեւս ավելորդ անգամ, կովկասյան թալիբների անօրինակ ջանքերը համաշխարհային քաղաքակրթության, միջմշակութային համագործակցության, միջկրոնական հանդուրժողականության ախոյան ներկայանալու ուղղությամբ: Միաժամանակ ընդգծել էի այն անզոր դիտորդի կարգավիճակը, որում հայտնվել է մեր երկիրը Բաքվի հոխորտանքների դիմաց եւ քննադատել էի մեր պետական պատասխանատուներիՙ իրենց անգործությունն ու ծուլությունը արդարացնելու չքմեղանքըՙ ադրբեջանական նավթ եւ խավիար: Ընդսմին առաջարկել էի արմատական լուծումՙ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության տարածքների միավորումը որպես մշակութային մեկ եւ միասնական տարածք:

Նման եզրակացության համար, որը շատերին կարող է թվալ անհեթեթ, առիթ էր հանդիսացել մեր թերթի նույն համարում («Ազգ», 12.05.17) լույս տեսած «Ինքներս մեր դեմ ելած» վերնագրի ներքո մեր աշխատակցուհու զրույցները Տիգրանակերտի, Ազոխի քարանձավի եւ Արցախի մյուս հնավայրերի պեղումներն իրականացնող հնագետների հետ, որոնք հստակ ու պարզ ներկայացնում են ոչ միայն պեղումների ու համապատասխան հետազոտությունների համար տրամադրվող գումարների ճղճիմությունը, այլեւ առաջ են քաշում խնդրի իրավական երեսակը միջազգային իրավունքի տեսակետից: Բանն այն է, որ Հաագայի 1994 թվականի կոնվենցիան արգելում է չճանաչված երկրներում ու տարածքներում հնագիտական պեղումներ իրականացնել եւ, հետեւաբար, Արցախը միջազգային բնորոշմամբ որպես այդպիսի տարածքՙ չի կարող դիտարկվել իբրեւ հնագիտական օրինական պեղումների վայր: Ավելինՙ այնտեղ ընթացող պեղումները դիտվում են որպես միջազգային օրենքի խախտում, ապօրինություն, եւ, հետեւաբար, տարբեր երկրների արշավախմբերն ու գիտական կենտրոնները խուսափում են համագործակցելուց:

Մի կողմ թողնելով նույն այդ օրենքի համատարած խախտումները աշխարհի տարբեր մասերում (առաջին հերթին միտքս է գալիս իսրայելական պեղումները Արեւմտյան Ափի հնագիտական տարածքներում եւ թուրք եվրոպական արշավախմբերի գործողությունները Կիպրոսի գրավյալ տարածքներում եւ հենց այս պահինՙ Ֆամագուստայի մոտՙ Օթելլոյի դղյակի մոտակայքում), անհրաժեշտ է նշել, որ 1994 թ.ի այդ կոնվենցիան, որը հրավիրվել էր դարեր շարունակ իրենց զավթած երկրների հնագիտական արժեքները կոպողպտած նախկին (?) գաղութարար երկրների պահանջով, փաստորեն եւ իրավացիորեն արգելք է դնում գրավված կամ զավթված տարածքների ժողովուրդների ազգային սեփականությունը հանդիսացող պատմահնագիտական հարստությունների կողոպուտի դեմ: Եվ քանի որ Արցախի Հանրապետությունը նույնիսկ Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է, հետեւաբար հայկական իշխանությունները համարվում են «զավթիչ»…

Այս պահին ինձ հայտնի չէՙ Հայաստանի Հանրապետությունը երբեւիցե ընդունե՞լ է հիշյալ կոնվենցիայի որոշումները, սակայն իրականությունն այն է, որ փաստորեն, ենթարկվում է նույն այդ օրենքին, քանի դեռ ոչ մի բան չի ձեռնարկում այդ արգելանքը հաղթահարելու ուղղությամբ եւ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցություններում գոնե հրապարակայնորեն բնավ չի արծարծել արցախյան հարցի մշակութային-քաղաքակրթական կողմը: Սա խիստ վտանգավոր է հենց Հայ դատի տեսակետից եւ հավելյալ առիթ է տալիս մեր թշնամի հարեւանին հայկական ուժերին «զավթիչ» մակդիրը կպցնելու:

Ահա, նկատի ունենալով այս եւ մի շարք ուրիշ հանգամանքներ, իմ առաջարկն է պետական մեր երկու կազմավորումների խորհրդարանների միջոցով Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության տարածքը հայտարարել մեկ եւ միասնական մշակութային-քաղաքակրթական տարածք: Դա անընդունելի՞ կլինի մեր հակառակորդների ու միջնորդ երկրների համար, անշուշտ: Բայց մենք նման քայլ կատարել ենք արդեն, երբ Հայաստանի Հանրապետությունը իրեն հայտարարել է Արցախի անվտանգության երաշխավոր, ինչը եթե պաշտոնապես չի ընդունվել միջազգային հանրության կողմից, այդուհանդերձ նույն հանրությունը փաստորեն հաշվի է նստում այդ իրողության հետ:

Մշակութային-քաղաքակրթական միացյալ տարածքՙ որի երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է:

Թե ինչպես է պետք արժեւորել այդ երաշխավորությունը, այլ խոսքովՙ ինչպես է պետք գումարներ հայթայթել կենսագործելու այդ ողջ տարածքի մշակութային-քաղաքակրթական միասնությունը, այլ թեմա է, առանձին անդրադարձի կարոտ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԸ, ԵՎ ՈՎ` ՉՀԵՌԱՑՈՂԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԸ, ԵՎ ՈՎ` ՉՀԵՌԱՑՈՂԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Մասիս Ասատրյանը սպшնվել է շան շուրջ ծագած վեճի պատճառով. հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։ Նա տեղեկացնում է. Արաքսում քիչ առաջ...

ԿարդալDetails

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական