Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՄԱՆԱԼ ԶՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՍ ՅՈՒՐ

12/05/2017
- 12 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Մայիսյան եռատոնին ընդառաջ Ադրբեջանի փոխարտգործնախարար Ազիմովը , խախտելով առնվազն մեկամյա լռությունը, կրկին անդրադարձել է ԼՂ խնդրին եւ ներկայացրել «անձնական» կարծիք: Ըստ այդմ, գոնե Ազիմովի պատկերացմամբ, ԼՂ կարգավիճակի հարցով «միայն այդ առանձին ռեգիոնում հանրաքվե անցկացնելու հարկ չկա», իսկ եթե բանակցությունները հասնեն մի մակարդակի, երբ կարգավորման համար պետք է գործի դրվեն իրավական նորմեր, ապա «ըստ Ադրբեջանի սահմանադրության հանրաքվեին պետք է մասնակցի ողջ ադրբեջանական ժողովուրդը»:

Քաղաքական տեսանկյունից Ազիմովի «անձնական» կարծիքը բացարձակ աբսուրդ է: Կարգավորման հայեցակարգը, որ համատեղ հայտարարություններով հրապարակայնացրել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդները, պարզ սահմանում է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության ազատ կամքի արտահայտությամբՙ հանրաքվեով, եւ դա կունենա իրավական պարտադիր ուժ: Մանավանդ վերջին շեշտադրումը հասցեագրված է Ադրբեջանին, միջնորդները հասկացնում են, որ ԼՂ բնակչության կամքը վերջնական է, անբեկանելի, եւ Ադրբեջանը պարտավոր է այն ընդունել եւ հարգել:

Բայց, թվում է, կա նաեւ հարցի իրավական կողմը: Ադրբեջանի սահմանադրությունը մի՞թե այդ երկրի ամբողջ բնակչությանն օժտում է ԼՂ կարգավիճակը որոշելու իրավասությամբ: Ադրբեջանի սահմանադրության հոդված 2-ը սահմանում է ժողովրդի ինքնիշխանությունը եւ պարզաբանում. «Ադրբեջանի ժողովրդի ինքնիշխան իրավունքն էՙ ազատորեն եւ անկախ որոշել իր ճակատագիրը եւ սահմանել կառավարման իր կարգը»: (http://www.azerbaijan.az/portal/General/Constitution/doc/constitution–r.pdf): Այսինքնՙ ադրբեջանական ժողովուրդն իրավասու է որոշելՙ անկախ պետությո՞ւն է ստեղծում, թե՞ միանում այլ պետության, իսկ եթե այդ պետությունն անկախ է, ապա կառավարման ի՞նչ կարգ ունիՙ հանրապետությո՞ւն է, միապետությո՞ւն, աշխարհի՞կ է, թե՞ կրոնապետական, նախագահական կառավարմա՞ն է, թե՞ խորհրդարանական: Այլ ինքնիշխան իրավունք Ադրբեջանի սահմանադրությունը սեփական ժողովրդին չի տալիս:

Ինչ վերաբերում է համաժողովրդական հանրաքվեին, ապա սահմանադրությունը հստակ ամրագրում է դրա անցկացման երկու դեպքՙ սահմանադրության ընդունում եւ դրանում փոփոխությունների եւ լրացումների կատարում, ինչպես նաեւՙ պետական սահմանների փոփոխություն:(հոդված 3, 2-րդ մաս, տեսՙ նույն տեղում): ԼՂ կարգավիճակի որոշումը ենթադրո՞ւմ է Ադրբեջանի պետական սահմանների փոփոխություն: Փաստացիՙ ոչ, քանի որ 1991թ. սեպտեմբերի 2-ից ԼՂ-ն չի գտնվում Ադրբեջանի սահմաններում: Ու թեեւ Բաքվում պնդում են, որ Ադրբեջանի տարածքը միջազգայնորեն ճանաչված է Խորհրդային Ադրբեջանի սահմաններում, իրականությունը բոլորովին այլ է: Հակառակ դեպքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարգավորման հայեցակարգում չէին ներառնի ԼՂ կարգավիճակի հարցով նրա բնակչության ազատ կամարտահայտությանՙ հանրաքվեի անցկացման սկզբունքը: Ավելին, եթե այդպես լիներ, ապա սահմանադրությունը հստակ կամրագրեր Ադրբեջանի տարածքը:

Մինչդեռ սահմանադրության համապատասխան հոդվածն ընդամենը ձեւակերպում է, որ Ադրբեջանի «տարածքը միասնական է, անբաժանելի եւ անօտարելի»: Պետք է արժանին մատուցել սահմանադրության հեղինակներին: Նրանք հասկացել են, որ պրեամբուլայում հիմք ընդունելով «Պետական անկախության մասին» 1991թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական օրենքը, որով Ադրբեջանը իրեն հռչակում է 1918-20թ.թ. Դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, անհնար է տարածքի հարցում հղում անել Ադր. ԽՍՀ սահմաններին: Կամ էլ այդ անորոշ սահմանումն է ընտրվել, որպեսզի Ադրբեջանը հարկ եղած դեպքում տարածքային հավակնություններ ցուցաբերի հարեւաններիՙ Հայաստանի եւ Վրաստանի հանդեպ:

Բացի այդ, գործնականում ի՞նչ է նշանակում սահմանների փոփոխության հարցը դնել հանրաքվեի: Անհեթեթություն կլինի պատկերացնել, թե լիարժեք անկախ եւ ինքնիշխան երկրի իշխանությունը կարող է ինքնին սահմանների փոփոխության հարց հարուցել եւ ներկայացնել ժողովրդի դատին: Նման իշխանությունը մեկ օր իսկ չի հանդուրժվի: Եւ հասկանալի է, որ սահմանների փոփոխության հարց կարող է հարուցվել միայն պոստ-ֆակտում, երբ սահմանները փաստացի փոփոխված են, պետությունը ստիպված է եղել ընդունել առաջարկվող պայմանները, մնում է, որ փաստը ստանա վերջնական ձեւակերպում: Դա, սակայն, ԼՂ կարգավիճակի որոշման հանրաքվեի հետ կապ չունի: Ֆորմալ առումով եթե մոտենանք, ապա որեւէ մեկի հոգսը չէ, թե ԼՂ կարգավիճակի հարցում սեփական ժողովրդին ինչ է ասելու Ադրբեջանի իշխանությունը: Դա նրա՛ խնդիրն է:

Իսկ առհասարակ Ադրբեջանի նախագահը եւ պետական որեւէ պաշտոնյա, մեկնաբան կամ քաղաքագետ իրավունք չունի հղում անելու սեփական երկրի սահմանադրությանը: Ասվածը հակամարտությունից ածանցված զեղում չէ: Իրականությունը թույլ է տալիս այդ մասին բարձրաձայնելՙ խնդրի վրա հրավիրելով շահագրգիռ կողմերի, միջնորդների եւ փորձագետների ուշադրությունը: Այդ երկրի սահմանադրությանՙ նախագահի պարտականություններին վերաբերող հոդված 111-ում, որն անվանված է «Պատերազմական դրության հայտարարում», շարադրված է. «Ադրբեջանական Հանրապետության տարածքի մի մասի փաստացի օկուպացիայի, օտարերկրյա պետության կամ օտարերկրյա պետությունների կողմից Ադրբեջանական Հանրապետությանը պատերազմ հայտարարելու, Ադրբեջանական Հանրապետության դեմ զինված հարձակման իրական վտանգի (…) դեպքում Ադրբեջանական Հանրապետության Նախագահը Ադրբեջանական Հանրապետության ողջ տարածքում կամ դրա առանձին տեղերում հայտարարում է պատերազմական դրություն եւ 24 ժամվա ընթացքում Ադրբեջանական Հանրապետության Միլլի մեջլիսի հաստատմանն է ներկայացնում իր կողմից ընդունված համապատասխան հրամանագիրը»:

Ադրբեջանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ., երբ կնքված էր զինադադարի եռակողմ համաձայնագիրը: Իրավական տեսակետից սահմանադրությունն ուժի մեջ մտնելու օրը Հեյդար Ալիեւը, որը Ադրբեջանի նախագահն էր, պետք է հրամանագիր ստորագրեր եւ հանրապետության ողջ տարածքում կամ դրա առանձին տեղերում հայտարարեր պատերազմական իրավիճակ: Նման հրամանագիր չի ստորագրվել:

2003թ.-ին, ստանձնելով նախագահի պաշտոնը, Իլհամ Ալիեւը նույնպես չի հետեւել սահմանադրության պահանջին եւ չի կատարել իր անմիջական պարտականությունը: Ինչո՞ւ:

Տրամաբանությունը երկու լուծում է հուշում: Առաջինըՙ որ Հեյդար Ալիեւը եւ նրան փոխարինած Իլհամ Ալիեւը ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները չեն դիտում որպես օկուպացված: Երկրորդըՙ որ Ադրբեջանում պարզապես խուսափում են առնչվել իրավական կազուսի, որովհետեւ եթե հայտարարվի պատերազմական դրությունՙ դրանից բխող քայլերով հանդերձ, ապա այդ մասին հարկ կլինի իրազեկել ՄԱԿ-ին, մյուս միջազգային կառույցներին: Այդ դեպքում Ադրբեջանը պարտավորված կլինի հիմնավորելու իր քայլերը, որն իրավական առումով անհնար է: Կամ էլ պիտի ընդունի, որ պատերազմ է հայտարարում ԼՂՀ-ին, իսկ դա կարող է բոլորովին այլ հետեւանքներ ունենալ:

Ամեն դեպքում, եթե Ադրբեջանի սահմանադրական նորմը չի գործում, եւ ֆորմալ ձեւակերպված չէ «ադրբեջանական տարածքների օկուպացիան», ապա ո՞ր իրավունքով է Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ին մեղադրում «իր ընդունած բանաձեւերի կատարումն ապահովելու անկարողության» մեջ: Եւ ի՞նչ տրամաբանությամբ է նրա փոխարտգործնախարար Ազիմովը դատում, որ «կարգավորումը պետք է սկսվի ադրբեջանական հողերի դեօկուպացիայից»: Չարժե՞ այդ մարդկանց խորհուրդ տալ, որ հայտարարություներ անելուց առաջ թերթեն սեփական երկրի սահմանադրությունը: Չէ՞ որ այնտեղ ամեն ինչ ասված է…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԵՐՍԻՄԻ ՀԱՅԵՐԻ ՄՈՒՆՋ ԱՂԱՂԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՉԺՀ-Ի, ԱՄՆ-Ի ԵՎ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱՆԴՐԿԱՍՊՅԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ ԿՇՐՋԱՆՑԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՉԺՀ-Ի, ԱՄՆ-Ի ԵՎ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱՆԴՐԿԱՍՊՅԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ ԿՇՐՋԱՆՑԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Մասիս Ասատրյանը սպшնվել է շան շուրջ ծագած վեճի պատճառով. հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։ Նա տեղեկացնում է. Արաքսում քիչ առաջ...

ԿարդալDetails

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական