Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԵՐՍԻՄԻ ՀԱՅԵՐԻ ՄՈՒՆՋ ԱՂԱՂԱԿԸ

12/05/2017
- 12 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Ուզայ Բուլութ անունը կարեւորության չէր արժանանա, եթե պարբերաբար չհայտնվեր Էրդողանին անխնա քննադատող, հայամետ մի շարք հոդվածների տակ: Վաշինգտոնաբնակ թուրք լրագրողի անմիջական օգնության շնորհիվ հնարավոր եղավ էլեկտրոնային կապ հաստատել թուրք կինովավերագրողՙ Քյազըմ Գյունդողանի հետ: Արմատներով դերսիմցի Քյազըմի նախնիները զոհվել են 1938թ-ի կոտորածների ժամանակ: Տարիներ շարունակ նա, կնոջՙ Նեզահաթի հետ, ուսումնասիրել է ազգային եւ կրոնական փոքրամասնությունների մշտաբորբոք այդ օջախի պատմությունն ու ժողովրդագրական պատկերը: Այդ աշխատանքների ընթացքում հառնել է մահմեդական հայերի անցյալի ու ներկայի մասին վավերագիր եւ կենդանի վկայությունների մի հսկա ժառանգություն: Նրանք ապրում են քրդերի, զազաների, ղըզլբաշների, ալավիների կողքին, նրանցից առերեւույթ գրեթե չտարբերվելով: Մոտ չորս տարի, կրելով ֆինանսական եւ գրաքննական բնույթի դժվարություններ, աշխատել են մահմեդական հայերի մասին պատմողՙ «Վանքի երեխաները» ֆիլմի վրա, որի շնորհանդեսը կայացել է ամիսներ առաջ Ստամբուլում: Գյունդողան ամուսինները Թուրքիայում աստիճանաբար ստվարացող Հայոց ցեղասպանությունը ճանաչած մտավորականներից են, որոնք իրենց գործով նպաստում են այդ շարժման ընդլայնմանը:

Ծննդավայր Դերսիմից հեռացել է 1980-ին զինվորական հեղաշրջումից հետո: Սոցիալ-քաղաքական հայացքների պատճառով տասը տարի ազատազրկման է ենթարկվել թուրքական բանտում, հայտնեց ինձ թուրք կինոգործիչը: Անձնական որեւէ կապ չունի հայերի հետ, թերեւս միայն Հրանտ Դինքի հետ ծանոթությունն է ընդհանրացնողը, եւ այն, որ համոզմունքներով ոչՙ քեմալիստ է, ոչՙ իսլամիստ, հետեւորդ է սոցիալական հավասարության արժեքների: Այդ տեսակետից անարդարացի կլիներ անտեսել Դերսիմում առկա հայկական այն վիթխարի հետքը, որը տանում էր մեզ դեպի 1915 թվական, ասաց նա: Հասկանալու համար 1937-1938 թվականների Դերսիմի կոտորածների պատճառները, պետք է խորամուխ լինել առաջինիՙ Հայոց մեծ եղեռնի իրականացման մոտիվների մեջ, այդ մասին բացառիկ նյութերն ու մարդկանց հիշողությունները խնամքով հավաքագրել ու ներկայացրել են ֆիլմում: Դերսիմցի հայ վերապրածներին Գյունդողան ամուսինները նկարահանել են նաեւՙ Կոնիայում, Բալուում, Իզմիրում եւ Ստամբուլում:

Ավանդության հայկական տարբերակը վկայում է, որ Դերսիմ անունը հայ հոգեւորական Դէր Սիմոնի կրճատված տարբերակն է, ով դեռ 17-րդ դարում քարոզել է հայերին մահմեդականություն ընդունել խուսափելու համար թուրքական հալածանքներից: Կամավոր եւ բռնի մահմեդականություն ընդունելովՙ Դերսիմի հայության մի ստվար զանգված կարողացել է փրկվել 1915-ի նախճիրից, սակայն կոտորածի է ենթարկվել 1937-1938 թվականներին, այնտեղ ծագած խռովությունների ընթացքում: Ոչ մի վիճակագրություն չկա, թե դարերի ընթացքում որքա՞ն հայեր են իսլամ դավանել, նրանցիցՙ որքա՞նն են ուծացվել ու որքա՞նն են այսօր, ի հեճուկս հանգամանքների, ծածուկ պահպանում նախնիների ավանդույթը եւ ձգտում վերագտնել իրենց հայկական ինքնությունը: Աղբյուրների վկայությամբ այդ հայերի թիվը հասնում է միլիոնների:

Դժվար է այդ հարցին հստակ պատասխան տալ, ասում է Քյազըմ Գյունդողանը, չի կարող մեծ լինել ազգային այն հատվածի թիվը, ով ենթարկվել է կրկնակի կոտորածների, իսկ խաղաղ պայմաներումՙ կրոնական հալածանքների: Դերսիմի երեք-չորս գյուղերում են պարփակված հայերը, շատերը սփռված են մեծ քաղաքներում: Ընդհանուր մի քանի տասնյակ հազարի կարող է հասնել հայությունը չթաքցրածների թիվը, ոչ ավելին:

«Վանքի երեխաները» ֆիլմում վկայակոչվում է Հալվորի Վանք գյուղի 9-րդ դարում կառուցված եւ Եղեռնից փրկված Սուրբ Կարապետ վանքը, ինչը դերսիմահայության միակ աղոթավայրն է եղել: 1938 -ին Դերսիմի ապստամբությունը ճնշելիս վանքը հիմնովին ավերվել է թուրքական օդուժի ռմբակոծությունից, իսկ վանահորը, տեղի հայությանն ու ալավիներին թուրքերը դաժանորեն ոչնչացրել են: Ի դեպ, Դերսիմի դեմ թուրքական օդուժի հարվածներում, որպես ռմբարկիչ օդաչու մասնակցել է նաեւ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգրած դուստրՙ Սաբիհա Գյոքչեն, ով, ըստ Հրանտ Դինքի լրագրողական մի ուսումնասիրության, ունեցել է հայկական արմատներ:

Թուրք ազգագրագետ, մարդասեր այս ընտանեկան զույգի միակ նպատակն է «Վանքի երեխաները» ֆիլմով դիմել հայ համայնքի կառույցներին` եկեղեցուն, մշակութային հիմնարկներին, հայ հասարակությանը, որպեսզի նրանցՙ մահմեդականացված հայերին, ընդունեն այնպիսին, ինչպիսին կան, չօտարեն, չվանեն հայկական միջավայրից: Փոխըմբռնմամբ նրանց հայկական ինքնությունը կզարգանա, աստիճանաբար դարձի կգան իրենց արմատներին, ասում են ֆիլմի հեղինակները: Նրանք ծրագրում են այն ցուցադրել եվրոպական մի շարք քաղաքներում, ինչպես նաեւ Երեւանում:

Թերեւս հայության յոթանասուն տոկոսն իր նախնիներից լսած կլինի գաղթի ճանապարհին կորած դստեր, քրոջ, հիմնականումՙ իգական սեռի այլ հարազատների անհայտ ճակատագրերի մասին: Նրանցից շատերը, Ցեղասպանությունից հետո պահվել են թուրքական որբանոցներում, ոմանցՙ հենց ճանապարհից վերցրել են թուրք ընտանիքները, ոմանցՙ առեւանգել են քրդերը, շատերըՙ բռնի կնության եւ կրոնափոխության են ենթարկվել: Ո՞վ գիտե, քանի հազար հայուհիներ են եղել մահմեդական այս հայերի մայրերն ու մեծմայրերը…

Ու եթե ճակատագրի բարեբախտ թեքումով, մի օր, Արարատի շուրջ մեզ վիճակվի ապրել օտարի հետ կողք-կողքի, թող որ դրանք լինեն հայկական արմատներին փարվել ցանկացող այսօրվա մահմեդական հայերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՔՆԵՐՍ ՄԵՐ ԴԵՄ ԵԼԱԾ

Հաջորդ գրառումը

ԻՄԱՆԱԼ ԶՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՍ ՅՈՒՐ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՄԱՆԱԼ ԶՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՍ ՅՈՒՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական