Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՂԱԾ ՄԻ ԿՈՂՄ ԵՐԵՎԱՆԻ ՀԱԶԱՐ ՈՒ ՄԵԿ ԽՆԴԻՐՆԵՐԸ…

12/05/2017
- 12 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ափսոս, որ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Անի եւ Կարս սպիտակ կաբրիոլետով չի գնացել. հետաքրքրական կլինեին… լուսանկարները: Բայց, չնայած առանց կաբրիոլետի, որով մեկ-մեկ գնում է նախընտրական երեւանյան հանդիպումների, տիկին Զարուհի Փոստանջյանն ու իր թիմի որոշ անդամներ օրերս, Երեւանի ավագանու քարոզարշավի շրջանակներում, կամՙ սրտի եւ հոգու կանչի պահանջով, գնացել էին Անի եւ Կարս: Արեւմտյան Հայաստանի քաղաքներն, ընդ որում, պատահական չէին ընտրվել: Բանն այն է, որ այդ հիմա, որ Երեւանն է Հայաստանի մայրաքաղաքը, առաջ Անին էր, Կարսն էր… Բացի այդ, տիկին Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցության կարգախոսն էՙ Դեպի Արարատ, այսինքն մարդիկ հստակ ցույց են տալիս, որ իրենց խոսքը գործ է, չնայած, ինչպես տիկին Փոստանջյանի գլխավորած ավագանու թեկնածուների ծիրանագույն ցուցակում ընդգրկված, փաստաբան Կարապետ Աղաջանյանն է ասումՙ Արարատը դեռ չենք բարձրացել, բայց կբարձրանանք:

Ի դեպ, հենց Աղաջանյանը մեկ այլ առիթով ասել է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության շատ անդամներ արմատներով Վանից են: Իսկ Վանն, ինչպես հիշում ենք, Հայաստանի մայրաքաղաքն էր ավելի վաղՙ քան եղել են Անին ու Կարսը, առաջինը: Բայց «Երկիր Ծիրանիի» անդամները չեն գնացել Վան, չնայած, եթե հասել էին Անի ու Կարս, կարող էին եւ Վան հասնել: Մյուս կողմից, Վանը ՀՀ պետական սահմանից ավելի հեռու է, քան Անին ու Կարսը, եւ եթե ԵԾ կուսակցության անդամները նաեւ Վան գնային, ապա հավանաբար չէին հասցնի նույն օրը վերադառնալ Երեւան, որտեղ էլ, եթե մոռացել են իրենք, առաջադրվել են ավագանու թեկնածու:

Ինչեւէ, այս ուխտագնացության մեջ ինձ ամենաշատը հետաքրքրեց հետեւյալը. ի՞նչ է մտածելու Երեւանի ավագանի ընտրող երեւանցի ընտրողը, երբ իմանա, որ թեկնածուներից Փոստանջյանը, ավելի հաճախ իր մոտ գալու, իր հետ խոսելու, իր խնդիրները լսելու փոխարեն, գնացել է Անի եւ Կարս, որտեղ եթե մարդիկ ապրում էլ են, ապա հիմնականում քրդեր, որոնք իրավունք չունեն մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին, իսկ թուրքերն այդ իրավունքը երբեք չեն ունենա: Չէ, հաստատ կժպտա, գուցե անգամ բացականչիՙ վա՜խ, բայց ի՞նչ է մտածելու… Լավ, Անիում եւ Կարսում, անգամ Վանում մեկ օր լինելը ի՞նչ է տալու տիկին Փոստանջյանինՙ Երեւանի ընտրությունների առումով: Այլ հարց է, եթե տիկին Փոստանջյանը մայրաքաղաքի ինչ-որ բուհերից, կամ դպրոցներից խումբ կազմեր եւ ուսանողներին, աշակերտներին իր հետ տաներ Արեւմտյան Հայաստան, պապենական մայրաքաղաքներ, այդ պարագայում կարելի էր անգամ Կիլիկիա հասնել, չվախենալով, որ քարոզարշավի օր են կորցնում, քանի որ ուսանողները հաստատ ծիրանագույն տպավորություններով կգնային ընտրատեղամասՙ ընտրելու Երեւանի ավագանի, իսկ աշակերտների ծնողներըՙ ոչ պակաս ծիրանագույն երախտագիտության զգացումով: Բայց հիմա, մենակ Անի եւ Կարս գնալը, մենակ Անին եւ Կարսը տեսնելը տիկին Փոստանջյանին Երեւանի քաղաքապե՞տ է դարձնելու…

Գիտեք, հարյուր եւ արդեն 2 տարին, ըստ իս բավարար էր հասկանալու, որ Անին, Կարսը, Վանը, Արարատը գոնե այս պահին մերը չեն: Մերը Երեւանն է, Արտաշատն է, Դվինն է, Արագածն է: Ու քանի դեռ Երեւանի, Արտաշատի, Դվինի ու Արագածի շրջակայքի բնակավայրերի մարդկանց խնդիրները չեն լուծվել, այդ բնակավայրերը Անիի պես շքեղ ու Վանի պես հզոր չեն դարձել, Անին, Կարսը, Վանը, Արարատը,… երբեք էլ մերը չեն լինելու:

Ուրեմն դեռ հարկավոր չէ Անի գնալ, Անի գնալ հիմա, երբ Երեւանում շատ գործեր կան, մի տեսակ թիթիզություն է, մանավանդ, երբ հիմա Անի են գնում նրանք, ովքեր պնդում են, թե լուծելու են Երեւանի բոլոր խնդիրները:

…Ի դեպ, Անիի 1000 ու մեկ եկեղեցիների վերականգնումը չի մտնում Երեւանի խնդիրների մեջ, եթե իհարկե Երեւանի խնդրներին ծանոթ եք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՈՎՈՐԵՆՔ ՄԵՂԱԴՐԵԼ ԱՍՏԾՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՓԱԿԵՆՔ, ՈՐ ԲՅՈՒՋԵ ԼՑՆԵՆՔ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՓԱԿԵՆՔ, ՈՐ ԲՅՈՒՋԵ ԼՑՆԵՆՔ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Մասիս համայնքի ղեկավար, ընդդիմության՝ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը Երևանում է։ Ամենայն հավանականությամբ նրան հենց օդանավակայանից կկալանավորեն։ Հայտնի չէ, թե նրան...

ԿարդալDetails

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Թունավոր խոսքը

28/10/2025

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025

Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական