Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

96 ՀԱԶԱՐ 200 ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՀԵՏՈ՞…

05/05/2017
- 05 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նախքան կանցնենք բուն նյութին, խնդրում եմ մտապահեք 96 հազար 200 թիվը: Իմ առաջին աշխատավարձը ամսվա կտրվածքով կազմեց 400 դրամ: 2004-ն էր, ես ապրում էի Աբովյան քաղաքում եւ աշխատանքի ընդունվեցի քաղաքի Աբովյան հեռուստաընկերությունումՙ որպես լրագրող: Մեկ ռեպորտաժը վարձատրվում էր 200 դրամ, այդ ամիս երկու ռեպորտաժ արեցի, ստացա 400 դրամ աշխատավարձս, գնեցի մեկ տուփ սիգարետ, կարողացա, քանի որ եւս 50 դրամ մոտս ունեի:

Մայիսի մեկին, Աշխատավորների միջազգային օրը, երբ Փարիզում, Ստամբուլում անկարգություններ էին, իսկ Երեւանումՙ տոն, Ֆեյսբուքում սկսվեց մի ուշագրավ ֆլեշմոբ: Օգտատերերը գրում էին, թե որքա՞ն եւ ե՞րբ է եղել իրենց առաջին աշխատավարձը, եւ ի՞նչ են արել վաստակած առաջին գումարով: Կային իհարկե զավեշտալի, անգամ լպիրշ պատմություններ: Օրինակՙ 30-ին մոտ տղամարդը 22 տարեկան Ինգայի անունից գրում էր, թե իր առաջին աշխատավարձը ստացել է մեքենայում. սեւ էր, վարձատրողն էլ չսափրված, բայց ընդհանուր առմամբ ֆեյսբուքահայերի մեծ մասի առաջին աշխատավարձի մասին լրիվ պատկերացում կազմել հնարավոր էր: Օրինակ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրել էր, որ իր առաջինՙ դրամով աշխատավարձը ստացել է 1993-ին, դեկտեմբեր ամսվա համար, երբ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարն էր, աշխատավարձն էլ կազմել է 700 դրամ: Ինչեւէ…

Եղան շատերը, սակայն, որոնք չգրեցին իրենց առաջին աշխատավարձի մասին: Մինչդեռ շատ հետաքրքրական կլիներ իմանալ, թե ենթադրենք որքա՞ն է կազմել ՀՀ վարչապետի առաջին աշխատավարձը, կամ օրինակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ե՞րբ է ստացել առաջին աշխատավարձը եւ որքա՞ն է այն կազմել: Ի դեպ այս երկուսը Ֆեյսբուքում բավականին ակտիվ են, հետեւաբար տեսել են, որ բոլորը գրում են իրենց առաջին աշխատավարձի մասին, բայց իրենք հարկ չեն համարել գրել: Ինչո՞ւ: Չէ, նորմալ է, որ գաղափարը նրանց ուղղակի չի հետաքրքրել, բայց չէ՞ որ նրանք ընտրել են մի ճանապարհ, երբ առաջնայինը ոչ թե այն է, թե ինչ է իրենց հետաքրքրում, այլ այն է, որ իրենք են հետաքրքրական եւ իրենց հետ, մանավանդ իրենց փողի հետ կապված ամեն բանը:

Բայց ամենակարեւորըՙ որեւէ միլիոնատեր չգրեց, թե ինչպե՞ս եւ ե՞րբ է վաստակել իր առաջին միլիոնը: Ես, անշուշտ, հասկանում եմ, որ շատ դեմքերում սա հաղորդագրություն կլիներ հանցագործության մասին, ինքամատնության պես մի բան, բայց գոնե առաջին հարյուր հազարը (դոլարով) ե՞րբ եւ ամենակարեւորը ինչպե՞ս են վաստակել: Չիմացանք: Երեւի երբեք էլ չիմանանք, եթե իմացող լինեինք, մենք էլ այդ առաջին հարյուր հազարը կունենայինք, այն արագ կվերածեինք առաջին միլիոնի, հետո մի քանի միլիոնի, հետո խանութներ կկառուցեինք, եկեղեցի եւ բարեգործություն կանեինք, իհարկե:

Ու այս ողջ պատմության մեջ կորան-գնացին աշխատողի իրավունքները: Ոչ ոք այդ մասին չխոսեց, հավանաբար օրն աշխատանքային չէր, իսկ մարդիկ որպես կանոն Ֆեսյբուք մտնելու ազատ ժամանակ ունենում են աշխատանքի ժամերին, աշխատավայրում: Ամեն դեպքում այս հարցը, օրվա ամենակարեւոր հարցը, մոռացվեց: Մինչդեռ աշխատողի իրավունքների պաշտպանությունը հիմա ավելի լուրջ խնդիր է, քան աշխատատեղերի բացակայությունը: Վերջինն ըստ էության խնդիր էլ չէ, քանի որ մարդիկ բաժանվում են երկու խմբիՙ աշխատողների եւ չաշխատողների: Ընդ որում, աշխատանք ունենալը երկու պարագայում էլ կարեւոր չէ: Խնդիրն ուրեմն աշխատողների իրավունքների պաշտպանությունն է, ավելի ճիշտՙ այդ իրավունքների անպաշտպան լինելը: Այս խնդիրը մեզանում ունի ե՛ւ քաղաքական պաստառ, ե՛ւ սոցիալական պաստառ, ե՛ւ անմարդկային պաստառ: Օրինակ, երբ կուսակցական մամուլում աշխատող ոչ կուսակցական լրագրողը կուսակացության ղեկավարության կողմից ընկալվում է որպես սեփական աշխատող եւ կուսակցական կարգադրություն է կատարում, ընդ որումՙ չվարձատրվող, ապա մենք գործ ունենք աշխատողի իրավունքների չպաշտպանվածության քաղաքական դեպքերից մեկի հետ: Իսկ եթե բենզալցակայանում բենզին լցնող երիտասարդ, ուսանող, գյուղացի տղային շեֆը կարգադրում է նաեւ ավտոմեքենաները լվալ, սա արդեն աշխատողի իրավունքի անմարդկային խախտում է… Ինչեւէ:

Հիմա, եթե հիշում եք այդ թիվըՙ 96 հազար 200-ի մասին: Հենց այսքան մարդ, պաշտոնական տվյալներով, Հայաստանում ակտիվ փնտրում է աշխատանք: Ես իհարկե գիտեմ, թե նրանք ինչու են աշխատանք փնտրում, բայց անկեղծ ասած չգիտեմ, թե ի՞նչ են փնտրելու, երբ գտնեն այդ աշխատանքը, կամ փնտրելո՞ւ են արդյոք: Հավանաբարՙ ոչ, քանի որ հարմարվելը միշտ ավելի հեշտ է փնտրելուց, առավել եւսՙ գտնելուց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԿԱՆԱԿԻՐ ՆԱՎԸ ՊՈԼ ԻԳՆԵՅՇՍԻ ԱՆՈՒՆՈՎ

Հաջորդ գրառումը

«ՍՓՅՈՒՌՔԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԽՄԲՎԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆԱ ՉՔՆԱՂ ԵՐԿԻՐ ԵՎ ՀԱՐԱՏԵՎԻ ՄԵՐ ԱԶԳԸ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«ՍՓՅՈՒՌՔԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԽՄԲՎԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆԱ ՉՔՆԱՂ ԵՐԿԻՐ ԵՎ ՀԱՐԱՏԵՎԻ ՄԵՐ ԱԶԳԸ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևը օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը համաձայնեցված փաստաթղթերում չկա. Փաշինյան

27/09/2025

TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագիծը գործելու է ՀՀ տարածքով՝ ԱՄՆ-ՀՀ երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով։ Բաղկացած լինելով մի քանի տասնյակ կմ...

ԿարդալDetails

Վատիկանը կսրբադասի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

27/09/2025

ՄԻՊ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները

27/09/2025

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական