Համագործակցելով «D՛LAYL պրոդաքշնզի» եւ Կոլումբիա համալսարանի «Հայ ուսանողների միության» հետ, ՀԲԸՄ-ի կատարողական արվեստի բաժինը ապրիլի 5-ին Նյու Յորքի DROM դահլիճում կազմակերպել է աննախադեպ մի համերգ, որին մասնակցել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» հայկական ջազային խումբը: Թառիստ եւ երգիչ Ոսկանյանին ընկերակցել են Արման Փեշտիմալճյանը (ստեղնաշարեր), Գուրգեն Ղազարյանը (թավջութակ), Մովսես Ղազարյանը (հարվածային գործիքներ) եւ Փարիզի «Collectif Medz Bazar» խմբիցՙ Սեւանա Չաքերյանը (ակորդեոն): Լեփ-լեցուն դահլիճի հայ եւ օտարազգի հանդիսատեսը ծափողջույններով է ողջունել համերգը: «New York Music Daily» առցանց պարբերականը դրական գնահատականով է արձագանքել համերգին: