Հաջորդելով Արթուր Սանթոս Սիլվային, որն այդ պաշտոնը վարել էր 2012-17 թվերին, մայիսի 3-ին Իզաբել Մոթան ստանձնել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության նախագահի պաշտոնը հառաջիկա հինգ տարիների համար: Տիկին Մոթան հիմնարկության հոգաբարձու մարմնի անդամ է 1999-ից ի վեր: Ծնվել է Լիսաբոնում 1951-ին եւ մասնագիտությամբ տնտեսագետ է: Պետական եւ համալսարանական ոլորտներում ղեկավար պաշտոններ զբաղեցնելով ձեռք է բերել աշխատանքային լայն փորձառություն:
«ԱԶԳ-ը» շնորհավորում է Իզաբել Մոթային եւ ցանկանում արդյունավետ գործունեություն: