Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏՐԱՆՔ

05/05/2017
- 05 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

(Collusion and Delusion)

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրյակին, մեր չսպիացած վերքին առնչվող մի շարք իրադարձություններ հաջորդեցին միմյանց. ակնկալիքը, թե ի՞նչ բառ է արտասանելու նախագահ Թրամփը, Ռոբերտ Ֆիսքի հոդվածը, որ վերստին հիշեցնում էր մարդկանց, որ 1919-ին թուրքերը ճանաչել էին (ցեղասպանության) փաստերը, Թաներ Աքչամի նոր բացահայտումը Օսմանյան բյուրոկրատիզմի կոդային համակարգի մասին, Սամանթա Փաուերի ուշացած ներողությունը, Վաշինգտոնում այդպես էլ Հայոց ցեղասպանության թանգարան չդարձած կալվածի վաճառքը եւ այդ բոլորի գագաթնակետը հանդիսացող նախագահ Էրդողանի հաշտվողական ուղերձը հայերին: Սրանք պտտահողմի արագությամբ իրար հաջորդեցին, առիթ չթողնելով անգամ հասկանալու, թե ինչը ինչոց է:

Հայերս արդեն ուժասպառ ենք եղել այս աշխարհի կեղծ բարեպաշտությունից, նախագահ Օլանդի մետասաներորդ ժամի փորձիցՙ քրեականացնելու ցեղասպանության ժխտողականությունը, եւ նախագահի թեկնածու Մակրոնի ծաղկեպսակի զետեղումից:

Ինչ վերաբերում է նախագահ Թրամփի ելույթին, հայերս արդեն հույսներս կտրել էինք որեւէ դրական քայլ ակնկալելուց Սպիտակ տանիցՙ հաշվի առնելով Թրամփի նախորդների դժկամությունը ընդառաջ գնալու Ցեղասպանությունը ճանաչելու մեր խնդրանքներին: Այդուհանդերձ, հույսի մի փոքր նշույլ կար: Որպես նախագահի թեկնածու Թրամփը անտեսել էր Ցեղասպանության խնդիրը եւ ոչ մի պարտավորվածություն չէր ստանձնել այդ առնչությամբ: Բայց հաշվի առնելով նրա քաղաքականության անկանխատեսելիությունը, մեզանից ոմանք հույս ունեին, որ դրական տեղաշարժ կլինի: Ավաղ, նա եւս հետեւեց իր նախորդների օրինակին:

Ավանդաբար, ամեն տարի ապրիլի 24-ի նախօրյակին թուրքական բարձրաստիճան մի պատվիրակություն այցելում է Վաշինգտոնՙ զգուշացնելու ամերիկյան վարչակարգին այն հետեւանքների մասին, որ տեղի կունենան թուրք-ամերիկյան հարաբերություններում, եթե ամերիկյան կողմը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս տարի Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իսիքին էր հանձնարարված կատարել այդ պարտականությունը: Այցը տեւեց 24 ժամ, եւ իհարկե քննարկված օրակարգի գլխավոր հարցը Հայոց ցեղասպանության ճանաչումն էր, չնայած պաշտոնական հայտարարության մեջ նշված էր Թուրքիայի խնդրանքը, որ Ամերիկան չշարունակի պաշտպանել քուրդերին Սիրիայում:

Մի այլ նուրբ ուղերձ հղելով Վաշինգտոնին, Անկարայում մեկ ուրիշ նախարար միաժամանակ հայտարարեց, որ Թուրքիան հենց նոր ավարտել էր բանակցությունները Ռուսաստանի հետՙ գնելու գերժամանակակից հրթիռային համակարգեր այդ երկրից, եւ համաձայնությունը շուտով կկնքվեր: Շանտաժը ստիպեց Պենտագոնին լուրը հաղորդել Սպիտակ տան ղեկավարին: Փակ դռների հետեւում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Թրամփը չի օգտագործի «ցեղասպանություն» եզրույթը, իսկ Էրդողանը հանդես կգա հաշտվողական հայտարարությամբ: Սա իհարկե կրկնօրինակն էր արդեն մաշված սցենարի, համաձայն որի Սպիտակ տունը խուսափում էր ճանաչման խնդրիցՙ ազդարարելով, որ համաձայնություն կա հայ-թուրքական հարաբերություններում, որն այդպես էլ չի իրականանում արդեն երկար տարիներ:

Այս տարի, առավել քան երբեւէ, այս պարտադրված խաղը կնպաստեր Էրդողանի վարչակարգին, որ միջազգային մեկուսացման եւ ներքին լարվածության պայմաններում ծանր ժամանակներ է ապրում, որպես հետեւանք վերջերս անցկացված հանրաքվեի եւ քուրդ փոքրամասնության դեմ ծավալված գազանային պատերազմի: «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից Վաշինգտոնի հրաժարվելը էապես կնվազեցներ Էրդողանի մտատանջությունները: Եթե Թրամփը խախտեր ավանդույթը եւ օգտագործեր այդ ճակատագրական բառը, այն անպայման կունենար «դոմինո էֆեկտ», անշրջելի մի գործընթաց, որին կհետեւեին Իսրայելն ու այլ երկրներՙ ամբողջովին մեկուսացնելով Թուրքիային իր համառ ժխտողականությամբ:

Այսպիսով մենք ականատես ենք լինում Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ ձեռք բերված մի պայմանավորվածության կամ գաղտնի համաձայնության, որը կարող է պատրանք առաջացնել հայկական որոշ շրջանակներում, թե Էրդողանը լուրջ մտադրություններ ունի բարելավելու հարաբերությունները Հայաստանի հետ:

Վաշինգտոնն ի վիճակի է խաղալ այս խաբուսիկ խաղը Թուրքիայի հետ, որովհետեւ արդեն չափել է Մ. Նահանգներում հայերի քաղաքական վարկն ու նշանակությունը: Պետք է խոստովանել, որ հայերս Ամերիկայում այնքան էլ քաղաքականացված համայնք չենք, որպեսզի գործի դնենք ստեպղինի եւ մահակի քաղաքականությունը: Այնպես որ կարիք ունենք մոբիլիզացնելու եւ առավելապես քաղաքականացնելու մեր հայկական համայնքը, որովհետեւ հատկապես քաղաքականության մեջ փոփոխությունները երբեք գթասրտությունից կամ պատմական արդարությունից չեն առաջանում:

Թրամփը ոչինչ չէր խոստացել հայերին, այնպես որ նա արդարանալու կարիքը չունի: Բայց բրիտանացի խիզախ լրագրող Ռոբերտ Ֆիսքը խիստ քննադատել էր նրան «Ինդիփենդենտ» օրաթերթում նույնիսկ նախքան Սպիտակ տան հաղորդագրության հրապարակումը: Նա իր հոդվածն սկսել էր հետեւյալ խոսքերով. «Դե, այժմ Թրամփի հերթն է ցույց տալու իր տղամարդկությունը: Նա արիությունը կունենա՞ 1915-ի Հայոց ցեղասպանությունը կոչելու «ցեղասպանություն», թե՞ ոչ: Չնչին մի խնդիր նրա նման մեկի համար, որ գոտկատեղից ներքեւ է խփում մահմեդական աշխարհում: Բայց նա շնորհավորեց խալիֆ Էրդողանին բռնատիրական հանրաքվեում հաղթանակ տանելու կապակցությամբ եւ կասկածում եմ, որ խիզախությունը կունենա այս ամիս վիրավորելու նրան ճշմարտությունն ասելով Առաջին աշխարհամարտի ժամանակ մեկուկես միլիոն քրիստոնյա հայերի սպանդի մասին»:

Ինչ վերաբերում է Էրդողանի բավականին հագեցած հաշտվողական ուղերձին, որը ենթադրում ենք, որ Վաշինգտոնի հետ պայմանավորվածության արդյունքն է, կարող ենք այն բնորոշել «ցինիկ», որովհետեւ այն ոչ մի խոստումով կամ կոնկրետ, շոշափելի գործողությունով չէր ամրապնդված:

Արեւմուտքից Թուրքիայի օտարումը նոր կողմնակիցներ ձեռք բերելու կարիքն է առաջացրել եւ առաջին թիրախը, իհարկե, հայերն են, նրանց պետք է շահագործել եւ ապա անցնել ուրիշներին, որպեսզի քաղաքակիրթ աշխարհում ընդմիշտ մերժված չմնա: «Դեյլի Սաբահ» օրաթերթում մի լրագրող հենց այդ մասին էլ ակնարկում էՙ մեջբերելով Էրդողանի խոսքերը. «Մեր ընդհանուր ձգտումն է, որ այս երկու ժողովուրդները, որոնք դարեր շարունակ կիսել են ուրախությունն ու տխրությունը, բուժեն անցյալի վերքերը եւ ամրապնդեն կապերը ժողովուրդների միջեւ»: Ոչ մի կոնկրետ ցուցիչ չկա բնորոշելու համար այդ «ձգտումը»: Էրդողանն ինքն էր սպառնացել Թուրքիայից արտաքսել Հայաստանից արտագնա բոլոր աշխատողներին: Այդ սպառնալիքները չեն կարող նպաստել համերաշխության «ձգտումների» գոյառմանը: Նա նշում է, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկում «բուժելու անցյալի վերքերը» եւ «ամրապնդելու կապերը երկու ժողովուրդների միջեւ», բայց դրանք սոսկ դատարկ խոսքեր են, որովհետեւ Թուրքիայի զինվորականությունը պատրաստվում է միասնական զորավարժություններ անցկացնել հենց Հայաստանի սահմաններում ադրբեջանական զորքերի հետ:

Էրդողանը կարո՞ղ է առնվազն մեկ քայլ նշել, որ արդարացնի իր հայտարարությունը: Ե՞րբ եւ որտե՞ղ է նա այդ քայլերը կատարել, որ ոչ ոք տեղյակ չէ: Հայերին որեւէ փոխհատուցում տրվե՞լ է, կամ որեւէ ծրագիր եղե՞լ է պահպանելու հայկական ազգային ճարտարապետության որեւէ նմուշ Թուրքիայի հանրապետության ներկա սահմաններում:

Իսկ նրա հայտարարության ամենացինիկ հատվածը հետեւյալն է. «Մենք չենք հանդուրժի, որ մեր հայ քաղաքացիներն իրենց օտարված եւ մեկուսացված կամ երկրորդ կարգի քաղաքացիներ զգան»:

Իրականում հայերի հանդեպ թուրքական կառավարության վերաբերմունքը միշտ էլ եղել է զգացնել տալ, որ նրանք (հայերը) երկրորդ կարգի քաղաքացիներ են: Սկսենք նրանից, որ հայերի անձնագրերում «ոչ-մահմեդական» նշումն է գրանցվում: Ինչո՞ւ: Երկրորդ, 1940-ականների «ունեցվածքի հարկը» հատուկ «երկրորդ կարգի» քաղաքացիներՙ հայերի եւ հույների համար էր նախատեսված: Երրորդ, 1955 թվի սեպտեմբերի 6-ի կառավարության հովանավորած կոտորածների թիրախը նույն այդ երկու փոքրամասնություններն էին:

Էրդողանի վարկը կվերականգնվի միայն այն ժամանակ, երբ նա հրամայի պատմության դասագրքերից հանել հայերին բնորոշող բոլոր բացասական, ատելություն սերմանող արտահայտությունները, որոնք ուսուցանվում են աշակերտներին, նրանց թվում նաեւ հայ դպրոցականներին:

Էրդողանն իր այդ հայտարարությունը բարձրաձայնեց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Իրականում այն մասնավորապես հայերին չէր հասցեագրված, այլ հիմնականում Արեւմուտքինՙ ցույց տալու համար, որ փոքրամասնություններին հավասարապես են վերաբերվում Թուրքիայում: Հայերը, հանդիսանալով թույլ կողմը, ստիպված են հանդուրժել եւ սպասել, որ Էրդողանի խոսքերը մի օր կապացուցվեն կոնկրետ գործողություններով:

Միայն թե, հաշվի առնելով Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից, կառավարությունների խոսքակռիվը, ինչպես նաեւ Ադրբեջանին տրված ռազմական օժանդակությունը. միայն շատ պարզամիտները կարող են ինչ-որ դրական բան ակնկալել Էրդողանի հայտարարությունից: Այնպես որ, ամեն ինչ պատրանք է մնում, պատրանք, որը բխում է Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունից:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Armenian Mirror-Spectator

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ՑԱԾ Է ԻՋԵԼ 50 ԴՈԼԱՐ 1 ԲԱՐԵԼԻ ԴԻՄԱՑ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՇԵՄԻՑ

Հաջորդ գրառումը

ԻԶԱԲԵԼ ՄՈԹԱՆ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԻԶԱԲԵԼ ՄՈԹԱՆ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

Քաջարանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով...

ԿարդալDetails

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական