Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՎԸ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

28/04/2017
- 28 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Էրդողանը կայցելի ՌԴ, ՉԺՀ, ԱՄՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մայիսին կատարել մի շարք այցելություններ: Մայիսի 3-ին Սոչիում նա հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նախատեսված է մայիսի կեսերին բանակցել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ, ապա մայիսի 16-17-ին ԱՄՆ-ում բանակցություններ վարել նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ այցելություններից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, թեեւ դրանց միավորում է ընդհանուր ֆոնային քաղաքական բնութագիրը:

Նախ եւ առաջ, դրանք Թուրքիայի նախագահի առաջին արտասահմանյան ուղեւորություններն են ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, որի արդյունքում երկրում նախագահական կառավարման հաստատումը անմիանշանակ կերպով ընդունվեց Եվրոմիությունում: Հատկանշական է, որ հանրաքվեի հենց հաջորդ օրը Էրդողանը հայտարարեց, որ հնարավոր է եւս մեկ հանրաքվեի անցկացում, այս անգամՙ ԵՄ անդամակցության բանակցությունները շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ: «Նրանք մեզ ստիպում են Եվրոմիության դռների մոտ սպասել արդեն 54 տարի, այդպես չէ՞: Բայց մենք կվարվենք այնպես, ինչպես ուզում է մեր ժողովուրդը»,- հայտարարեց նախագահըՙ ընդգծելով, որ Բրյուսելի հետ բանակցությունների շարունակումը այնքան էլ կարեւոր չէ Անկարայի համար: Սակայն Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն որոշեց շտկումներ կատարել Էրդողանի ասածի մեջ եւ Եվրոմիությունը կոչ արեց «հասկանալ ու ներել նախագահին»: Չավուշօղլուն հայտարարեց, թե ԵՄ անդամ դառնալը Թուրքիայի գերակայությունն է:

Միեւնույն ժամանակ, ինչպես տեղեկացնում է գերմանական Die Welt թերթը, Եվրոմիությունը մտադիր է քննարկել միությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները ժամանակավորապես կասեցնելու հարցը: Այդ մասին կխոսվի Մալթայում ապրիլի 28-29-ին կայանալիք ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Ճիշտ է, Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը գտնում է, որ Անկարայի հետ հարաբերություններում չարժե շտապել եւ հապճեպ որոշումներ ընդունել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների դադարեցման վերաբերյալ: Նա կարծում է, որ հնարավորության սահմաններում հնարավոր է վերսկսել բանակցությունները: Սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ, ինչը Էրդողանը չունի: Ուստի Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հետ Էրդողանի հանդիպումները Եվրոմիության համար կունենան բացահայտ ցուցադրական բնույթ, մանավանդ որ Մոսկվան, Պեկինը եւ Վաշինգտոնը տարբեր ձեւերով, այնուամենայնիվ շնորհավորել են Էրդողանի հաղթանակը հանրաքվեի ժամանակ:

Երկրորդ, Պուտինի եւ Ցզինպինի հետ Էրդողանի բանակցությունները Բրյուսելին պետք է ցուցադրեն մեկ ուրիշ, այլընտրական ինտեգրացիոն նախագծի հնարավորությունը: Ինչպես գրում է թուրքական Milliyet թերթը, դրանք պետք է ցույց տան հանրաքվեին հաջորդող նոր ժամանակահատվածում Թուրքիայի արտաքին քաղաքականության կարեւոր փոոխությունները: Ի դեպ, հենց Ռուսաստանի եւ Չինաստանի առաջարկությամբ Թուրքիան կնախագահի Շանհայի համագործակցության կազմակերպության նոր էներգետիկ ակումբում, որտեղ նա երկխոսության գծով գործընկեր է, թեեւ, ինչպես խոստովանում են թուրք փորձագետները, իրենց երկիրը մինչեւ օրս չունի եվրասիական ամբողջական ու հետեւողական ռազմավարություն: Մերձավոր Արեւելքի եւ Անդրկովկասի գծով փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով դրա գլխավոր պատճառն այն է, որ չնայած Արեւելք-Արեւմուտք, Հյուսիս-Հարավ առանցքների ներսում գործողությունների քաղաքականության փորձագիտական-տեսական մշակմանը, թուրքական դիվանագիտությունը ճկունություն չի դրսեւորել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների գործընթացը խաղարկել է Եվրասիական տնտեսական միությանը հարելու բանակցություններին զուգընթաց, դրանք միմյանց բախելով ու հակադրելովՙ ելնելով իր տեղային շահերից, կիրառելով «այստեղ չեք ընդունի, կգնանք այնտեղ» սկզբունքը: Նման ձեւակերպումը պահպանվում է նաեւ այժմ:

Երրորդ, կարեւոր նշանակություն է ստանում Էրդողանի այցելությունների հերթականությունը. Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ: Կարող էր հակառակը լինել: Չավուշօղլուն ակտիվորեն ձգտում էր դրան: Սակայն նախատեսված հերթականությունը ի հայտ է բերում եւս մեկ առանձնահատկություն, որի իմաստն այն է, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ Թուրքիան հանդես են գալիս որպես աշխարհագրականորեն միմյանցից չկտրված պետությունների համագործակցությամբ շահագրգռված երկրներ (ի տարբերություն ԱՄՆ-ի): Սակայն հայտնի չէ, թե Էրդողանը Պուտինի եւ Սի Ցզինպինի հետ հանդիպելուց հետո կստանա՞ արդյոք այն կուռ փաստարկները, որոնք կկարողանա օգտագործել Թրամփի հետ բանակցելիս: Վերջերս ամերիկյան ռազմանավերի կողմից սիրիական ավիաբազայի հրթիռակոծման ժամանակ Սիրիայի հարցում Ռուսաստանի եւ Իրանի հետ դաշինք կազմած Թուրքիան արդեն դրսեւորել է նման բացառիկ մոտեցում, լիովին պաշտպանելով Վաշինգտոնի գործողությունները: Բայց նման ռազմավարական խուսավարումը թուլացնում է Ռուսաստանի եւ Իրանի առանց այդ էլ անկայուն քաղաքական վստահությունը Թուրքիայի հանդեպ, թեեւ «on-line» ռեժիմով այդ եռանկյունում Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը թելադրվում է ինչպես Սիրիայի, այնպես էլ Մերձավոր Արեւելքի կացությամբ, նշում է «Ռեգնում» գործակալությունը:

Իրադարձություններին զուգընթաց, Մոսկվան եւ Թեհրանը ստիպված են լինում փոփոխություններ կատարել իրենց քաղաքական գծի մեջՙ նկատի ունենալով տարածաշրջանի անվտանգության ամրապնդման համակարգի ստեղծման եւ ամրապնդման անհրաժեշտությունը: Բացի դրանից, հայտնի չէ, թե մոտ ապագայում ինչպիսի փոփոխություններ կկրի Թուրքիայի քաղաքականությունը, եթե ԱՄՆ-ը այդպես էլ չհրաժարվի քրդերին աջակցելու մոտեցումից, ինչը Անկարային կստիպի ձեռնարկել քաղաքական եւ ռազմական նոր քայլեր: Ուստի Պուտինի հետ բանակցելիս Էրդողանը անպայման կբարձրացնի Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ նոր հաղորդակցություններ կառուցելու հնարավորությունը կամ անհնարինության խնդիրը: Առավել եւս, որ կան համապատասխան օրինակներՙ Հալեպը, որտեղ Թուրքիային հանձնարարված էին որոշ «նուրբ պարտականություններ», որոնք նա հաջողությամբ կատարեց:

Հակառակ դեպքում Էրդողանը դժվար թե ստանա Պուտինի հավանությունը, ինչը այս կամ այն ձեւով կանդրադառնա Սի Ցզինպինի հետ նրա բանակցությունների վրա: Այստեղ հնարավոր է ամեն ինչ, քանի որ հանրաքվեից հետո Էրդողանի համար առաջնային է երկրի ներքին կայունության ապահովումը: Դա կարող է նաեւ բանակցությունների առարկա դառնալ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի նախագահների հետ նրա հանդիպումների ժամանակ: Ամեն դեպքում, Անկարան իր նավով խաղաղ նավահանգստից արդեն դուրս է եկելՙ ուղղություն վերցնելով դեպի մերձավորարեւելյան իրադարձությունների «անհանգիստ օվկիանոս»: Այժմ շատ բան կախված կլինի նավավարի հմտությունից, որպեսզի նավը պատահաբար չբախվի վտանգավոր խութերին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱԶԵԿՄԱՆ ՔԱՅԼԱՐՇԱՎ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԲՐՈՒՔԼԻՆ ԿԱՄՐՋՈՎ

Հաջորդ գրառումը

ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական