Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

14/04/2017
- 14 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱԿ Գերագույն խորհուրդ, Բոստոն
ՌԱԿ Կենտրոնական վարչություն, Երեւան

Անմիջականորեն հետեւելով ապրիլի 2-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքին, ինչպես նաեւ նախորդած եւ հաջորդող իրադարձություններին,

Ուսումնասիրելով միջազգային, տարածաշրջանային, սփյուռքյան ու տեղական դիտորդական առաքելությունների եզրակացությունները, ինչպես նաեւ հայկական ու միջազգային մամուլի հրապարակումները,

Միաժամանակ նկատի ունենալով տարածաշրջանում եւ Հայաստանի անմիջական սահմաններին տիրող ռազմաքաղաքական փխրուն ու վտանգավոր իրավիճակի պարտադրանքները, որոնք ընդգծում են ներքաղաքական կայունության առաջնահերթ կարեւորությունը եւ պետության անվտանգությունը դասում են գերիվեր ամեն տեսակի նկատառումներից,

Նաեւՙ դրական ակնկալությամբ արձանագրելով քարոզարշավի ընթացքում հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչների տված խոստումերը,

Ռամկավար Ազատական կուսակցությունը տեղի ունեցած ընտրությունները ժողովրդավարական սկզբունքների տեսակետից գնահատում է իբրեւ ոչ ամբողջովին համապատասխան միջազգային չափանիշներին։ Հակառակ բուն քվեարկության ընթացքում կիրառված տեխնիկական նորամուծությունների գոհացուցիչ արդյունքներին, քարոզարշավի ընթացքում մրցակից կողմերին եւ առհասարակ մամուլին թույլատրված ազատություններին, ինչպես նաեւ քվեարկության օրը բռնության ու խարդախության դեպքերի համեմատաբար սակավաթիվ լինելու փաստին, դժբախտաբար ընտրական գործընթացը չձերբազատվեց տարբեր մակարդակների վրա բաշխված ընտրակաշառքի, պարտադրանքի, պետական ծառայողների, կրթական համակարգի պատասխանատուների, բանակի, ներքին անվտանգության ծառայությունների

եւ վերջապեսՙ պետական վարչամեքենայի զանգվածային օգտագործման հոռի սովորությունից, որը մեծապես կանխորոշեց ընտրությունների արդյունքըՙ ապագա խորհրդարանը ձեւավորելով այնպեսՙ ինչպես նախագծված էր։

Ավելինՙ ընտրությունների նախածրագրման ընթացքում, ելնելով տարբեր պայմանավորվածություններից, ձեռքից բաց թողնվեց Սփյուռքի քաղաքական ողջ ներուժը Մայր հայրենիքի քաղաքական կյանքի միջնորդավորված մասնակիցը դարձնելու առիթը, նախընտրելով ընդամենը մեկ ուժ։

Համենայնդեպս, ելնելով իր հայաստանակենտրոն եւ հայրենանպատակ սկզբունքից, գոհունակությամբ արձանագրելով հետընտրական խաղաղ գոյակեցության իրողությունը, Ռամկավար Ազատական կուսակցությունը շարունակում է իր այնպայմանադիր նպաստը բերել Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների բարօրության, հայրենիքի խաղաղ եւ ապահով զարգացման գործին, եւ հաջողություն մաղթելով նորընտիր խորհրդարանինՙ խոստանում է ուշի-ուշով հետեւել տրված խոստումների իրագործմանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

THE AMERICAN CONSERVATIVE. ԹՐԱՄՓԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏՆՈ՞ՐԴ

Հաջորդ գրառումը

ՍՈՒԼԹԱՆԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՄԵՆՔ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՍՈՒԼԹԱՆԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՄԵՆՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ, որում ասվում է. «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել...

ԿարդալDetails

Գլխավոր դատախազությունները պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025

Քննչական ստորաբաժանումը անհետաձգելի քննչական գործողություններ է ծրագրում Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով

12/05/2025

Տաթևը և Որոտանի կիրճը՝Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական