Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

THE AMERICAN CONSERVATIVE. ԹՐԱՄՓԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏՆՈ՞ՐԴ

14/04/2017
- 14 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

ԱՄՆ-ը հանուն ինչի՞ կպայքարի Սիրիայումՙ հանուն միասեռականների իրավունքների՞

Սիրիական օդուժի «Շայրաթ» ռազմակայանի ռմբակոծման հրամանն արձակելովՙ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով հանդես է գալիս «Նախ եւ առաջ Ամերիկան» կարգախոսով, երկիրը հավանաբար ներքաշեց մերձավորարեւելյան մի նոր պատերազմի մեջ: Ավելին, ԱՄՆ-ի գործողություններն առայժմ ազդեցություն չեն գործել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որի օդուժը շարունակեց նույն ռազմակայանից հարվածներ հասցնել խռովարարներին: Այդ մասին գրում է Պատրիկ Ջ. Բյուկենենը The American Conservative-ի հրատարակության մեջ:

Իր հերթին, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկին Հեյլին ապրիլի 9-ին հայտարարեց, որ Թրամփը «դրանով չի սահմանափակվի» եւ «հարկ եղած դեպքում ավելին կանի»: Ավելին, ինչպես նշում է հեղինակը, եթե Թրամփը չկարողանա Հեյլիի սպառնալիքը իրողություն դարձնել գործերով, ապա իրեն գովաբանող «ճուռակները» կսկսեն նրան խարազանել «Դոնալդ Օբամա» անունով: Մյուս կողմից, եթե Թրամփը հետեւի Ջոն Մակքեյնի, Լինդսի Գրեմի, Մարկո Ռուբիոյի եւ այլոց ռազմաշունչ կոչերին եւ հրամայի ոչնչացնել Սիրիայի օդուժը, ԱՄՆ-ը կարող է պատերազմի մեջ հայտնվել ոչ միայն «Իսլամական պետության» եւ «Ալ-Ղաիդայի», այլեւ պաշտոնական Դամասկոսի, Իրանի, Ռուսաստանի եւ շիաների «Հզբոլլահ» խմբավորման հետ: Սիրիայի պատերազմը կընդգրկի Թրամփի նախագահության ամբողջ ժամկետը:

ԱՄՆ-ը պատրա՞ստ է արդյոք դրան: Ինչպե՞ս կարելի է հաջողության հասնել նման պատերազմումՙ չավելացնելով ամերիկյան զորքի թվակազմը Մերձավոր Արեւելքում: Գոյություն ունի եւս մեկ խնդիր: Սիրիային հասցված հրթիռային հարվածը հակասում էր ԱՄՆ սահմանադրությանը: Ասադը չէր սպառնում ԱՄՆ-ին եւ չէր հարվածում նրան, իսկ Սիրիայի դեմ պատերազմի հայտարարման լիազորություններ ունեցող Կոնգրեսը այդպես էլ պատերազմ չհայտարարեց: Կոնգրեսը Օբամային նման լիազորություններ չտվեց 2013 թ.: Թեեւ ուժի կիրառման պատրվակը դարձավ քիմիական հարձակումը, որի պատասխանատվությունը բարդում են պաշտոնական Դամասկոսի վրա, քաղաքացիական պատերազմի տարիներին Սիրիայում զոհվել է 400 հազ. մարդ, այդ թվումՙ երեխաներ եւ մանկիկներ: Նրանք արդյոք Ասադի բանակի՞ զոհերն են, հարց է տալիս ամերիկացի լրագրողը: Անշուշտ նրանք նաեւ ԱՄՆ զինված ուժերի, Ռուսաստանի, Իսրայելի, Թուրքիայի, քրդերի, իրանցիների, «Հզբոլլահի», շիա աշխարհազորի, ինչպես նաեւ «Ալ-Ղաիդայի» եւ «Իսլամական պետության» գրոհայինների զոհերն են: Ասադը դիմակայում է ոչ միայն խռովարարներին, այլեւ գրոհայիններին, որոնք Սիրիայում սպանում են ալավիներին եւ քրիստոնյաներին, ինչպես որ Եգիպտոսում Ծաղկազարդի տոնին սպանեցին ղպտիներին: Ինչո՞ւ Ասադը պետք է նրանց մահվան համար ավելի շատ պատասխանատվություն կրի, քան նրան սպանել կամ տապալել ձգտողները:

Բացի դրանից, ԱՄՆ-ը վստա՞հ է արդյոք, թե Ասադն անձամբ հրամայել է քիմիական զենք օգտագործել քաղաքացիական բնակչության դեմ: Քանզի դա անիմաստ կլիներ: Պատերազմում հաջողություններ արձանագրող Ասադը, ում հրաժարականը ԱՄՆ-ը այլեւս չէր պահանջում, ինչու պիտի հրամայեր նյարդակաթվածային զենք օգտագործել մանուկների դեմ: Դրան կհաջորդեր ԱՄՆ-ի կատաղությունը, մինչդեռ ինքը ռազմական որեւէ հաջողություն չէր ունենա:

Ինչպես 2013 թ. քիմիական հարձակման դեպքում, այս տարվա ապրիլի 4-ի պատահարի մեջ շատ-շատ են ծրագրավորված սադրանքի նշանները, որի նպատակը ԱՄՆ-ի ներքաշումն է սիրիական պատերազմի մեջ: Եվ ինչպես ամեն մի պատերազմում, առաջին կրակոցներն արժանանում են առավել մեծ հավանության: Բայց եթե նախագահը նետվել է նոր պահպանողականների եւ պատերազմի կուսակցության ներկայացուցիչների գիրկը, ուրեմն ԱՄՆ-ը վերստին խրվում է մերձավոր-արեւելյան ճահճուտի մեջ: Եվ Թրամփը պետք է հիշի, որ ԱՄՆ-ին անտեղի պատերազմներից հեռու պահելու նպատակով իրեն իշխանության հասցրած մարդկանցից շատերը կարող են հեռանալ իրենից:

ԱՄՆ-ը Սիրիայի քաղաքացիական պատերազմում չունի կենսականորեն կարեւոր ազգային շահեր, մինչդեռ դրա մասնակիցներից շատերը ունեն բավական ծանրակշիռ շահեր, որոնց համար պատրաստ են պայքարել մինչեւ վերջ: Այսպես, «Իսլամական պետության» նպատակը խալիֆաթի ստեղծումն էր, «Ալ-Ղաիդայի» նպատակը «խաչակիրների» արտաքսումն է «Դար Էլ-Իսլամից» (իսլամի երկրից): Իսկ Անկարան, ինչպես միշտ, պայքարում է քրդերի դեմ:

Բաշար Ասադը պայքարում է անձամբ իր եւ սեփական վարչակարգի գոյատեւման համար: Ռուսաստանի նպատակը մեծ տերության կարգավիճակի եւ միջերկրածովյան իր վերջին ռազմակայանի պահպանումն է: Թեհրանը ձգտում է պահպանել դեպի իր շիա դաշնակից «Հզբոլլահը» տանող ցամաքային կամուրջը: «Հզբոլլահը» իր հերթին չի ուզում կտրվել մնացյալ շիա աշխարհից եւ մեկուսացված մնալ Լիբանանում:

Քանի որ բոլոր խաղացողները կենսական շահեր ունեն Սիրիայում, նրանք այդ երկրում ավելի շատ մարդկային ուժեր են ներդրել, քան ԱՄՆ-ը: Եվ նրանք մտադիր չեն հրաժարվել Սիրիայում իրենց ձեռքբերումներից կամ նպատակներից եւ առանց մարտի ընկրկել Վաշինգտոնի առջեւ: Եթե ԱՄՆ-ը պատերազմ սկսի Սիրիայում, նա հանուն ինչի՞ է պայքարելու: Հանուն նոր աշխարհակարգի՞, հանուն ժողովրդավարությա՞ն, հանուն մզկիթի ու պետության տարանջատմա՞ն, հանուն էթնիկական ու կրոնական բազմազանությա՞ն, հանուն մահմեդական հերետիկոսների խոսքի ազատությա՞ն, թե՞ հանուն միասեռականների իրավունքների:

2013 թ. ազգային մեծ կոալիցիան մեկտեղ հավաքվեց, որպեսզի Կոնգրեսին ստիպի մերժել Սիրիայի պատերազմի մեջ ԱՄՆ-ին ներքաշելու Օբամայի ցանկությունը: Այժմ ԱՄՆ-ի առջեւ ծառացած է նույն խնդիրը: Կոնգրեսը պետք է լուծի նույն հարցը. ԱՄՆ նախագահը իրավասո՞ւ է արդոք երկիրը պատերազմի մեջ ներքաշելու ընդդեմ Ասադի եւ Սիրիայում նրա դաշնակիցների: Եթե Աֆղանստանից, Իրաքից, Լիբիայից եւ Եմենից հետո երկրի քաղաքացիները չեն ուզում, որպեսզի ԱՄՆ-ը մասնակցի մերձավորարեւելյան եւս մեկ պատերազմի, ապա դեռ ժամանակ կա դրան վերջ դնելու, քանի դեռ պատերազմի կուսակցությունը երկիրը քարշ չի տվե

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱԹԱ»-Ի ԵՎ ԱՇՈՒՂ ՋԻՎԱՆԻԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Հաջորդ գրառումը

ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ, որում ասվում է. «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել...

ԿարդալDetails

Գլխավոր դատախազությունները պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025

Քննչական ստորաբաժանումը անհետաձգելի քննչական գործողություններ է ծրագրում Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով

12/05/2025

Տաթևը և Որոտանի կիրճը՝Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական