Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ՖԻԼՄ ՆՊԱՍՏԱՄԱՏՈՒՅՑ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

14/04/2017
- 14 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

«Թեեւ բավականաչափ վավերագրական ֆիլմեր կան Հայոց ցեղասպանության մասին, այդուհանդերձ, նոր ֆիլմերը նոր լույսի ներքո են դիտարկում պատմական իրադարձությունները, եւ այդ իմաստով մրցանակակիր պրոդյուսեր եւ ռեժիսոր Ջորջ Բիլարդի «Նրանք չեն մահանալու: Մերձավոր Արեւելքի նպաստամատույց ընկերության պատմությունը» (They Shall Not Perish: The story of Near East Relief) խորագրով ֆիլմը առանձնահատուկ ուշադրության է արժանի», գրում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակից, լրագրող Արամ Արքունը:

Ֆիլմի նախնական ցուցադրումը հատուկ հայկական համայնքի սակավաթիվ ներկայացուցիչների համար կայացել էր փետրվարի 16-ին «Facing History and Ourselves» կրթական կազմակերպության նախաձեռնությամբ, իսկ ապրիլի 8-ին Նյու Յորքի «Թայմս կենտրոնում» կայացել է ֆիլմի պաշտոնական ցուցադրումը հանրության:

Ինչպես խորագիրն է հուշում, հիսուներեք րոպեանոց ֆիլմը պատմում է «Նիըր իսթ Ռիլիֆ» ամերիկյան մարդասիրական ընկերության կարեւոր դերի մասինՙ մեր պատմության ամենաողբերգական ժամանակահատվածում: «Դեմ առ դեմ պատմությանը եւ ինքներս մեզ» կազմակերպությունը արդեն 40 տարի է, ինչ դասավանդում է Հայոց ցեղասպանության թեման, եւ նոր ֆիլմը, ըստ կազմակերպության նախագահ Ռոջեր Բրուքսի , նոր հնարավորություններ է ընձեռում թեման առավել մատչելի դարձնելու միլիոնավոր ուսանողների համար: Ֆիլմի ներածականը պատմելու համար ընտրվել են մրցանակակիր, հանրածանոթ մի շարք աստղեր, ինչպիսիք են Վիկտոր Գարբերը, Թոնի Շալհուբը, Անդրեա Մարտինը, Մայքլ Արոնովը, Քարա Վեդդերը եւ ուրիշներ:

Դեսպան Հենրի Մորգենթաուի զեկույցները մասնավորապես եւ օտարազգի այլ ականատեսների վկայությունները նպաստել են ժամանակին հիմնելու «Նիըր իսթ» նպաստամատույց ընկերությունը, որը ոչ միայն փրկել է հայերին եւ այլոց սովածությունից եւ մահվանից, այլեւ կրթություն եւ բժշկական օգնություն ցուցաբերել նրանց:

Ֆիլմը այժմեական հնչեղություն ունի նկատի առնելով իրադրությունը Սիրիայում: Նախատեսվում է դրա ցուցադրության հասույթներից մասնաբաժին հատկացնել նաեւ սիրիահայ փախստականներին:

Ֆիլմը ֆինանսավորել է «Նիըր իսթ» հիմնադրամի վարչության անդամ Շանթ Մարտիրոսյանը :

Մանրամասնություններըՙ «theyshallnot perish.com» կայքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻՆ ՆՈ՞Ր ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ոստիկանությունում բռնության ենթարկված քաղաքացի Սերգեյ Աբրահամյանն այսօր մանրամասներ ներկայացրեց իր հետ կատարված դեպքից։ Նա պատմեց, որ համապատասխան ծանուցում ստանալուց հետո...

ԿարդալDetails

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025

Գլխավոր դատախազությունները պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական