Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՄԵԾ ՌԻՍԿԻ ՏԱԿ Է

14/04/2017
- 14 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ստորեւ թարգամանաբար Յարոսլավ Տրոֆիմովի հոդվածը ամերիկյան «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ-ից»:

Ապրիլի 16-ի հանրաքվեի քարոզարշավին մասնակցող միայն մեկ կուսակցություն կարող է հուսալ նոր լիազորություններով օժտել նախագահ Էրդողանին:

Շենքերի մեծությամբ ցուցատախտակներին Էրդողանի նմանությամբ հսկայական դեմքն է, որ ժողովրդին հորդորում է «այո» քվեարկել: Հեռուստատեսային ալիքներով կառավարության պաշտոնյաները «ահաբեկիչներին աջակցողներ» կամ «դավաճաններ» են հորջորջում բոլոր նրանց, ովքեր դեմ են ավելի մեծ իշխանություն տալ նախագահին: «Ոչ» ասողների արշավ գրեթե չկա: Բայց արտաքին ցուցանիշները կարող են խաբուսիկ լինել: Իրականում, նման լարված մթնոլորտում, Էրդողանի հաղթանակը անհստակ է: Հարցումները ցույց են տալիս, որ ժողովուրդը մասնատված է: Նույնիսկ իշխող AKP կուսակցության անդամների նշանակալի մի հատվածը չի ցանկանում հրաժարվել ավանդական խորհրդարանական ժողովրդավարությունից:

«Սա լուրջ խնդիր է նրանց համար: Կարծում էին, թե հեշտությամբ ձեռք կբերեն քվեների 60 տոկոսը: Եթե ընտրության արդյունքում անակնկալ տեղի ունենա, դա ի նպաստ «ոչ-ի» է լինելու: Կառավարությունը «այո» քվեների մթնոլորտ է ստեղծել, բայց մարդկանց մեծ մասը վախենում է խոստովանել, որ «ոչ» է քվեարկելու: Նրանք պարզապես ճշմարտությունը չեն ասում հարցախույզներին», նշում է AKP կուսակցության առաջնորդներից, նախկին վարչապետ Ահմետ Դավութօղլուի խորհրդական Էթիեն Մահջուբյանը :

Նույնիսկ այն փաստը, որ հանրաքվեն անցկացվելու է արտակարգ իրադրության պայմաններում, բացահայտ քվեների լցոնումներ կատարելը դժվար է լինելու:

Էրդողանի ճամբարը, իհարկե, կարող է հաղթել: «Մենք վստահ ենք, որ մեծամասնություն կկազմենք: Ընդդիմությունը վստահություն չի ներշնչում: Նրանց միակ փաստարկը այն է, որ մենք միանձնյա վարչակարգ կամ բռնատիրություն ենք ցանկանում երեւան բերել, ինչը ճիշտ չէ», նշում է AKP-ի փոխնախագահ Յասին Աքթայը :

Բայց, իրականում, փաստն այն է, որ հանրաքվեի արդյունքի կասկածելի լինելը նոր կորով ու եռանդ է պարգեւել ընդդիմությանը: Եթե Էրդողանը պարտվի, դա լինելու է նրա ամենաողբերգական պարտությունը 2003-ին իշխանության ղեկը ստանձնելու օրվանից ի վեր: Դա բերելու է աշխարհաքաղաքական իրադրության լուրջ փոփոխութուն Մերձավոր Արեւելքում Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի ամենակարեւոր գործընկերներից մեկի նկատմամբ եւ դա հենց այն ժամանակ, երբ Էրդողանն ինքը թուլացնում է Թուրքիայի ավանդական կապերը Արեւմուտքի հետ:

«Եթե «ոչը» հաղթանակիՙ անշրջելի կացություն է ստեղծվելու AKP-ի համար: Նրանք դրան նայում են որպես կյանքի ու մահվան խնդիր: Եթե դա տեղի ունենա, AKP-ն նույնը չի լինելու, ոչ էլ Թուրքիան: Քաղաքացիները, որոնք այժմ հուսահատված են, նոր հույս ու վստահություն են ձեռք բերելու», նշում է ժողովրդահանրապետական միջանկյալ ընդդիմադիր կուսակցության օրենսդիր Սեզգին Թանրիկոլուն :

Պարտությունը, եթե դա տեղի ունենա, չի ստիպելու, որ Էրդողանը հրաժարական տա իր պաշտոնից: Նրա լիազորությունները դեռ ուժի մեջ են մնալու մինչեւ 2019 թվականը: Բայց, ինչ խոսք, հանրաքվեի «ոչ» արդյունքը նոր քաղաքական անկայունություն է բերելու երկրին:

Էրդողանի մարտավարությունը մինչ այժմ եղել էՙ մարտահրավերների պարագայում ճգնաժամեր առաջացնել կամ եղած ճգնաժամերը խորացնել: Դրանից են շատերը Թուրքիայում եւ արեւմտյան երկրներում վախենում այժմ: 2015-ի ամռանը, երբ AKP-ին չհաջողվեց մեծամասնություն ձեռք բերել ընտրություններում, Էրդողանը պատերազմ սանձազերծեց քրդերի դեմ եւ պահանջեց անցկացնել նոր ընտրություններ: AKP-ն վերակազմեց մեծամասնություն: Վերջին շաբաթներում էլ, պաշտպանելու համար իր ազգայնամոլական քվեն (եւ անձնական շահերը), նա դիվանագիտական ընդհարում ունեցավ Գերմանիայի եւ Նիդերլանդների հետ:

Նման պաշտպանության Էրդողանը անկասկած կարիք ունի իր ազգայնամոլական (նացիոնալիստական) էլեկտորատի կողմից, որը ավանդաբար հետեւում է MHP (Ազգայնամոլական շարժում) կուսակցության հորդորներին: MHP-ն խորհրդարանում ներկայացված չորս կուսակցություններից մեկն է: Էրդողանը նրա ղեկավարության հետ դաշնակցելուց հետո է, որ կարողացավ խորհրդարանում անցկացնել հանրաքվեի մասին օրենսդրությունը:

Այդ խորհրդարանական պաշտպանությունը պետք է դեռ փոխանցվի MHP-ի իրական ընտրազանգվածին, զգուշացնում է նախկին օրենսդիր Սինան Օգանը , ով անձամբ դեմ է առաջարկված փոփոխություններին: MHP-ն անցյալ նոյեմբերի ընտրություններում կարողացավ ապահովել քվեների 11.9 տոկոսը: Օգանի գնահատմամբ «բանալին այժմ գտնվում է այդ կուսակցության ձեռքում: MHP-ի ղեկավարները ասում են «այո», հասարակ մարդիկ ասում են «ոչ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

60-ԱՄՅԱԿ

Հաջորդ գրառումը

ՔՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸՙ ՈՉ ՄԻ ՐՈՊԵ ԵԹԵՐԱԺԱՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՔՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸՙ ՈՉ ՄԻ ՐՈՊԵ ԵԹԵՐԱԺԱՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական