Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԺՈԽՔԻ ԳՈՎԱԶԴ

14/04/2017
- 14 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Շատ բան խառնվեց իրար: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, մեր խորհրդարանական ընտրություններըՙ Երեւանի ավագանու ընտրություններին, էլ չեմ խոսում եղանակի մասին, երբ անձրեւոտ րոպեները հաջորդում են արեւոտ րոպեներին, եւ վերջապես նախկին պատգամավոր Շմայսը, որը բոլորովին վերջերս հայտարարեց, թե այնքան էլ չի մտահոգվում, որ էլ պատգամավոր չէ, քանի որՙ «Պատգամավոր լինելն էլ ինձ կայֆ չի տալըմ»: Ու այս խառնաշփոթի մեջ դեռ մարդիկ կան, ովքեր պնդում ենՙ ելք կա: Խաբո՞ւմ են, չեմ կարծում, զուտ փիլիսոփայական տեսանկյունիցՙ ելք միշտ կա, այլ հարց է, թե ովքեր են դրա գոյության մասին խոսում եւ ո՞րն է իրենց տեսած ելքը: Եթե զուտ տարիքը, երիտասարդությունը, ոմանց դեպքերումՙ ջահելությունը, ապա կներեք, այդ երբվանի՞ց հասուն տարիքն ու դրանից բխող փորձառությունը ելք չեն պետական կամ քաղաքային նշանակության հարցեր լուծելիս: Եթե լավ կրթությունը, կամ ՏՏ ոլորտում վարպետ լինելը, այն պարագայում, երբ շատ փորձառուներ չգիտեն, թե ՏՏ ինչ է, ավելի ճիշտ գիտեն, թե այն «Տամբովսկի տանկ» է նշանակում, ապա սա թեեւ ջահելությունից լուրջ էՙ ելք լինելու համար, բայց, կներեք, ո՞վ ասաց, որ լավ կրթությունը լավ ղեկավարման համար միակ անհրաժեշտությունն է: Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը… Բայց միեւնույն էՙ ելք կա, ելք միշտ կա, խնդիրն այն է, որ նրանք, ովքեր բղավում են դրա լինելու մասին, ոչ այնքան ելքն են ցույց տալիս, այլ այն ճանապարհը, որով իրենք են ցանկանում մեզ տանել: Գուցե ելք է, հնարավոր էՙ ելք չէ: Ամեն դեպքում, եթե մեկը բանտարկված է սարի գլխի բանտախցում եւ այդ խուցը չորս դուռՙ ելք ունի, շատ հնարավոր է, որ այդ չորսն էլ բացվում են անդունդի վրա, ու ամենեւին էլ ելք չեն:

Ու առհասարակՙ ի՞նչ ելք, որտեղի՞ց: Հայաստանի՞ց, որին մի տիկին համառորեն «Երկիր Ծիրանի» է կոչում, թե՞ Հայաստանում, որի մայրաքաղաքի գործող քաղաքապետը կյանքում թերեւս մեկ հետաքրքրություն ունիՙ քաղաքապետությունը: Չէ, երկուՙ նաեւ իր գիտական աշխատանքները: Եթե Հայաստանից, ապա մենք բոլորս էլ գիտենք, որ ելքը բաժանվում է սոցիալական խմբերի. առաջին խմբի համարՙ օդանավակայանն է, երկրորդի համարՙ սեփական մեքենան, երրորդի համարՙ էժան ավտոբուսը, վրան գրված մոտակա Ռուսաստանի մի շարք քաղաքների անուններՙ ընտրի ու գնա, գնա ու ապրի, ապրի ու կարոտի, կարոտի եւ մահացի, մահացի, որ բերենՙ Ծիրանի երկիր, ծիրանի՞ երկիր:

Բայց եթե ելք կա Հայաստանում, սա արդեն այլ պատմություն է, ավելի հայրենասիրական, չնայած հայրենասիրությունը, ըստ տպավորության, Հայաստանից արտագաղթել է ու երբեմն, ընտրությունների ժամանակ, որպես արտասահմանցի դիտորդ ժամանում է, որ խախտումներն արձանագրի, Արցախը տեսնի, տեսնիՙ հմայվի, հմայվի… ու գնաՙ շարունակելու հայրենասիրությամբ զբաղվել, մոռանալով, որ հայրենասիրությունն ընդամենը շարժում է, գործողությունըՙ հայրենաշինությունն է:

Ինչեւէ, պատկերացրեք, որ Հայաստանում ելք կա, օրինակՙ եթե մենք բոլորս պահանջատեր լինենք ԱԺ-ի մեր պատգամավորից, որի ռեյտինգը բարձրացրինք լեռներից բարձր, ամպերից անդին, ապա նրանք չեն դիմանա, պատգամավորությունը նրանց էլ հաճույք չի պատճառի եւՙ «Պատգամավոր լինելն էլ ինձ կայֆ չի տալըմ» շմայսյան պաստառներով կգնան իրենց դաչաներըՙ սուջուխ-բաստուրմա ուտելու: Սկզբից իհարկե կփորձեն հարմարվել նոր պայմաններին, ոմանք կփոխվեն, կփոխվեն, որ փոխեն, բայց հիմնական մասը կգերադասի հեռանալը, քանի որ երբ ասում ենՙ փոխվենք-փոխենք, նկատի ունենՙ իրենց: Ով չփոխվեց ու չփոխեց, գոնե մականունը, պետք է հեռանա, ով փոխվեց, որ փոխիՙ կմնա ընտանիքի անդամՙ անվտանգ եւ ապահով:

Ուրիշ ելք էլ կա. այս ամենի վրա ուշադրություն չդարձնել, ոնց ապրում էինքՙ շարունակենք ապրել, իսկ ապրում ենք վատ: Հինգ տարին մեկ, մեկ-երկու օրով մի քիչ լավ, բայց հիմնականումՙ վատ: Ու քանի որ մենք հինավուրց ազգ ենք ու դրախտից դուրս գալիս մեզ հետ վերցրել ենք տառապանքը, պարծենալով, որ երբ մենք դրախտում էինք ապրում, շվեդներն, օրինակ, դեռ չկային, վատին սովոր ենք: Ադապտացվել ենք: Հենց վատ չի լինում, լավ մտքեր չեն ծնվում, լավ գրքեր չեն գրվում, լավ երաժշտություն չի ծնվում, լավ գաղափարներ չեն ստեղծվում, լավ-լավ, պես-պես կուսակցություններ չեն ի հայտ գալիս: Օրներս օր չի դառնում, եթե գլուխներս պատեպատ չենք տալիս, եթե ինչ-որ բան հեշտ է ստացվում, եթե երջանիկ արթնանում ենք եւ երջանիկ քնում: Սրան ենք սովոր: Ելքը այս սովորականի ավարտն է, տառապանքըՙ խորհրդանշական ծիրանագույն ծրարով փաթեթավորած նորից դրախտ ուղարկելու առաջարկն է: Ելքը, նկատի չունեմՙ կուսակցությունների դաշինքը, նկատի ունեմՙ ելքը: Դրանք տարբեր բաներ են: Ուրեմն որեւէ կուսակցություն, դաշինք մեզ այս վիճակից ելք ցույց չի տալու, մենք ինքներս պետք է մի օր որոշենքՙ զարթնել երջանիկ ու քնել երջանիկ: Անհնարինության չափ դժվար է, բայց ոչ թե որովհետեւ երջանիկ լինելն է բարդ, այլ քանի որ մենք դրախտից դուրս գալիս տառապանքն ենք վերցրել…

Խոսքը մեր մեջՙ դրախտում ինչ-որ բան վերցնելու մեծ ընտրություն չկար էլ, բայց դա արդեն այլ խոսակցություն է եւ… դժոխքի գովազդ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՇԻՆԵԼ

Հաջորդ գրառումը

ԲԱԶՄԱԹԻՎ ԹԵԼԵՐԻՑՙ ՕԴԱՅԻՆԸ ԵՐԵՎԱՆ-ԲԵՅՐՈՒԹ-ԵՐԵՎԱՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱԶՄԱԹԻՎ ԹԵԼԵՐԻՑՙ ՕԴԱՅԻՆԸ ԵՐԵՎԱՆ-ԲԵՅՐՈՒԹ-ԵՐԵՎԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Այն, որ… ակնհայտ է... Այն, որ...

ԿարդալDetails

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական