ԱԱՀ-ի նախագահՙ Նորատ Տեր-Գրիգորյանց
2017 թվականի հունվարի 14-15-ը Երեւանում, Հայաստանի Հանրապետության «Շիրակ» հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԱԱՀ-ի ընդհանուր ժողովը:
Ընդհանուր ժողովում գաղտնի քվեարկությամբ, ԱԱՀ-ի կանոնադրության 9-րդ հոդվածի համաձայն վերընտրվեց ԱԱՀ-ի Ազգային Խորհրդի կազմը
ԱԱՀ-ն Ազգային խորհուրդն իր առաջին նիստում նախագահության կազմում ընտրեց`
1. ԱԱՀ-ի նախագահՙ Նորատ Տեր-Գրիգորյանց (Ռուսաստան)
2. Գլխավոր քարտուղարՙ Վաչագան Պետրոսյան (Ավստրալիա)
3. Փոխնախագահՙ Ավագ Խաչատրյան (Հայաստան)
4. Փոխնախագահՙ Կարեն Միքայելյան (Ռուսաստան)
5. Փոխնախագահՙ Արամ Ղուշչյան (ԱՄՆ)
6. Իրավախորհրդատուՙ Կարեն Ներսիսյան (Ռուսաստան)
7. Գանձապահՙ Նշան Մարկոսյան (Ֆրանսիա)
Ընդհանուր ժողովը որոշեց մինչեւ 2017 թվականի վերջը նախապատրաստել եւ անցկացնել ԱԱՀ-ի 5-րդ համագումարը աշխարհի հայ համայնքներում ընտրված պատվիրակների մասնակցությամբՙ ելնելով Փարիզում (Սեւր, Ֆրանսիա) 2011 թվականի դեկտեմբերի 10-11-ը կայացած ԱԱՀ-ի հիմնադիր 3-րդ համագումարում ընդունված ծրագրերի վերականգնման եւ զարգացման խնդիրներից, ինչպես նաեւ ԱԱՀ-ի հետագա ամրապնդման եւ Օսմանյան կայսրության նախկին քաղաքացիներիՙ արեւմտահայության ժառանգների շահերի արդյունավետ պաշտպանման ու նրանց ոտնահարված իրավունքների վերականգնման գործում: